Կյարա Ապենդինո

Կյարա Ապենդինո (իտալ.՝ Chiara Appendino, հունիսի 12, 1984(1984-06-12), Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, 2016 թվականից Թուրինի քաղաքապետ։

Կյարա Ապենդինո
իտալ.՝ Chiara Appendino
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1984(1984-06-12) (39 տարեկան)
ԾննդավայրՄոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
ՔաղաքացիությունԿյարա Ապենդինո Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԲոկոնիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինMarco Lavatelli?
Զբաղեցրած պաշտոններcouncil member?, mayor of Turin? և metropolitan mayor of Turin?
ԿուսակցությունՀինգ աստղերի շարժում
Կայքchiaraappendino.it
Կյարա Ապենդինո Chiara Appendino Վիքիպահեստում

Կենսագրություն

Կյարա Ապենդինոն ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին Մոնկալիերում։ Սովորել է Ջոբերտիի անվան թուրինյան դասական վարժարանում, մասնագիտանալով լեզվաբանության մեջ, առաջին կիսամյակը բարձր դասարաններում սովորել է Գերմանիայում։ Խոսել է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, մի քիչ էլ իսպաներեն։ Աշխատել է «Juventus S.p.A» ընկերությունում, այնուհետև Միլանում ավարտել է Բոկոնիի համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ևս երկու տարի աշխատել է «Յուվենտուսում», այնուհետև անցել է ընտանեկան ընկերության վարչություն։ 2010 թվականին մտել է քաղաքականության՝ զբաղվելով հինգ աստղերի շարժման համար Թուրինի քաղաքային բյուջեի մշակմամբ։ 2011 թվականի մայիսին ընտրվել է կոմունաների խորհուրդ, որտեղ հետագայում դարձել է բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2015 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարել է Թուրինի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Թուրինի քաղաքապետ

2016 թվականի հունիսի 19-ին ընտրությունների երկրորդ փուլում սենսացիոն հաղթանակ է տարել՝ ձայների 54,56 տոկոս արդյունքով շրջանցելով իր մրցակցից՝ գործող քաղաքապետ և ձախակենտրոն կոալիցիայի թեկնածու՝ իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պյերո Ֆասսինոյի գլխավորությամբ։

2016 թվականի հունիսի 30-ին Ապենդինոն պաշտոնապես ստանձնել է պաշտոնը։

2017 թվականի հունվարի 16-ին Governance Poll 2016 քաղաքական գործիչների ժողովրդականության սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով Կյարա Ապենդինոն հաղթող և «Իտալիայի ամենասիրված քաղաքապետ» է ճանաչվել, նա իր նախորդ ցուցանիշը բարելավել է 7,5 կետով՝ հասնելով 62%-ի հավանության։

2017 թվականի հունիսի 3-ին Թուրինի «Յուվենտուսի» մասնակցությամբ Քարդիֆում կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հեռարձակման ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել։ Հունիսի 29-ին Թուրինի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են միջոցառման կազմակերպման և անվտանգության միջոցառումների համար։ Նրանց թվում է եղել նաև Կյարա Ապենդինոն։

2017 թվականի հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Ապենդինոն Թուրինի դատախազության կողմից հետաքննության է ենթարկվել 2016 թվականի քաղաքային բյուջեից 5 մլն եվրոյի անհետացման գործով, որոնք պետք է վճարվեին Ream ընկերությանը, սակայն չի ստացվել (Ream-ի համասեփականատերը Fondazione CRT-ն է, որը 2012 թվականին ստացել է Westinghouse կորպորացիայի նախկին ակտիվների հետգնման նախապատվության իրավունք, որոնց հետ կապված գործողությունների նկատմամբ դատախազությունը հետաքննություն է սկսել մի քանի ամիս առաջ)։ Կյարա Ապենդինոն պաշտոնական փաստաթղթերում վկայակոչել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

2017 թվականի հոկտեմբերի 28-ին Ապենդինոյի վարչակազմի ղեկավար Պաոլո Ջորդանը նոր սկանդալի պատճառով հրաժարական է տվել։

Ընտանիք

Կյարայի հայրը՝ Դոմենիկո Ապենդինոն, երեսուն տարի աշխատել է որպես մենեջեր, հանդիսանում է լազերային սարքավորումներ արտադրող Prima Industrie ընկերության փոխնախագահ։ Կյարան եկեղեցական ամուսնության մեջ է գտնվում Մարկո Լավատելլիի հետ, որը ոչ մեծ ընտանեկան ընկերության սեփականատեր է, որտեղ նա աշխատել է 2010 թվականից։ Հենց ամուսնու ազդեցության տակ է նա աշխատանք գտել «Յուվենտուսում», իսկ 2008 թվականին գրել է կուրսային աշխատանք «Ֆուտբոլային ակումբի արժեքի կառավարում. խաղացողների կազմի գնահատում» (La gestione dei costi di una società di calcio: la valutazione del parco giocatori), չնայած համալսարանում նա մասնագիտացել է միջազգային տնտեսության մեջ։ 2016 թվականի հունվարին ամուսինները Սառա անվամբ դուստր են ունեցել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Chiara Appendino». OpenPolitici (իտալերեն). OpenPolis. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
Կյարա Ապենդինո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյարա Ապենդինո» հոդվածին։

Tags:

Կյարա Ապենդինո ԿենսագրությունԿյարա Ապենդինո ԸնտանիքԿյարա Ապենդինո ԾանոթագրություններԿյարա Ապենդինո Արտաքին հղումներԿյարա Ապենդինո19842016ԹուրինԹուրին (գավառ)ԻտալացիԻտալերենԻտալիաՀունիսի 12ՄոնկալիերիՊիեմոնտՔաղաքական գործիչ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՈրոշիչԵրեքնուկԱլյումինՔիշ (կղզի)Սումգայիթի ջարդերԱլեն ՍիմոնյանԱմբողջ թիվԲանակում (հեռուստասերիալ)ԱրծվաշենԹթվածինՍպիտակ ձին (պատմվածք)Գեղարդի վանքՏողադարձՈւիլյամ ՇեքսպիրՄիավորված ազգերի կազմակերպությունՉինաստանԲառակապակցությունՀեշտոցի սնկային վարակԲաժանարարների աղյուսակՍասնա ծռերում գործող անձանց անուններԱնուղղակի խնդիրՀակոբ ԿոջոյանԵրաժշտական գործիքներԱրյան խումբՎարդան ՄամիկոնյանՌոբոտՄեսրոպ ՄաշտոցԵվրոպաԿոչականՈրդանման ելունի բորբոքումՀարավային ԱմերիկաՄեծ Հայքի նահանգների ցանկՍանահինի վանական համալիրՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՔարտեզԱրմեն Տիգրանյան (երգահան)ՍիֆիլիսՂըզըլհաջըլիՄանուշակԹորոս ՌոսլինԹոքի քաղցկեղԲրոնխիալ ասթմաԱռողջ ապրելակերպՍերգեյ ՓարաջանովՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՀայոց ցեղասպանության ճանաչումՑորենՀայկական խոհանոցԴարձվածքՀովհաննես ԱյվազովսկիԿոմիտասՎիտամին B12 անբավարարությունԿոորդինատային համակարգԷկոլոգիական գործոններԵրիկամՍրտային անբավարարությունՄեծ ՄհերՌոբերտ ԱբաջյանՀայ-վրացական պատերազմՀավերժության հայկական նշանԱրեգակնային համակարգԴեքսամետազոնՀուլիոս ԿեսարԱրիստոտելՍահմանական եղանակՊետական կառավարման ձևԹոնդրակյաններԱրաբական Միացյալ ԷմիրություններԱվտոմեքենաԳագիկ ԱՀակահիստամինային դեղերԱծանցՍևանա լիճԱրքիմեդեսԲագրատունիներՃապոնիա🡆 More