Միրգ Կիվի

Շողպար,Կիվի
Կիվի
Կիվի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Actinidia deliciosa

Միրգ Կիվի
Դասակարգումը
Վիքիցեղերում

Միրգ Կիվի
Պատկերներ
Վիքիպահեստում

Շողպար,Կիվի, Ակտինիդիա (լատիներեն Actinidia) ցեղին պատկանող բուսատեսակի ընդհանրական անվանումը։ Հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է։

Անվանում

Միրգ Կիվի 
Կիվի թռչունը, որի արտաքին նմանությունից էլ եկել է միգի անվանումը
Միրգ Կիվի 
Կիվիի համար հատուկ դանակ
Միրգ Կիվի 
Կիվի մրգի ծաղիկը
Միրգ Կիվի 
Կտրված կիվիի տեսքը

Կիվի բույսն իր անունն ստացել է իր պտղի և անթև, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչնի արտաքին նմանության շնորհիվ։ Միրգը շուկայում առաջինը ներկայացրած ընկերության անունն էր Kiwi։ Ընկերության խորհրդանիշը ներկայանում էր հենց այդ անթև թռչնի տեսքով։

Վիտամինների պարունակությունը

Կիվին իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ պարունակվում է մրգերի և բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ և հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը հարուստ է հատկապես C վիտամինով։ Միջին չափի մեկ կիվին իր մեջ պարունակում է 75 մգ C վիտամին։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնեզիում) և ֆլավոնոիդներով։ Կիվին պարունակում է էնզիմներ, մրգաթթու և պեկտիններ։

Կիվիի բուժիչ հատկությունները

Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։

Կիվիի օգտագործումը կենցաղում

Կարծիք կա, որ եթե կիվին բավական հասած է, ուրեմն այն համեղ է։ Եթե շոշափելիս միրգը շատ փափուկ է լինում, նշանակում է այն արդեն շատ հասած է։ Խակ պտուղները կարելի է դնել սեղանին այնպես, որ արևի ճառագայթները վրան չընկնեն։ Այն կարելի է դնել նաև թղթե տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ են հասունանում։ Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի կամ որակի վրա չի ազդում։ Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով։ Բուժական-կոսմետիկ նպատակներով կիվիից դիմակներ են պատրաստում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Միրգ Կիվի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիվի (միրգ)» հոդվածին։

Tags:

Միրգ Կիվի ԱնվանումՄիրգ Կիվի Վիտամինների պարունակությունըՄիրգ Կիվի Կիվիի օգտագործումը կենցաղումՄիրգ Կիվի Տես նաևՄիրգ Կիվի ԾանոթագրություններՄիրգ Կիվի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ուղիղ խնդիրՎարդան Ղուկասյան (Դոգ)ԲրազիլիաՄանուշակԾիրանՏեսակարար ջերմունակությունՊյոտր ՉայկովսկիՆապոլեոն ԲոնապարտՎիտամինՓոշոտումՄԻԱՎ/ՁԻԱՀՀայկական դրամԹոքաբորբԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱմբոխները խելագարվածԹաջ ՄահալՀին աշխարհի յոթ հրաշալիքներԹռչուններՀաղթանակի օրՄոնա ԼիզաԱրցախի ՀանրապետությունՅուրի ՎարդանյանՎլադիլեն ԲալյանՍակրավորԱրտաշատՀատկացուցիչՈւրցԽուստուփՈրդան կարմիրԹվական անունՀայաստանի տնտեսությունՆիդերլանդներՇախմատԳլանԺամՌոբերտ ԱբաջյանԲութԾաղկեվանք (Արա լեռ)Նախադասության գլխավոր անդամներՇառլ ԱզնավուրՈրոտանի կիրճՄոմիկԱղերՍեռական բազմացումԱլբերտ ԱզարյանՀայաստանի ազգային հերոսՕդԾծմբական թթուԱծանցՀայկական ազգային հագուստ (տարազ)Վարդավառ44-օրյա պատերազմԿոկորդաբորբԱնուղղակի խնդիրՂըզըլհաջըլիԲառակապակցությունՍևանավանքՀավասարասրուն սեղանԱմերիկայի հայտնագործումԱվարայրի ճակատամարտՆիկոլ ՓաշինյանՍեբաստիան ՄարոքինԿոմիտասԱշխարհի մայրաքաղաքների ցանկԲայՏիգրան ՊետրոսյանՍտորոգյալՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԱրձակՔութեշԲնության պահպանությունՓիլիսոփայությունԳրիգոր ԶոհրապԿարմրուկԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԱրամ ԱԶուգահեռագիծԱրարատի մարզ🡆 More