Կարմրակտուց Ճայ

Կարմրակուց ճայ (լատին․՝ Pyrrhocorax pyrrhocorax), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Կարմրակտուց ճայ
Կարմրակտուց ճայ
Pyrrhocorax pyrrhocorax
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ագռավներ
Լատիներեն անվանում
Pyrrhocorax pyrrhocorax
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Կարմրակտուց Ճայ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Կարմրակտուց Ճայ
Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 39-40 սմ է, թևերի բացվածքը՝ 73-90 սմ, կենդանի զանգվածը՝ 390-420 գ։ Փետրածածկը սև է, թևերը՝ լայն, կլորավուն, պոչի ծայրը՝ ուղղանկյունաձև կտրվածքով, ոտքերը՝ կարմիր, կտուցը՝ կարմիր՝ թեթևակի ներքև կեռված։ Նստած վիճակում թևերի ծայրերը հասնում են պոչի ծայրին։ Հասունի փետրածածկը կապտականաչ փայլով է, կտուցը և ոտքերը՝ կարմիր։

Արտաքին տեսք

Երիտասարդն ավելի խամրած դարչնագույն սև է, կտուցը՝ ավելի կարճ, որի գույնը փոխվում է վարդագույնից նարնջագույն, նարնջագույնից խամրած կարմիր, ոտքերը՝ նարնջագույնից կարմիր։ Աղմկարար է, կերակրվում է երամներով՝ լեռների ծերպերին, մարգագետիններում, նոսր պտղատու այգիներում։ Թռիչքը չափազանց ճարպիկ է, նախքան հաջորդ կերակրավայր տեղափոխվելը հաճախ սավառնում է մեծ բարձրություններում։ Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատիկներով, պտուղներով։ Հարսանեկան զույգերը կազմվում են մշտական։ Խոսրովի անտառ արգելոցում բնադրատեղի ընտրման «վեճերը» տեղի են ունենում մարտի ընթացքում և շարունակվում մինչև ապրիլի 1-ին կեսը։

Բնադրում

Բնադրման փաստ է գրանցված կարճ թունելների խորշերում։ Թարմ ձվերով բներն ի հայտ են գալիս ապրիլի 2-րդ կեսից մայիսին։ Բույնը գավաթաձև է, ծավալուն, հիմքը՝ ցողուններից։ Բնադրում է ժայռաճեղքերում կամ խորշերում։ Դնում է 39 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ բաց դարչնագույն-դեղին վրձնախազերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը' 17-18 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակից, լիարժեք թռիչքի են դիմում 38-րդ օրը։ Ձագերին կերակրում է էգը, հազվադեպ՝ արուն։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների հետ թռիչքային խաղերը, որոնք տեղի են ունենում օդում՝ հողմավար բազեի հետ զուգաթռիչքի ընթացքում, և ժամանցի տպավորություն են թողնում։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Կարմրակտուց Ճայ 
Կարմրակտուց Ճայ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակտուց ճայ» հոդվածին։
Կարմրակտուց Ճայ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակտուց ճայ» հոդվածին։

Tags:

Կարմրակտուց Ճայ Արտաքին կառուցվածքԿարմրակտուց Ճայ Արտաքին տեսքԿարմրակտուց Ճայ ԲնադրումԿարմրակտուց Ճայ ՊատկերասրահԿարմրակտուց ՃայԱգռավներԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սպիտակավոր վանքՔութեշԷլեկտրական հոսանքԲջիջԱղբյուր ՍերոբԺենգյալով հացԷրեբունի ամրոցԱռնո ԲաբաջանյանԲրազիլիաԷկզեմաԵվրոպայի դրոշներՄանկական և պատանեկան հանրագիտարաններՀաղարծնի վանքՊապ թագավորՀայկական ճարտարապետությունՆոյյան տապանՀովհաննավանքBooking.comՀովհաննես ԱյվազովսկիԺամԲիբլիական (պոեմ)Հարկադրական եղանակՄատյան ողբերգությանՄարսողությունՄարքեթինգԵրկրաշարժՍատուրն (մոլորակ)ՄրգաշատՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍիլվա ԿապուտիկյանԿրիպտոարժույթԱմոքսիցիլինՖրանսիաԹութքՍյունիքի մարզՊեպոՂազախստանՕրենսդիր իշխանությունԱշոտ Գ ՈղորմածՎիտամին D-ի անբավարարությունԱստղՀայկական պարՍասունԾաղկեվանք (Արա լեռ)Մեսրոպ ՄաշտոցՊետրոս ԴուրյանՄայրցամաքԳառնու հեթանոսական տաճարԼևոն Տեր-ՊետրոսյանՇվեյցարիաՅանդեքսՌոբերտ ՖիշերՀայրենական մեծ պատերազմՌոբոտԱռաքյալը (Մուրացան)Հայաստանի ՍահմանադրությունՀայկական գորգՏիգրան ՄանսուրյանԵրաժշտական գործիքներՄիապետությունԽաղաղ օվկիանոսՊրիզմաԱրամ ԱսատրյանՀեպատիտ CՏեղերի վանքՄիքայել Նալբանդյանtgpa2ԱրջերԱուտիզմԳագիկ ԱՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՆԱՏՕՍտեփան Զորյան (գրող)Ռուսական կայսրությունԱնասնապահությունԱվարայրի ճակատամարտԻնդոնեզիաՄոմիկՄագաղաթ🡆 More