Խորեն Ա Տփղիսեցի: հայ քահանա

Խորեն Ա Մուրադբեկյան (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան), (դեկտեմբերի 8, 1873(1873-12-08), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1938(1938-04-06), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Տփղիսեցի - Ամենայն Հայոց Կաթողիկոս (1932-1938)։ Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցին։

Խորեն Ա Տփղիսեցի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորեն Ա
128-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Խորեն Ա Տփղիսեցի: Կենսագրություն, Տես նաև, Ծանոթագրություններ
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԱնունԽորեն Ա Մուրադբեկյան
Գահակալություն1932-1938 թթ.
ԻրավանախորդԳևորգ Ե Սուրենյանց,
ազատ (1930-1932)
Իրավահաջորդազատ (1938-1945),
Գևորգ Զ Չորեքչյան (Նորնախիջևանցի)
Ծնվել էդեկտեմբերի 8, 1873(1873-12-08)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 6, 1938(1938-04-06) (64 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Խորեն Ա Տփղիսեցի: Կենսագրություն, Տես նաև, Ծանոթագրություններ Khoren I Muradbekyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1873 թվականին, Թիֆլիսում։ 1892 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում։ 1897 թվականին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ։ 1901 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ։ 1902 թվականին ձեռնադրվել է վարդապետ։

1903 թվականի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք։ 1905 թվականին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ։ 1907 թվականի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ։

1909 թվականի դեկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը։

1917 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը։ 1919 թվականին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև։

1920 թվականին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը։ Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի։

1920 թվականի դեկտեմբեր 11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ։ 1923 թվականի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող։ Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ։

Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–1932 թթ. ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը։ 1932 թվականի նոյեմբերի 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Նա պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ։

Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի վերանորոգման, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով։ Գլխավորել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայության ազգային հայրենասիրական ոգին պահպանելու, սփյուռքահայությանը Հայոց եկեղեցու շուրջը համախմբելու և հայրենիքին Հայաստանի հետ սերտ կապ պահպանելու ուղղությամբ։

Պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում։ Նրա մարմինն ամփոփվել է նախ Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996 թվականի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը։

Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ստեփանյանց Ս. Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք. – Երևան. 1994 թ.
  • Մանուկյան Ա. Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 թթ. – Երևան. 1997 թ.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 89 Խորեն Ա Տփղիսեցի: Կենսագրություն, Տես նաև, Ծանոթագրություններ 
Խորեն Ա Տփղիսեցի: Կենսագրություն, Տես նաև, Ծանոթագրություններ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Ա Տփղիսեցի» հոդվածին։
Խորեն Ա Տփղիսեցի: Կենսագրություն, Տես նաև, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Ա Տփղիսեցի» հոդվածին։
Նախորդող՝
Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)
Կաթողիկոս
1932–1938
Հաջորդող՝
Գևորգ Զ Չորեքչյան

Tags:

Խորեն Ա Տփղիսեցի ԿենսագրությունԽորեն Ա Տփղիսեցի Տես նաևԽորեն Ա Տփղիսեցի ԾանոթագրություններԽորեն Ա Տփղիսեցի ԳրականությունԽորեն Ա Տփղիսեցի Արտաքին հղումներԽորեն Ա Տփղիսեցի187319321938Ապրիլի 6Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)Դեկտեմբերի 8ԹբիլիսիԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿովկասի փոխարքայությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՌուսական կայսրությունՎաղարշապատ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵգիպտոսԳլխավոր էջՄեսրոպ ՄաշտոցԱրգանդի միոմաՌումինիաԿելվին (չափման միավոր)Անլռելի զանգակատունՍակուրյաSWOT վերլուծությունՃապոնիաՀամո ՍահյանԳուրգեն ՄահարիԵվրոպական միությունԵրազահանԻլոն ՄասկՀեշտոցային արտադրությունԿենդանակերպՆապաստակներՕլիմպիական խաղերԳործակալ 044ԲայՊարբերական աղյուսակՍասնա ծռերՀայկական խոհանոցԱտոպիկ մաշկաբորբՀենրիխ ՄխիթարյանՀավասարասրուն սեղանԿոտայքի մարզՀայաստանի բուսական աշխարհԿենսոլորտՎանի թագավորությունՀռոմԱշխարհի երկրներն ըստ տարածքիՊարույր ՍևակԿոմս Մոնտե-ՔրիստոՏողադարձԱկսել ԲակունցՊրոլակտինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱնի (համայնք, Շիրակի մարզ)Մաշկի սնկային հիվանդություններԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀատկացուցիչՆերգործական սեռՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊարզ թիվԺամԱլեքսանդր ԹամազովՇաքարային դիաբետԿառլես ՊուչդեմոնԲելեՀայաստանի Կարմիր գիրքՄարդու առնանդամի չափսԾաղիկՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՈրոնողական ռոբոտՀայկական մուֆլոնԻրաքՇիրակի մարզԱխթալայի վանքՀայկյան տոմարԲարորակ ուռուցքներԽտությունԿենդանակերպի նշաններՀայկական ազգային հագուստ (տարազ)BBC WorldwideԱրմավիրի մարզԱշոտ ՆավասարդյանԵրեք հրացանակիրներԷրեկտիլ դիսֆունկցիաՄարդու իրավունքներՇրջակա միջավայրԴերբայական դարձվածՏերունական աղոթքԴոնալդ ՖեյսոնԿառավարում (տնտեսագիտություն)ՖրանսիաՕլիմպիական սպորտաձևեր🡆 More