Լուանդա (պորտ.՝ Luanda), Անգոլայի մայրաքաղաք, պետության խոշորագույն քաղաքական, մշակութային, ֆինանսական և արդյունաբերական կենտրոն։ Բնակչությունը՝ ▲2 487 444 մարդ (հուլիսի 1, 2018)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լուանդա | |||||
Luanda | |||||
| |||||
Երկիր | Անգոլա | ||||
Հիմնադրված է | 1575 թ. | ||||
Մակերես | 113 կմ² | ||||
ԲԾՄ | 6 մ | ||||
Բնակչություն | ▲2 487 444 մարդ (հուլիսի 1, 2018) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| |||||
Լուանդան բարենպաստ դիրք է զբաղեցնում Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Կվանզա գետի թափվելու շրջանում։ Կլիման տվյալ գոտում արևադարձային է, տեղումների տարեկան միջին նորմը՝ 250-500 մմ, ընդ որում դրանց մեծ մասը թափվում է Փետրվար-Մարտ ամիսներին։ Տարվա ամենատաք ամիսը մարտն է՝ +30 °C, հուլիսին ջերմաստիճանը նվազում է մինչև +16 °C, ինչը պայմանավորված է Բենգելական հոսանքի սառեցնող ազդեցությամբ։ Նույն հոսանքի ազդեցությամբ է պայմանավորված նաև քաղաքի անկանոն չոր կլիման (մերձհասարակածային լայնությունների համար)։
Լուանդայի մոտակայքում պահպանվել են խոտային ծածկույթով և թփուտային բուսականությամբ սավաննաները, այստեղ են աճում նաև բազմաթիվ Արմավենիներ, որոնց պուրակները մայրաքաղաքից դեպի հարավ նոսրանում են։ Քաղաքի սահմաններից դուրս կարելի է հանդիպել այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են փղերը, առյուծները, ընձառյուծները, վագերաձիերը, այծքաղները, կապիկները, սակայն վերջին տարիների ընթացքում դրանց թվաքանակը կտրուկ կրճատվել է որսագողության պատճառով։ Մեձափնյա ջրերում տարածված են այնպիսի ֆաունայիներկայացուցիչներ, ինչպիսիք են կետերը, կրիաները, փափկամարմինները, ձկների մի քանի տեսակներ։ Քաղաքի կենտրոնը տեղակայված է ծովի մակարդակից 6 մ բարձրության վրա։
Լուանդան Անգոլայի խոշորագույն քաղաքն է, դրա բնակչության թիվը (արվարձաններով) կազմում է մոտ 4,5 միլիոն մարդ։ Մայրաքաղաքի էթնիկ կազմը բավականին բազմազան է։ Այստեղ բնակվում են աֆրիկյան ժողովրրդների ներկայացուցիչներ՝ օրիմբունդու, մբանդա, բակոնգո, լունդա, չոկիե, նգանտուէլա, կուանյամա և այլք, ինչպես նաև եվրոպացիներ և խառը աֆրո-եվրոպական բնակչություն։ Աֆրիկական ծագման մայրաքաղաքի բնակիչները պաշտոնական հաղորդակցության ժամանակ օգտագործում են պորտուգալերենը, իսկ իրար հետ, որպես կանոն, շփվում են բանտու լեզուներով (կիմբունդու, ումբունդու, կիկոնգո), որոնք աստիճանաբար դուրս են մղվում պորտուգալերենի կողմից։ Երիտասարդության 90-98 %-ը խոսում են միայն պորտուգալերենով։ 1983 թվականի տվյալներով հարցման ընթացքում Լուանդայի 2,5 միլիոնանոց բնակչության 75 %-ը պորտուգալերենն անվանել են մայրենի լեզու։ Անգոլացիները, որոնք ունեն եվրոպական և խառը ծագում, խոսում են պետական լեզու համարվող պորտուգալերենով։ Լուանդայի բազմաթիվ բնակիչներ դավանում են տեղական ավանդական կրոններ, հանդիպում են նաև քրիստոնյաներ՝ կաթոլիկներ և բողոքականներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուանդա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 674)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լուանդա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.