Արևադարձային Կլիմա

Արևադարձային կլիմա, արևադարձային գոտիներին բնորոշ կլիմա։ Արևադարձային կլիմային բնորոշ է ջերմաստիճանի սեզոնային ոչ մեծ տատանումներ։

Արևադարձային Կլիմա
Հարավային Ֆլորիդան գտնվում է արևադարձային գոտում

Ալիսովի կլիմաների դասակարգման մեջ

Ալիսովի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման գտնվում է մերձարևադարձային և մերձհասարակածային կլիմաների միջև։

Արևադարձային գոտիներում ցածր ճնշման գծի երկու կողմերում հասարակածի երկայնքով գտնվում են բարձր մթնոլորտային ճնշում ունեցող գոտիները։ Օվկիանոսների մոտ տիրում է պասսատային կլիման մշտական արևելյան քամիներով՝ պասսատներով։ Եղանակն այստեղ համեմատաբար չոր է (տարեկան 500 մմ տեղումներ), չափավոր ամպամածությամբ, ամռանը միջին ջերմաստիճանը 20-27 °C է, ձմռանը՝ 10-15 °C: Տեղումների քանակը կտրուկ աճում է լեռնային կղզիների հողմակողմ լանջերին։ Արևադարձային ցիկլոնները համեմատաբար հազվադեպ են։

Հյուսիսային կիսագնդի ամենատաք ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է 40 °C, Ավստրալիայում՝ մինչև 34 °C: Աֆրիկայի հյուսիսում, Կալիֆոռնիայի ներքին շրջաններում դիտվում են Երկրի ամենաբարձր ջերմաստիճանները՝ 57-58 °C, Ավստրալիայում՝ մինչև 55 °C, ձմռանը ջերմաստիճանը իջնում է մինչև 10-15 °C: Ջերմաստիճանի տատանումները օրվա ընթացքում զգալի են, կարող են գերազանցել 40 °C-ը։ Տեղումները քիչ են թափվում՝ 250 մմ-ից քիչ, հաճախ 100 մմ-ից ոչ ավել։

Բազմաթիվ արևադարձային շրջաններում՝ Հասարակածային Աֆրիկայում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, Ավստրալիայի հյուսիսում պասատներին փոխարինում են մուսոնային արևադարձային կլիման։ Այստեղ ամռանը ներքին արևադարձային կոնվերգենցիայի գոտին հասարակածից տեղափոխվում է դեպի հյուսիս։

Կյոպենի կլիմաների դասակարգման մեջ

Արևադարձային Կլիմա 
Կյոպպենի կլիմաների դասակարգում

Կյոպենի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման բնորոշվում է որպես անապատային կլիմա, որտեղ ամսական միջին ջերմաստիճանը 17 °C-ից բարձր է։ ներառում է կլիմայի չորս տիպ, որոնք իրարից տարբերվում են տարվա ընթացքում տեղումների քանակով։

  1. Արևադարձային անձրևային կլիմա՝ գրեթե համապատասխանում է Ալիսովի հասարակածային կլիմային
  2. Արևադարձաին մուսոնային արնձրևային կլիմա՝ գրեթե համապատասխանում է Ալիսովի մերձհասարակածային կլիմային
  3. Արևադարձային կլիմա չոր ձմեռներով և խոնավ ամառներով
  4. Արևադարձային կլիմա չոր ամառներով և խոնավ ձմեռներով։

Արևադարձային կլիմաներ պասատների և արևադարձային մուսոնների ազդեցության տակ գտնվող լայնությունների կլիմաներ։ Պասատների կլիման բնութագրվում է տարվա ընթացքում բավական կայուն ուղղություն և արագություն ունեցող քամիներով, արևադարձային գոտու համար չափավոր բարձր ջերմաստիճանով՝ 20-27 °C, հյուսիսային շրջաններում ձմռանը՝ 10-15 °C, համեմատաբար փոքր ամպամածությամբ և քիչ տեղումներով (բացառություն են կազմում այն վայրերը, որտեղ լեռնագրական պայմանները նպսատում են նրանց առաջացմանը)։ Բնորոշ է արևադարձային անապատների համար։ Արևադարձային մուսոնային կլիման բնութագրվում է քամիների ուղղության սեզոնային զգալի փոփոխությամբ (ամառվանից ձմեռ՝ 120-180°), չոր ձմեռով, խոնավ արևադարձային ամառով։ Օդի ջերմաստիճանը ամռանը՝ 25-27 °C։ Օվկիանոսների վրա տարեկան տատանումները փոքր են, ցամաքի վրա՝ համեմատաբար մեծ և աճում են ըստ աշխարհագրական լայնության։ Բնորոշ է արևադարձային անտառատափաստաններին։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Արևադարձային Կլիմա 
Արևադարձային Կլիմա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևադարձային կլիմա» հոդվածին։

Tags:

Կլիմա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գենետիկ հիվանդություններԵվրոպական միությունՎբեթՍտրեպտոկոկային ֆարինգիտԵրվանդ ՔոչարԱրագածՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱրքիմեդեսԽրիմյան ՀայրիկՖեռնան ՄագելանՅուրի ՎարդանյանՎիտամին CՀայկական լեռնաշխարհԳագիկ ԲՀետգրությունՎահագն ԴավթյանՎարդԿապանՌոբերտ ՔոչարյանՁկներՍակավարյունությունՀայ գրերի գյուտԳլխուղեղի ուռուցքԱղմուկ ականջներումՀնդկաստանի մշակույթԱնահիտԽՍՀՄ փլուզումՀովազներԱնմոռուկ (խորհրդանիշ)Բաժանարարների աղյուսակՈւսուցման մեթոդներԼուսինՇաքարային դիաբետՁգողականությունԱծանցյալՆեպտունՓոքրիկ իշխանըՁեռնաշարժությունԿիլիկիայի հայկական թագավորությունՏերունական աղոթքՆոյԶոլի ԱդոկՋրծաղիկԷկզեմաՕձերՄխիթար ՍպարապետԷնվեր փաշաՀայկական դրամԿենդանիներԱրշիլ ԳորկիԱնիՊարույր ՍևակԳևորգ ՉաուշՔութեշՎայոց ձորի մարզՎինսենթ վան ԳոգԱռիթմիաԷթիլ սպիրտՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՎահանագեղձԱրյան խումբՎարդանանց պատերազմԹոքաբորբՍևանավանքՓոշոտումԹբիլիսիՍայաթ-ՆովաՅուպիտեր (մոլորակ)ԿիպրոսՀանգՔրիստափոր ԿոլումբոսՀամո ԲեկնազարյանՎիտամին DՀամախառն ներքին արդյունքՀարադրությունՄանրանկարչությունoginh🡆 More