Թուրքական Կապտաթիթեռ

Թուրքական կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Թուրքական կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Agrodiaetus turcicus

Թուրքական կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus turcicus), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի արուի առջևի թևն ունի 15-20 մմ երկարություն։ Մանուշակագույն նրբերանգով թևերի ընդհանուր երանգը կապույտ է, թևերի ստորին մակերեսն ունի հետին թևերի վրա լավ արտահայտված սեռին բնորոշ դիստալ ուղղությամբ լայնացող սպիտակ զոլ։ Առջևի թևերի ստորին մակերեսի բծերի դիսկալ շարքը խիստ կորացած է։

Տարածվածություն

Տարածված է Հյուսիսարևելյան Թուրքիայում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Հայաստանում հայտնի է ոչ շատ տեղերից՝ Ջաջուռի լեռնանցքից (Շիրակի մարզ), Մարտունի քաղաքի շրջակայքից (Գեղարքունիքի մարզ), Գնիշիկ, Խնձորուտ, Մարտիրոս գյուղերի շրջակայքից (Վայոց ձորի մարզ

Էկոլոգիա

Ապրում են համեմատաբար մեզոֆիլ ենթալպյան մարգագետիններում։ Տալիս են մեկ սերունդ, թռիչքը հունիսի վերջից մինչև հուլիսի վերջն է։ Թրթուրը զարգանում է նախնական որոշմամբ Onobrychis cadmea բույսի տերևների վրա։ Ձմեռում են երկրորդ, երրորդ հասակի թրթուրները։

Պահպանություն

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը բավականին ցածր է, իսկ փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են խոպան հողերի հերկումը, խոտհունձը և անասունների գերարածեցումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։

Ծանոթագրություններ

Թուրքական Կապտաթիթեռ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական կապտաթիթեռ» հոդվածին։

Tags:

Թուրքական Կապտաթիթեռ ՆկարագրությունԹուրքական Կապտաթիթեռ ՏարածվածությունԹուրքական Կապտաթիթեռ ԷկոլոգիաԹուրքական Կապտաթիթեռ ՊահպանությունԹուրքական Կապտաթիթեռ ԾանոթագրություններԹուրքական Կապտաթիթեռ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սպիտակ ձին (պատմվածք)Միավորված ազգերի կազմակերպությունԱրյան շրջանառությունԱկսել ԲակունցՉարենցավանԱգաթանգեղոսՀարավային ԱմերիկաԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄԻԱՎԿենդանիների վարժեցումԹմրամիջոցՄխիթար ԳոշՋրածնի պերօքսիդԳերագույն հոգևոր խորհուրդՊատվի համար (դրամա)Բարդ ստորադասական նախադասությունԱրագածոտնի մարզԵրազահանԱրտարգանդային հղիությունՄեսրոպ ՄաշտոցԽոնարհումՀենրիխ ՄխիթարյանՀովհաննես ԱզոյանՀիսուսի ծնունդԳարունԵս մինչ քեզԳագիկ ԱՍինդրիկՎիտամին B12 անբավարարությունՄովսես ԽորենացիԴիմակահանդես (Արամ Խաչատրյան)Տավուշի մարզՀաշվապահական հաշվառումՎիտամին DՄինաս ԱվետիսյանՎարունգՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՎազգեն ՍարգսյանԳլխուղեղի ուռուցքՎիկտոր ՀամբարձումյանՇաղկապենաբորբՄարս (մոլորակ)ԱկրոստիքոսԴանիել ՎարուժանԴեղաբույսերԱրարատՊատարագ (եկեղեցական)Սերժ ՍարգսյանԵլակԷյֆելյան աշտարակՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Դիմակահանդես (պիես)Սարդարապատի հերոսամարտՇավարշ ԿարապետյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԳեղարքունիքի մարզՎարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)Միզուղիների ինֆեկցիաներԱնորոշ դերբայՈրոտանՈւիլյամ ՇեքսպիրԴեքսամետազոնՀեպատիտ CՓիղՍեռական բազմացումԳլխավոր էջՕրգազմԻբուպրոֆենՀայերեն հայհոյախոսությունԲնության պահպանությունԳոյական անունԷջմիածնի Մայր ՏաճարԱրմավիրի մարզԱֆրիկա🡆 More