Թյուդորներ

Թյուդորներ (անգլ.՝ The Tudors), 1485—1603 թվականներին Անգլիայի թագավորական դինաստա։ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում Յորքերի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Հենրի VII Թյուդորը հասել են իշխանության, այնուհետև Թյուդորների դինաստիայի թագավորներն են եղել Հենրի VIII-ը (1509–1547), Էդուարդ VI-ը (1547–53), Մարիա I-ը (1553–58) և Եղիսաբեթ I-ը (1558–1603)։ Թյուդորները հենվել են նոր ազնվականության (ջենտրի) վրա, վարել են ազնվականության և բուրժուազիայի շահերից բխող քաղաքականություն։ Թյուդորներ իշխանությունը բացարձակ միապետության բնույթ էր կրում, պառլամենտը հնազանդ էր նրանց։ Սակայն արդեն Եղիսաբեթ I-ի կառավարման վերջին տարիներին սկսվեց պառլամենտի (բուրժուական ընդդիմության) պայքարը բացարձակ միապետության դեմ, որը սրվեց հաջորդ դինաստիայի՝ Ստյուարտների ժամանակ։ Դեռևս 1496 թվականին՝ Կոլոմբոսի հաջող նավարկումներից քիչ անց, Հենրի VII-ը Ասիա տանող նոր առևտրական ճանապարհները ուսումնասիրելու հանձնարարականով Ատլանտյան օվկիանոս ուղարկեց Ջոն Կաբոտին։ Ինչպես Կոլոմբոսը, Կաբոտը 1497 թվականին հասավ Նյուֆաունդլենդ կղզի, համարելով այն ասիական ափ դրա մասին տեղեկություն ուղարկեց հայրենիք։ Սակայն հաջորդ տարի տեղի ունեցած արշավանքից նրա նավը չվերադարձավ։ Թյուդորների կառավարման ժամանակ Անգլիան ցնցեց Ռեֆորմացիան, դրա արդյունքում սրվեցին անգլո-իսպանական տարաձայնությունները, որոնք հետագայում հանգեցրին բաց հաղթական պատերազմի հարյուրամյակի վերջում։

Թյուդորներ
Թյուդորների վարդը Վարդերի պատերազմից հետո վերածվեց ոչ միայն Թյուդորների, այլև ողջ Անգլիայի հերալդիկ խորհրդանշանի:

Թյուդորների կերպարը արվեստում

Տասնվեցերոդ դարում Անգլիայում ապրող Թյուդոների դինաստիայի մասին է պատմում պատմական ժանրի գեղարվեստական նույնանուն հեռուստասերիալը։ Հեռուստասերիալի հեռարձակումը սկսվել է 2007 թվականի ապրիլի 1-ից և ունեցել է 4 եթերաշրջան։ Ընդհանուր ցուցադրվել է 38 սերիա։

Տես նաև

Ծանոթագրություններ

Թյուդորներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուդորներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 193-194 Թյուդորներ 

Tags:

14961497ԱնգլերենԱնգլիայի թագավորությունԱտլանտյան օվկիանոսԲացարձակ միապետությունԵղիսաբեթ IՀենրի VII (Անգլիա)Հենրի VIIIՊառլամենտՌեֆորմացիաՍպիտակ և կարմիր վարդերի պատերազմՍտյուարտներՔրիստափոր Կոլոմբոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտիստը (Շիրվանզադե)ՖեմինիզմԱբու-Լալա Մահարի (պոեմ)Հայկական մուֆլոնԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Արամ ԱսատրյանՅուրի ԳագարինՄիզոպրոստոլՔարահունջԳորշ գայլՄայրցամաքԻտալիաՄարմնի զանգվածի ինդեքսՀակաբիոտիկներՄոնթե ՄելքոնյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀինգերորդ շարասյունԽոյ (կենդանակերպի նշան)Ադոլֆ ՀիտլերՂազարոս ԱղայանԽաղողՄարդու աչքՆոր ԿտակարանՏիգրան ԱվինյանՄիքելանջելոԼևոն ՇանթՔրոմոսոմՖարինգիտՄուրացանՁայնԱնտառԱրտաշես ԱԲելառուսԲեթմեն։ ՍկիզբըՀիմնական գույներԱբիսինյան կատուԴաշտանային ցիկլԿարմրուկԱրցախյան ազատամարտԱրշակունիների թագավորությունԱրյան խումբԵրկկենցաղներՀայկ նահապետՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀեքիաթԿենսոլորտԶատիկը ՀայաստանումԼոգիստիկաԱրարատԽաչակրաց արշավանքներՉինաստանՆեմեսիս (դիցաբանություն)Գևորգ Մարզպետունի (վեպ)ԱրշակունիներՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԱստիգմատիզմՎերաբերական (խոսքի մաս)Ամերիկյան կենդանիներՕլիմպիական սպորտաձևերՀարցական նշանԱշոտ ՆավասարդյանՀռոմԻլոն ՄասկՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՄատենադարանՀայերեն ՎիքիպեդիաՕգյուստ ՇառլուաԳիզայի բուրգերՆևրոզներՑրված սկլերոզԲնական թիվՀեկտար44-օրյա պատերազմՖոտոսինթեզՆշիկաբորբԿապ (խոսքի մաս)Հույզեր🡆 More