Թայքա Վայթիթի

Թայքա Դևիդ Վայթիթի (/ˈtaɪkə waɪˈtiːti/ ( լսել);,օգոստոսի 16, 1975(1975-08-16), Վելինգտոն, Նոր Զելանդիա), նաև հայտնի է որպես Թայքա Քոհեն, նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և կոմիկ։ 2004 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակին իր «Երկու մեքենաներ, Մեկ գիշեր» կարճամետրաժ ֆիլմի համար։ Թայքան ամուսնացած է Չելսի Ուինսթենլիի հետ, ով նրա ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է։

Թայքա Վայթիթի
Թայքա Վայթիթի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 16, 1975(1975-08-16) (48 տարեկան)
Ծննդավայր՝Վելինգտոն, Նոր Զելանդիա
Ազգություն՝աշկենազի և Մաորիներ
Քաղաքացիություն՝Թայքա Վայթիթի Նոր Զելանդիա
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կատակերգու և հնչյունավորող
Պարգևներ՝
IMDb։ID 0169806

Նրա Տղա (2010) և Որս վայրի մարդկանց վրա (2016) ֆիլմերը դարձել են Նոր Զելանդիայի պատմության մեջ ֆինանսապես ամենահաջող ֆիլմերը։ Վերջինս մինչև հիմա կրում է այդ տիտղոսը՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ։ Ջեմեյն Քլեմենտի հետ միասին դարձել է «Ինչով ենք մենք զբաղված ստվերներում» (2014) սարսափ կատակերգության ռեժիսորը, որտեղ և կատարել է գլխավոր դերերից մեկը։ Վայթիթիի վերջին ռեժիսորական աշխատանքների ցանկում են նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր։ Ռագնարյոկ» (2017) սուպերհերոսական ֆիլմը և «Ջոջո Ճագար» (2019) սև կատագերգությունը։ Վերջինումս նա գրել է սցենարը և կատարել գլխավոր դերերից մեկը։ Նրա աշխատանքը «Ջոջո Ճագար» ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից, առաջադրվելով «Օսկար» մրցանակին «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։

Թայքա Վայթիթի
Թայքա Վայթիթիի ելույթը 2015 թվականի Sundance կինոփառատոնի ժամանակ

Վաղ տարիներ

Վայթիթին ծնվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Արևելյան ափի վրա գտնվող Ռոուքոքոր քաղաքում։ Մեծացել է և Արևելյան ափին, և Վելինգտոնի Արո հովտում։ Նրա հայրը Մաորի ֆերմեր և նկարիչ էր, իսկ մայրը՝ եվրոպական ծագման ուսուցիչ։ Վայթիթիի պապին մայրական գծով ունի ռուս հրեական ծագում, իսկ տատին մայրական գծով՝ իռլանդական։ Վայթիթին կրում է իր մոր ազգանունը՝ «Քոհենը», իր մի շարք աշխատանքների համար գրականության և կինոյի մեջ։ Ինքն իրեն Թայքան անվանում է «Պոլինեզիացի հրեա»։

Վայթիթիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա մոտ հինգ տարեկան էր, և հիմնականում նրան դաստիարակել է մայրը։ Թայքան սովորել է Օնսլոու քոլեջում։ Նա թատրոն է ուսումնասիրել Վելինգտոնի Վիկորիա համալսարանում և 1997 թվականին ավարտել այն Արվեստների բակալավրի աստիճանով։

Անձնական կյանք

2012 թվականի մայիսին Վայթիթին դուստր է ունեցել։ Երկրորդ դուստրը ծնվել է 2015 թվականի օգոստոսին։

Նոր Զելանդիայում 2017 թվականի առաջիկա ընտրությունների ժամանակ Ուայթիթին հայտարարել է, որ աջակցելու է Ջասինդա Արդերնին և լեյբորիստների կուսակցությանը։

Ֆիլմագրություն

Որպես դերասան

Տարեթիվ Ֆիլմ Դեր Նշումներ
1999 Սքարֆեր Ալեքս
2001 Օձի մաշկ Նելսոն
Նոր ճանապարհ դեպի տուն Մաքս Կարճամետրաժ ֆիլմ
2004 Անօգուտ ուշադրություն Ուեյթեր
2005 Ինչով ենք մենք զբաղված ստվերներում:Հարցազրույցներ մի քանի վամպիրների հետ Վիագո Կարճամետրաժ ֆիլմ
2007 Արծիվն ընդդեմ շնաձկան Գորդոն
2010 Տղա Ալամեյն
2011 Կանաչ լապտեր Թոմաս Քալմակու
2013 Կապիտանը Կապիտան Կարճամետրաժ ֆիլմ
2014 Ինչով ենք մենք զբաղված ստվերներում Վիագո
2016 Որս վայրի մարդկանց վրա Մինիսթեր
2017 Թոր․ Ռագնարյոկ Քորգ

Սուրթուր

2018 Seven Stages to Achieve Eternal Bliss By PassingThrough the Gateway Chosen By the Holy Storsh Հոլի Սթորշ
Մանր ծովախեցգետին Բարթենդեր Կարճամետրաժ ֆիլմ
2019 Վրիժառուները. Վերջնախաղ Քորգ
Ջոջո Ճագար Ադոլֆ Հիտլեր
2020 Ազատ տղա Անտուան Հետարտադրություն
2021 Ինքնասպանների ջոկատ Ռեժիսոր

Այլ աշխատանքներ

Տարեթիվ Ֆիլմ Դեր
2016 Բժիշկ Սթրենջ Դարձել է տիտրերի մի մասի ռեժիսոր և սցենարիստ
Մոանա Գրել է առաջին սցենարը
2018 The Breaker Upperers Գործադիր պրոդյուսեր


Հեռուստատեսություն

Որպես դերասան

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2002 Ժապավենը Մոսթին 13 Դրվագ
2003 Բացահայտումներ Ալի Մեկ դրվագ
Տարորինակ Հավաքարար Մեկ դրվագ
2009 Ժակ Բրաունի օրագիրները Ջիփսի Մեկ դրվագ
2010 Ռադիոհաղորդում տարբեր 8 դրվագ
2019 Ինչով ենք մենք զբաղված ստվերներում Վիագո Մեկ դրվագ
Մանդալորացին IG-11 Ձայն; 3 դրվագ
Ճագարի տարի Մերիքի կատարող կամեո
Ռիկ և Մորտի Գլութի Ձայն

Մեկ դրվագ

2021 Ի՞նչ եթե... Քորգ Ձայն

Տեսահոլովակներ

  • Ladies of the World - Flight of the Conchords (2007)
  • Drive By - Flight of the Conchords (2007)
  • Leggy Blonde - Flight of the Conchords (2007)
  • Shanks’ Pony - Age Pryor (2007)
  • Bright Grey - The Phoenix Foundation (2007)
  • My Imminent Demise - Լյուկ Բուդա (2008)
  • 40 Years - The Phoenix Foundation (2009)
  • World Gone Sour (The Lost Kids) - Method Man (2011)
  • Main Attraction - Ջերեմի Ռեներ (2019)

Գովազդային տեսահոլովակներ

Վայթիթին նաև հաջող կոմերցիոն ռեժիսոր էր։ Նա նկարահանել է Air New Zealand-ի համար «The Most Epic Safety Video Ever Made» հոլովակը՝ Փիթեր Ջեքսոնի և Էլայջա Վուդի մասնակցությամբ, երբ նրանք գտնվում էին այնտեղ «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար։ Գովազդը մոտ 19 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում։ Վայթիթին նկարահանել է Tesco-ի «Borg» հոլովակը Թորի ծիծաղելի կերպարով, որտեղ նա գնումներ է կատարում սուպերմարկետում։ Հետաքրքիր է, որ մի քանի տարից անց Թայքան նկարահանել է Marvel Studios«Թոր․ Ռագնարյոկ» ֆիլմը։

Քննադատություն

Ֆիլմ Rotten Tomatoes Metacritic
Արծիվն ընդդեմ շնաձկան 54% (107 գնահատականներ) 55 (25 գնահատականներ)
Տղա 87% (70 գնահատականներ) 70 (19 գնահատականներ)
Ինչով ենք մենք զբաղված ստվերներում 96% (163 գնահատականներ) 76 (33 գնահատականներ)
Որս վայրի մարդկանց վրա 97% (178 գնահատականներ) 81 (30 գնահատականներ)
Թոր․ Ռագնարյոկ 92% (335 գնահատականներ) 74 (51 գնահատականներ)
Ջոջո Ճագար 80% (355 գնահատականներ) 57 (55 գնահատականներ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Թայքա Վայթիթի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայքա Վայթիթի» հոդվածին։

Tags:

Թայքա Վայթիթի Վաղ տարիներԹայքա Վայթիթի Անձնական կյանքԹայքա Վայթիթի ՖիլմագրությունԹայքա Վայթիթի ՔննադատությունԹայքա Վայթիթի ԾանոթագրություններԹայքա Վայթիթի Արտաքին հղումներԹայքա Վայթիթի1975En-uk-Taika-Waititi.wavԴերասանՆոր ԶելանդիաՊատկեր:En-uk-Taika-Waititi.wavՌեժիսորՍցենարիստՎելինգտոնՕգնություն:IPA for EnglishՕգոստոսի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երիկամաքարային հիվանդությունՀամակարգային կարմիր գայլախտՍուրբ շաբաթՀայաստանՀիրիկՀաստ աղիքների բորբոքումՍնկերՌուսաստանԱրյան ընդհանուր հետազոտությունԳարեգին ՆժդեհՈւկրաինաԱրհեստական բանականությունՄարո ՄարգարյանԽաղաղ օվկիանոսՄարտիրոս ՍարյանԶատիկՄարդու կմախքԴաունի համախտանիշՀելլենիզմԱննետ ՄեսաջեՀայաստանի բուհերի ցանկԱնհանգիստ ոտքերի համախտանիշՄոլորակԿիլիկիայի հայկական թագավորությունՀայաստանի անտառներԷպիլեպսիաՋուրՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԷստրոգեններԱնդրանիկ ՕզանյանՀայաստանի գետերի ցանկԿենդանակերպի նշաններԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱռաջին համաշխարհային պատերազմՀին աստվածներ (դրամա)ԹուրքիաՀռոմԱգաթա ՔրիստիԼուիզա ՆերսիսյանԲագրատունիներՆեյմարԳոյական անունՓիլիսոփայությունԹութքՍրտային անբավարարությունԷրեկտիլ դիսֆունկցիաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՏիգրան Մեծ1-ին տիպի շաքարային դիաբետՍուր բրոնխիտՕձերՕրալ սեքսԳորտերՀայաստանի դրոշԽոշոր շահումՇվեյցարիաԻրանԵրիկամՀնդեվրոպական լեզուներՀարավային ԿորեաՍակավարյունությունԷկզեմաՂազախստանՍինգապուրԱստիգմատիզմՇունԴանիել ՎարուժանՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՎաղարշապատԱռնանդամի գլխիկԱշտարակ (քաղաք)Բրյունետ (երգչուհի)ՃապոնիաՌուբինյաններՔրիստափոր ԿոլումբոսԱնուղղակի խնդիրԱվետիք Իսահակյան🡆 More