Պոլինեզիացիներ

Պոլինեզիացիներ, ազգակից ժողովուրդների խումբ։ Պոլինեզիայի և արևելյան Մելանեզիայի մի քանի ոչ մեծ կղզիների արմատական բնակչությունը։ Պոլինեզիացիների մեջ են մտնում տոնգացիները, սամոացիները, ուվեացիները, տուբուացիները, տաիտցիները, հավայացիները, մաորիները և այլ ժողովուրդներ։ Ընդհանուր թիվը 2 միլիոն (2020)։ Լեզուները պատկանում են մալայա-պոլինեզյան լեզուների ընտանիքին։ Տիրապետող կրոնը քրիստոնեությունն է (զուգակցվում է տեղական հին հավատալիքների հետ)։ Պոլինեզիացիների մարդաբանական տիպը ձևավորվել է հարավային մոնղոլոիդների և նեգրա-ավստրալոիդների խառնուրդից։ Թուր Հեյերդալը պաշտպանում է Պոլինեզիացիների ամերիկյան ծագման տեսությունը, սակայն ուսումնասիրողներից շատերի կարծիքով նրանց նախնիները եղել են Հարավ-Արևելյան Ասիայից Մելանեզիայով ու Միկրոնեզիայով Պոլինեզիայի արևմտյան տարածքը եկած ծովագնացների խմբերը։ Պոլինեզիայի կղզիների բնակեցումն սկսվել է հավանաբար մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսից և շարունակվել գրեթե երկու հազարամյակ։ Չնայած բնական պաշարների սակավությանը, մասնավորապես՝ մետաղների բացակայությանը, Պոլինեզիացիները ստեղծել են համեմատաբար բարձր մշակույթ։ Պոլինեզիացիները զբաղվել են հիմնականում արևադարձային հողագործությամբ, ձկնորսությամբ, խոզերի, հավերի, շների բուծմամբ և արհեստներով։ Եվրոպական գաղութարարության սկզբում (18-րդ դարի վերջ) Պոլինեզիացիներ գտնվում էին նախնադարյան համայնական կարգերի քայքայման տարբեր փուլերում, իսկ Հավայան կղզիներում, Տաիտիում և Տոնգայում ձևավորվում էին վաղ դասակարգային պետություններ։ Գաղութարարության ժամանակ Պոլինեզիացիների թիվը զգալիորեն նվազեց։ Շատ կղզիներում որոշիչ դարձան կապիտալիստական հարաբերությունները, թեև պահպանվեցին նախնադարյան հասարակարգի կացութաձևի վերապրուկները։ Այժմյան Պոլինեզիացիները կիսով չափ վարում են բնատնտեսական գյուղատնտեսություն, աշխատում են կապիտալիստ, ցանքատարածություններում, առաջացել է փոքրաթիվ մտավորականություն։ Պոլինեզիացիները պայքարում են ազգային ազատագրության համար։ 1962 թվականին անկախություն ձեռք բերեց Արևմտյան Սամոան։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 358 Պոլինեզիացիներ 

Tags:

18-րդ դար1962 թվական2020ԱսիաԹուր ՀեյերդալՀավայան կղզիներՀավայացիներՄալայա-պոլինեզյան լեզուներՄաորիներՄելանեզիաՄիկրոնեզիաՄոնղոլոիդ ռասաՈւվեյՊոլինեզիաՍամոաՏոնգաՔրիստոնեություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անդրանիկ ՕզանյանԱսիաԱրագածՎանա լիճՓոքր ՄհերՓոխաբերությունՀայոց ցեղասպանության ճանաչումԿիլիկիայի հայկական թագավորությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԵգիպտոսՆեպտունԱնանիա ՇիրակացիՕվկիանիաՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՄանրանկարչությունՄարքեթինգԷպոսՎանաձորԲույսերԱծանցյալԱշտարակ (քաղաք)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Հովհաննես ԹումանյանԴաշտանՏիգրան ՄեծՍակրավորՄուտացիաԵրաժշտական գործիքներՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԿենդանակերպԳոյական անունԱնմոռուկՏուբերկուլոզԳլխուղեղի ուռուցքԱՄՆ-ի նախագահների ցանկԱրյան ճնշումՎինի ԹուխԳուլիվերի ճանապարհորդություններըԿարմիր գիրքԱրքիմեդի օրենքՀատակումԲարդիԻնդոնեզիաՅուրի ՎարդանյանՀամո ԲեկնազարյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎահան ՏերյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՍայաթ-ՆովաԳաստրիտՄիսաք ՄեծարենցՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱրշակ ԲԵռանկյան բարձրությունԼիբանանՀին ՀունաստանՍոս ՍարգսյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՇունԾծմբական թթուԵլակՄայիսյան հերոսամարտերԾխախոտՊետական կառավարման ձևՀիսուսԾիածանՍասնա ծռերՍևանա լիճՎիլյամ ՍարոյանԵրվանդ ՔոչարԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱնգլերենՀատկացուցիչՄոնթե Մելքոնյան🡆 More