Թայմ: շաբաթաթերթ

Թայմ (անգլ.՝ Time, անգլ.

Թայմ
անգլ.՝ Time
Изображение логотипа
Թայմ: Պատմություն, Տարվա մարդը, Տարվա 100 անձինք
Տեսակհանդես, նորությունների հանդես և առցանց ամսագիր
Լեզուանգլերեն
Գլխավոր խմբագիրՆենսի Գիբս
Հիմնադրվել էմարտի 3, 1923
ՀիմնադիրBriton Hadden? և Հենրի Լյուս
ՀրատարակիչTime Inc.
ԵրկիրԹայմ: Պատմություն, Տարվա մարդը, Տարվա 100 անձինք ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
ԳրասենյակՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ISSN0040-781X և 2169-1665
OCLC1311479
Կայքtime.com(անգլ.)
էլեկտրոնային փոստ[email protected]
Թայմ: Պատմություն, Տարվա մարդը, Տարվա 100 անձինք Time Magazine Վիքիպահեստում

Պատմություն

Հանդեսն առաջին անգամ վաճառքի է հանվել 1923 թվականի մարտի 3–ին։ Թայմ թերթի ստեղծման գաղափարը մտահղացել են Հենրի Լյուսը և Բրայթոն Հադդենը՝ հեղինակավոր Եյլի համալսարանում՝ «Գանգ և ոսկորներ» ուսանողների գաղտնի հասարակական կազմակերպության հավաքի ժամանակ։

Սա աշխարհում առաջին ինֆորմացիոն շաբաթաթերթն է։ Տաս տարի անց այն ունեցավ մրցակից՝ Newsweek։ Մինչև Լյուսի մահը՝ 1967 թվականը, հանդեսն արտահայտում էր նրա չափավոր պահպանողական հայացքները։

Հանդեսի ֆիրմային ձևաչափը նախատեսում էր մի քանի տասնյակ հոդվածներ, որոնք հակիրճ կերպով ամփոփում էին շաբաթվա ներքին և արտաքին քաղաքականության, բիզնեսի, կրթության, գիտության, բժշկության, իրավունքի, կրոնի, սպորտի, գրահրատարակման և մշակույթի առավել հայտնի թեմաները։

Ժամանակակից «Թայմը» հանդիսանում է զանգվածային լրատվամիջոցների և շոու բիզնեսի ոլորտում աշխարհում ամենամեծ հոլդինգի՝ Time Warner–ի հիմքը։ Բացի ամերիկյանից, լույս է տեսնում նաև եվրոպական (Լոնդոն), ասիական (Հոնկոնգ) և ավստրալիական (Սիդնեյ) հանդեսի տարբերակները։

2018 թվականին ամերիկյան AT&T ընկերությունը գնել է Time Warner–ը՝ փաստացի դառնալով Time–ի սեփականատերը։

Տարվա մարդը

Ավանդաբար Time հանդեսը դեկտեմբերի վերջին համարում անվանում է «տարվա մարդուն»։ «Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է 1927 թվականից, երբ այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լիմբերգը, որն առաջին անգամ պատմության մեջ մեն–մենակ հատեց Ատլանտյան օվկիանոսը։

Տարվա անձնավորությանն ընտրում է բացառապես գործադիր խմբագիրը։ Տարբեր տարիների տարվա մարդ կոչմանն են արժանացել Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Բուշը, Միխայիլ Գորբաչովը՝ երկու անգամ՝ 1987 և 1989 թվականներին, վերացական ամերիկացի զինվորը, ինչպես նաև Դու (Թայմ հանդեսի վարկածով տարվա մարդ)։ 2007 թվականին Տարվա մարդ է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2010 թվականին՝ Ֆեյսբուքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, 2011 թվականին Տարվա մարդ է դարձել հավաքական կերպար «Ցուցարարը» («Խռովարարը»)։

Տարվա 100 անձինք

Սկսած 1999 թվականից՝ հանդեսը թողարկում է նաև Time 100–ը՝ տարվա առավել ազդեցիկ հարյուր անձանց ցուցակը։ Ցանկն ընտրվում է գիտնականների հանձնաժողովի կողմից։

20–րդ դարի 100 անձինք

1999 թվականի հունիսին թողարկվել է «Time 100․ 20-րդ դարի հերոսներն ու կուռքերը» ցուցակը։ Թեկնածուներին ընտրում է ամերիկացի պատմաբանների, լրագրողների և քաղաքագետների հանձնաժողովը։ 1999 թվականի դեկտեմբերյան թողարկման ժամանակ Time–ի վարկածով անվանվել է հարյուրամյակի մարդը, այն դարձել է Ալբերտ Էյնշտեյնը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Թայմ: Պատմություն, Տարվա մարդը, Տարվա 100 անձինք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայմ» հոդվածին։

Tags:

Թայմ ՊատմությունԹայմ Տարվա մարդըԹայմ Տարվա 100 անձինքԹայմ 20–րդ դարի 100 անձինքԹայմ ԾանոթագրություններԹայմ ԳրականությունԹայմ Արտաքին հղումներԹայմԱՄՆԱնգլերենԶԼՄՆյու Յորք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մթնոլորտի աղտոտումԾաղկեվանք (Արա լեռ)ԲնությունՄարսողական համակարգՆախադասությունԹթուներԿաթնասուններՅուրի ՎարդանյանՎաղարշապատԴերբայական դարձվածՀականիշՇեղանկյունՏավուշի մարզՁեռնաշարժությունՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ՃապոնիաՊապ թագավորԷվոլյուցիաՄիջատներԿենդանիներՀայկական առածներ և ասացվածքներՀայկական դիցաբանությունԿրծքագեղձի քաղցկեղԱղերԽնձորՄուտացիաՀեշտոցային արտադրությունՀատկացուցիչՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՔաոս (վեպ)ԹութքԴերբայԸղձական եղանակՀովհաննավանքԱնանիա ՇիրակացիՄյունխհաուզենի համախտանիշԿարեն ԴեմիրճյանՍատուրն (մոլորակ)Գևորգ Մկրտչյան44-օրյա պատերազմԿալցիումի օքսիդԵղիշե ՉարենցՍևանավանքՀնձանԲարդիԱրշակունիներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀայոց պատմությունՄակբայԼիբանանԼևոն ԱրոնյանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱպրիլի 24Հին աստվածներ (դրամա)Պետրոս ԴուրյանԳուրգեն ՄահարիԹաթուլ ԿրպեյանՎիտամին B12 անբավարարությունՀայկ նահապետՔութեշՀեշտոցՄովսես ԳորգիսյանՇախմատԷջմիածնի Մայր ՏաճարՄեծ Հայքի նահանգների ցանկԷպիլեպսիաՍողոմոնի երգերըՀիսուսի ծնունդՄիացյալ ԹագավորությունԱստղԿրեատինինԲուրգ (երկրաչափություն)ԹռչնագիրԲառարանՄոսկվաԱմոքսիցիլին🡆 More