Էդվին Լաչենս

Էդվին Լաչենս (Sir Edwin Landseer Lutyens, մարտի 29, 1869(1869-03-29), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 1, 1944(1944-01-01), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիական նորդասական (նեոկլասիկ) ճարտարապետության խոշորագույն ներկայացուցիչներից։ 1938 թ-ից գլխավորել է Լոնդոնի թագավորական գեղարվեստական ակադեմիան։ Նա դեռևս 1890 թվականից հայտնի էր դարձել՝ նախագծելով նորդասական ոճի անգլիական մերձքաղաքային դաստակերտներ՝ այգիներով։ Նրա ճարտարապետական կարիերայի գագաթնակետն է համարվում Հնդկաստանի փոխարքայի (ներկայումս՝ Հնդկաստանի նախագահի) նստավայրի նախագծումն ու դրա իրականացումը Դելիում։

Էդվին Լաչենս
Էդվին Լաչենս
Ծնվել էմարտի 29, 1869(1869-03-29)[…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 1, 1944(1944-01-01)[…] (74 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ
Ուշագրավ աշխատանքներCheylesmore Memorial?, St Jude's Church, Hampstead Garden Suburb?, the Cenotaph?, Thiepval Memorial?, Liverpool Metropolitan Cathedral?, Tower Hill Memorial?, Gledstone Hall?, Hampton Court Bridge?, Patiala House?, Lindisfarne Castle?, Embassy of the United Kingdom, Washington, D.C.?, India Gate?, Abbey House, Barrow-in-Furness?, 100 King Street?, Ednaston Manor?, Runnymede Bridge?, Goddards?, Greywalls?, Hyderabad House?, Յոհաննեսբուրգի պատկերասրահ, Rashtrapati Bhavan?, Castle Drogo?, Canberra House?, Queen Mary's Dolls' House? և Spalding War Memorial?
Պարգևներ
Էդվին Լաչենս Edwin Lutyens Վիքիպահեստում

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լաչենսը փաստացի դարձել է Բրիտանական թագավորական ընտանիքի գլխավոր ճարտարապետը։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ նա կարողացել է ճարտարապետական ավանդական ոճերը վառ երևակայությամբ ու վարպետորեն հարմարեցնել իր դարաշրջանի պահանջներին։ Նախագծել է բազմաթիվ պալատներ, հանրահայտ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գրասենյակային շենքեր, հուշակոթողներ, հանրային կառույցներ, տիպային բնակելիներ։ Գրող Քրիստոֆեր Հասսին նրա կենսագրությանը նվիրված գրքում ընդգծել է. "Լաչենսը դեռ իր կենդանության օրոք լայնորեն համբավվել է որպես անգլիացի մեծագույն ճարտարապետը՝ սկսած Քրիստոֆեր Ռենի ժամանակներից, շատերի կարծիքով՝ մինչև անգամ գերազանցել է նաև Ռենին։ Ճարտարապետության պատմաբան Գևին Սթամփը Լաչենսին բնորոշել է որպես 20-րդ դարի (և ցանկացած այլ դարի) բրիտանացի մեծագույն ճարտարապետի։

Լաչենսը էական դեր է կատարել Հնդկաստանի կառավարության ապագա նստավայրի՝ Նյու Դելի քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքներում։ Ի ճանաչումն նրա ներդրած ավանդի՝ Նյու Դելին հաճախ անվանվում է Լաչենսի Դելի։ Համագործակցելով սըր Հերբերտ Բեյքերի հետ՝ նա նաև մի շարք կառույցներ է նախագծել Նյու Դելիում, այդ թվում՝ Հնդկաստանի դարպասը, փոխարքայի նստավայրն ու պալատը, որը ներկայումս հայտնի է Ռաշտրապատի Բհավան (Rashtrapati Bhavan) անվանումով։ Իր շատ աշխատանքներում Լաչենսը, ներշնչված հնդկական ավանդական ճարտարապետության կոթողներով, կիրառել է դրանց բնորոշ տարրեր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Էդվին Լաչենս 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էդվին Լաչենս հոդվածին
Նախորդող:
Sir William Llewellyn
President of the Royal Academy
1938–1944
Հաջորդող:
Alfred Munnings
Նախորդող:
Sir Malcolm Fraser, 1st Baronet
Registrar of the Imperial Society of Knights Bachelor
1941–1944
Հաջորդող:
Sir Thomas Lumley-Smith
Էդվին Լաչենս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Լաչենս» հոդվածին։

Tags:

Էդվին Լաչենս ՊատկերասրահԷդվին Լաչենս ԾանոթագրություններԷդվին Լաչենս ԳրականությունԷդվին Լաչենս Արտաքին հղումներԷդվին Լաչենս1869189019381944d:Q378157ԱնգլիաԼոնդոնՀունվարի 1Մարտի 29Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՄիացյալ ԹագավորությունՆեոկլասիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միջուկային զենքԽորանարդՄարդու իրավունքներԿելվին (չափման միավոր)ՀեմոգլոբինԻմ սիրելի տիրակալՍամվել (վեպ)ԲացահայտիչՀայաստանի լեռներԱրաբոԲանակում (հեռուստասերիալ)Բարդ նախադասությունԹութքԱրտավազդ ԲՍեռական հարաբերությունԳորշ արջՓողԱմերիկաՉակերտներՀայկական ազգային հագուստ (տարազ)Հայաստանի թռչունների ցանկՍրտային անբավարարությունԱրա Գեղեցիկ և ՇամիրամՈսկորՎերաբերական (խոսքի մաս)Պապ թեստԴեղանյութերԿրիաներՇիրակի մարզՀույզերԼուիզա ՆերսիսյանԺենգյալով հացԱրևածաղիկՀեռուստատեսային կենտրոնՄարսողական համակարգԷթիլ սպիրտԱրամ ԽաչատրյանՀեկտարՈրդանման ելունի բորբոքումԴեքսամետազոնԱմբոխները խելագարվածՎիկտոր ՀամբարձումյանԿաթոլիկ եկեղեցիՀայկական մուֆլոնՆոյՀաագաՏասնաբանյաՔրիստոնեությունԿոկորդաբորբՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՄուրացանՔրիստափոր ԿոլումբոսՔեոփսի բուրգՀայաստանի առաջին հանրապետությունԵրիկամաքարային հիվանդությունԵրիկամՄարտԿրիշտիանու ՌոնալդուՔրեական ֆիլմԵրաժշտությունԽաղողՀիրիկՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՄովսես ԽորենացիԵրիկամի քրոնիկ հիվանդությունՔրոմոսոմԿելվինԳևորգ ՉաուշԳուրգեն ՄահարիԿարմիր գիրքՓայծաղԱմբողջ թիվԱրտաշես ԱՊարույր ՍևակՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿիլիկիայի հայկական թագավորությունԽորեն Աբրահամյան🡆 More