Դիոգենես Սինոպացի (հունարեն՝ Διογένης ὁ Σινωπεύς, շուրջ մ.թ.ա.
404 թ., Սինոպ - մ.թ.ա. 323 թ. հունիսի 10, Կորնթոս), հին հույն փիլիսոփա, կինիկյան փիլիսոփայական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, Անտիսթենեսի աշակերտը։
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 400 Սինոպ, Թուրքիա |
---|---|
Մահացել է | մոտ մ. թ. ա. 323 Ancient Corinth, Corinth Municipality, Corinthia, Պելոպոնես, Հունաստան |
Քաղաքացիություն | Sinope |
Ուղղություն | Կինիկներ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ուսուցիչ | Xeniades? և Անտիսթենես |
Աշակերտներ | Կրատես Թեբեացի և Onesikritos? |
Diogenes of Sinope Վիքիպահեստում |
Ըստ անտիկ հեղինակների կիսաառասպելական տեղեկությունների՝ իր հայրենի Սինոպ քաղաքում երիտասարդ հասակում իր հոր հետ զբաղվել է դրամ կեղծելով։ Երբ դրա մասին իմացվել է, հորը բանտարկել են, իսկ Դիոգենեսը փախել է քաղաքից՝ վարելով ծայրահեղ աղքատի կյանք։ Իմանալով, որ Աթենքում ապրում է մի փիլիսոփա, որը լինելով բարեկեցիկ ընտանիքից, համակերպվել է աղքատության հետ՝ գալիս է Անտիսթենեսի մոտ, որպեսզի նրանից սովորի ընտելանալ աղքատությանը։ Անտիսթենեսը սկզբում չի համաձայնում նրան ընդունել որպես աշակերտ։ Դիոգենեսը մի քանի անգամ խնդրելով բարկացնում է Անտիսթենեսին, որը սկսում է ծեծել նրան փայտով։ Դիոգենեսը, դիմանալով հարվածներին, ասում է. «Դու այնքան ամուր փայտ չես գտնի, որը կոտրի իմ կամքը»։ Այդ բառերը դուր են գալիս Անտիսթենեսին և նա ընդունում է Դիոգենեսին։
Անտիկ հեղինակները հաղորդում են Աթենքում Դիոգենեսի կողմից գրված 14 երկասիրության մասին, որոնց մեջ ներկայացված են ինչպես փիլիսոփայական աշխատություններ («Առաքինության մասին», «Բարու մասին» և այլն), այնպես էլ մի քանի ողբերգություն։
Դիոգենեսի մասին պահպանվել են բազմաթիվ անեկդոտիկ պատմություններ։
Դիոգենեսը եղել է փայլուն հռետոր։ Ասում են, որ Էգինացի Օնեսիկրիտեսը ուղարկել է Աթենք իր որդուն՝ Անդրոսթենեսին, որը սկսեց լսել Դիոգենեսին և էլ չվերադարձավ։ Հայրը ուղարկեց երկրորդ որդուն՝ Թիլիսկոսին, որը նույնպես չվերադարձավ։ Հայրն էլ ստիպված հետևեց որդիներին։ Դիոգենեսը ապրել է իննսուն տարի, մահացել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ նույն օրը, նրա տապանաքարին նկարել են շուն և գրվել են հետևյալ տողերը.
Համընդհանուր բարոյական նորմերին հակադրվելը Դիոգենեսը դարձնում է սկզբունք՝ արհամարհելով ամեն կարգի ծաղր ու հայհոյանք։ Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։ Ըստ նրա՝ ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ստրկության մեջ են իրենց ցանկությունների ձեռքին։ Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։ Ըստ նրա՝ կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում է ծերերին, հարստացնում է աղքատներին, զարդարում է հարուստներին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգենես Սինոպացի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգենես Սինոպացի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 395)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դիոգենես Սինոպացի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.