Գորշ Արջ

Գորշ արջ (լատին․՝ Ursus arctos), կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի։ Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև ժայռերի ու կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում։ Ձմռանը քուն է մտնում (կան անհատներ, որոնք թափառում են մինչև գարուն) որջում (յուրաքանչյուրում՝ 1 արջ, իսկ մայրը՝ ձագերի հետ), որի ցամքարը պատրաստում է չոր ճյուղերից ու տերևներից։ Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Գորշ արջը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում՝ Ալյասկայում, մասամբ՝ Կանադայում, որտեղ նրան անվանում են գրիզլի։ ՀՀ-ում (հարթավայրերում, լեռներում, այնտեղ, որտեղ կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ) բնակվում են կովկասյան և սիրիական գորշ արջերը։ Գորշ արջերը հիանալի որսորդներ են։ Սնվում են մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ։ Արջը մեղրի մեծ սիրահար է։

Գորշ արջ
Գորշ արջ
Գորշ արջ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Վերնաընտանիք Ursoidea
Ընտանիք Արջեր (Ursidae)
Ենթաընտանիք Ursinae
Ցեղ Ursus
Տեսակ Գորշ արջ (U. arctos)
Միջազգային անվանում
Ursus arctos
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Գորշ Արջ
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 200 սմ է, կենդանու զանգվածը՝ 190-300 կգ։ Գլուխը լայն է, դունչն ու պոչը՝ կարճ, ականջները՝ փոքր։ Ոտքերն ամուր են՝ զինված մեծ ու կեռ, գորշ ճանկերով։ Ունի լավ զարգացած հոտառություն, թույլ տեսողություն։

Սննդառություն

Գորշ Արջ 
Արու գորշ արջը սաղմոնի ճարպառատ կաշին է ուտում

Սնվում է մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, միջատներով ու դրանց թրթուրներով, հատապտուղներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում են ընտանի կենդանիների վրա։ Կտղուցը հունիս-հուլիսին է։

Բազմացում և զարգացում

Հղիությունը տևում է 7 ամիս։ Ծինը տեղի է ունենում ձմռանը՝ որջում։ Ունենում են 1-2 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 5 ամիս և 1 տարուց ավելի մնում մոր մոտ։ Սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Մազափոխվում են ապրիլ-հունիսին։ Ապրում են 30-40 տարի։

Տարածվածություն

Շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է։ Հայաստանում հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր։ Գրանցվել է ծովի մակարդակից 400-500 մինչև 3000 մ բարձրություններում։

Պահպանություն

Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Տեսակն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է։ Արջերը վնաս են հասցնում պտղատու այգիներին և փեթակներին․ հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը։

Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը և մարդու կողմից անհանգստություն պատճառելը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում։

Ծանոթագրություններ

Գորշ Արջ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ արջ» հոդվածին։
Գորշ Արջ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ արջ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Գորշ Արջ 

Tags:

Գորշ Արջ Արտաքին կառուցվածքԳորշ Արջ ՍննդառությունԳորշ Արջ Բազմացում և զարգացումԳորշ Արջ ՏարածվածությունԳորշ Արջ ՊահպանությունԳորշ Արջ ԾանոթագրություններԳորշ ԱրջԱրագածոտնի մարզԱրարատի մարզԳիշատիչԼատիներենԿաթնասուններԿոտայքի մարզՀայաստանի Կարմիր գիրքՍյունիքի մարզՎայոց ձորՏավուշի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿանադաՍակուրաԳյումրիՁնծաղիկԱպրոքսիմացիաՓոխպատվաստագիտությունՏավուշի մարզԵրիկամի քրոնիկ հիվանդությունԴեքսամետազոնԿանանց միջազգային օրՄարիխուանաՀամբարձում (տոն)Լևոն ՇանթՄեդիագրագիտությունԱրյան խումբՕստեոարթրոզԲանկՔանդակագործությունԿարճատեսությունՎանաձորՌամադան (ամիս)ԱնիԱծանցյալԳլխավոր էջԱբեղախոտՀայկական ֆիլմերի ցանկՏիեզերքԱրտարգանդային հղիությունԿառավարում (տնտեսագիտություն)Զատիկը ՀայաստանումՊահքՍամվել (վեպ)Սասունցի ԴավիթՔրոմոսոմՎերաբերական (խոսքի մաս)ԲելլեԵրկրաշարժԱնկախ պետությունների դրոշներՆԱՏՕՆյարդային համակարգԹութքԵրուսաղեմԿիստաԹարախակույտՎիտամին B6Թորոս ՌոսլինՍոս ՍարգսյանԱվստրալիաԱբիսինյան կատուԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄԻԱՎ/ՁԻԱՀԽորանարդԹբիլիսիՀայաստանի բուհերի ցանկԴերբայական դարձվածԱրամ ԱսատրյանՀամակարգային կարմիր գայլախտՄարքեթինգՍեբորեային մաշկաբորբԼեյկոցիտԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՁիՖեմինիզմՍիսիանԵրազահանՌոբերտ ՔոչարյանՀայաստանի ազգային հերոսՕգյուստ ՇառլուաԱնդրանիկ ՕզանյանԷպիլեպսիաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀիսուսՋոան ՌոուլինգՊարույր ՀայրիկյանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՎիլյամ ՍարոյանՀեռուստատեսային կենտրոնՍասնա ծռեր🡆 More