Կղզի Գորե

Գորե կղզի (ֆր.՝ Île de Gorée), փոքր կղզի Սենեգալում։

Կղզի Գորե
Գորե կղզի
Կղզի Գորե
Տեսակկղզի, մշակութային ժառանգություն, Communes d'arrondissement of Senegal?, քաղաքային տարածք և car-free place?
ԵրկիրՍենեգալ
Վարչատարածքային միավորPlateau/Gorée Arrondissement?
Մասն էFour Communes?
Մակերես0,182
Անվանված էԽուդերեյդե

Կղզին տեղակայված է է Դակարի նավահանգստից 2,5 կմ դեպի հարավ, հանդիսանում է մայրաքաղաքային շրջանի կոմունան։ Գորեի տարածքը կազմում է ընդամենը 0,182 կմ² (900 մ երկարությամբ և 350 մ լայնությամբ անկանոն ձևով ձգված կղզի), սակայն բնակչությունը, 2007 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ կազմել է 1102 մարդ, խտությունը գերազանցում է 6000 մարդ/կմ²։ Կղզին զբոսաշրջային օբյեկտ է, նրանում արգելված է ավտոմեքենա օգտագործել։ Գորեն Դակարի հետ կապված է լաստանավային անցումով։

Պատմություն

Եվրոպացիների համար Գորեն 1444 թվականին հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Դինիշ Դիաշը, որից հետո կղզին մտել է պատմության մեջ որպես 15-19-րդ դարերում ստրկավաճառության խոշորագույն կենտրոններից մեկը՝ պորտուգալացիների, հոլանդացիների, անգլիացիների և ֆրանսիացիների խնամակալության ներքո։ Ստրկավաճառությունից բացի Անգլիայի և Ֆրանսիայի հսկողությամբ վաճառել են գենտանուշ, կաշի, ոսկի, համեմունքներ։

1677 թվականին կղզին նվաճել է Ֆրանսիան։ 1758 թվականին Յոթնամյա պատերազմի ընթացքում Գորե կղզին նվաճել է Մեծ Բրիտանիան և վերահսկել այն մինչև 1763 թվականը։

19-րդ դարի կեսից Դակարի հիմնադրումից և ստրկավաճառության դադարեցումից հետո Գորեն աստիճանաբար սկսել է անկում ապրել։ Եթե 1891 թվականին Գորեի բնակչությունը կազմել է 2,1 հազար մարդ, իսկ Դակարում՝ 8,7 հազար բնակիչ, ապա արդեն 1926 թվականին՝ 700 և 33 679 համապատասխանաբար։ Կղզու տարածքում լավ վիճակում պահպանվել են ստրուկներին պահելու համար շինություններ, ինչպես նաև ստրկավաճառների տներ։

1978 թվականին կղզին մտել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտների ցանկում։ 1996 թվականին, երկրի վարչական կառուցվածի բարեփոխումից հետո, Գորեն դարձել է Դակարի 19 կոմունաներից մեկը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կղզի Գորե  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 26
ռուս..անգլ..ֆր.
Կղզի Գորե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորե (կղզի)» հոդվածին։

Tags:

ԿղզիՍենեգալՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրտաշատԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՀայաստանի բուհերի ցանկՓոքրիկ իշխանըՀամախառն ներքին արդյունքՀամասեռականությունՎահե ՇահվերդյանՀին ԵգիպտոսՖինանսական իրավունքԱնանուխԱրյան խումբՉինական մեծ պարիսպԽաչակրաց արշավանքներԹեհրանի կոնֆերանսԿալցիումՍակուրաՉո Սո-հյանգԱնտառային կատուՀելլենիստական մշակույթՀնդկաստանԱրցախյան շարժումԲառակապակցությունՀայկական կինոՀայկ նահապետԱլբերտ ԱյնշտայնԱֆրիկաՎարդանանք (պատմավեպ)Արա ՀարությունյանԴաշտանադադարՍուրբ Յոթ Վերք44-օրյա պատերազմԴեղանյութերԲրուցելոզՍերՀարակատար դերբայԳլխավոր էջՍերմնահեղուկԱյծեղջյուրԾաղկազարդՍակավարյունությունԻնդոնեզիաԼիպոմաԱրյան ընդհանուր հետազոտությունԼեոնարդո դա ՎինչիԲարորակ ուռուցքներՏողադարձՍտորոգյալԲոտուլիզմՄարտի 28ԿունիլինգուսԿոկորդիլոսներՈւղղանկյուն եռանկյունՏիգրան ԱվինյանՀաճախասրտությունՄիսաք ՄեծարենցԱրենիի քարանձավՑորենՀովհաննես ԱյվազովսկիԳրիգոր ԼուսավորիչԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԼոպերամիդՀայ գրերի գյուտԶևսԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀինգերորդ շարասյունՍնկերՀայաստանի կենտրոնական բանկՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀայաստանի դրոշՄարմնի զանգվածի ինդեքսՎերածնունդՎանի թագավորությունՇոտլանդիաՀայաստանի Կարմիր գիրք🡆 More