Բենջամին Դիզրայելի

Բենջամին Դիզրայելի (Benjamin Disraeli, 1st Earl of Beaconsfield, դեկտեմբերի 21, 1804(1804-12-21), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 19, 1881(1881-04-19), , Լոնդոն, Բրիտանական կայսրություն), անգլիացի գրող, քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար (1852, 1858-1859, 1866-1868), Մեծ Բրիտանիայի վարչապետ, Սոլսբերիի ջահել (1868, 1874-1880), պահպանողական կուսակցության հիմնադիրներից։

Բենջամին Դիզրայելի
Բենջամին Դիզրայելի
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ St Piran's School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, վիպասան, գրող, կենսագիր և ֆինանսների նախարար
Դավանանք Անգլիկան եկեղեցի, հուդայականություն և քրիստոնեություն
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1804(1804-12-21)[…]
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր ապրիլի 19, 1881(1881-04-19)[…] (76 տարեկան)
Վախճանի վայր , Լոնդոն, Բրիտանական կայսրություն
Թաղված St Michael and All Angels Churchyard
Քաղաքացիություն Բենջամին Դիզրայելի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր Այզեկ Դիզրայելի
Մայր Mary Basevi?
Ամուսին Մերի Էն Դիզրայելի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Գործունեություն

Սերում է անգլիականություն ընդունած հրեական ընտանիքից։

Ակնառու դեր է խաղացել տարիների կուսակցությունը պահպանողականի վերափոխելու գործում։1874-1880 թվականներին եղել է վարչապետ, վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն։ Իր գլխավոր խնդիրներից մեկը համարել է Ռուսաստանի դեմ պայքարը։ Բեռլինի կոնգրեսում (1878) Բիսմարկի օգնությամբ Դիզրայելին վերանայել տվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որի հետնանքով մի շարք սլավոնական և հայաբնակ մարզեր նորից ընկան թուրքական տիրապետության տակ։ Նրան է պատկանում «․․․Մեզ համար կարևորը հայկական վտանգի դեմ Թուրքիայում պաշտպանվելու միջոցներ գտնելն է» արտահայտությունը, որը պարզում է նրա գլխավորած անգլիական պահպանողական կառավարության վարած քաղաքականությունը Հայկական հարցում։ Օսմանյան կայսրության ամբողջության պահապանի կեցվածքը չխանգարեց Դիզրայելին զավթելու (1878) Կիպրոս կղզին։ Աֆղանստանի դեմ 1878-1880 թվականների գաղութային պատերազմում Անգլիայի պարտությունը և անգլիական տիրապետության դեմ Տրանսվաալի բուրերի 1880 թվականի ապստամբությունը նպաստեցին Դիզրայելի կառավարության տապալմանը։

Իշխանության ղեկին գտնվելու տարիներին վարել է գաղութատիրական, կայսրության տնտեսական և քաղաքական հզորության ամրապնդման քաղաքականություն։ Թուրքիայում Անգլիայի դիրքերը ամրապնդելու և հարավային ուղղությամբ Ռուսաստանի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով՝ փակել է աչքերը թուրքական իշխանությունների կողմից ազգային-ազատագրական շարժումները արյան մեջ խորտակելու քաղաքականության վրա։ 1875-78 թթ. արևելյան ճգնաժամի և ռուս-թուրքական (Բալկանյան) պատերազմի ընթացքում պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կտրականապես մերժել է Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը՝ պատերազմի սպառնալիքի տակ պարտադրելով Ռուսաստանին վերանայել այն և այդ նպատակով հրավիրել 1878 թվականի Բեռլինի կոնգրեսը։ Օգտվելով Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից՝ Բարձր Դռանը պարտադրել է անգլո-թուրքական Կիպրոսի համաձայնագիրը, համաձայն որի Բրիտանական կայսրությանն է անցել Կիպրոս կղզին՝ Ռուսաստանի դեմ Անգլիայի աջակցության դիմաց։

Ստեղծագործությունները

Հետադեմ ռոմանտիզմի հետևորդ Դիզրայելին իր վեպերում («Վիվիան Գրեյ», 1826-1827, «Կոնտարինի Ֆլեմինգ», 1832, «Քոնինգսբի», 1844, «Թանկրեդ», 1847, «Էնդիմիոն», 1880 և այլն) իդեալականացնում է արիստոկրատիային՝ նրան պատկերելով որպես աշխատավորների «պաշտպանի»։ Նրա ստեղծագործությունները համակված են պահպանողականությամբ, երբեմն նաև՝ միստիկայով։

Ծանոթագրություններ

Բենջամին Դիզրայելի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Դիզրայելի» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բենջամին Դիզրայելի 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 382 Բենջամին Դիզրայելի 

Tags:

18041881d:Q82006Ապրիլի 19Բրիտանական կայսրությունԴեկտեմբերի 21ԼոնդոնՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖրանսիաԶուգահեռագիծՄելանոմաՍուրճՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՓորլուծությունԾիրանԱնիԶատկի ավանդույթներԳեղարդՕլիմպիական խաղերSaudi AramcoՁեռնաշարժությունԵրվանդ ԱզատյանՊորտուգալիաԲելգիաՏերունական աղոթքԳերմանիաՎիլյամ ՍարոյանԱֆրիկաՀայկական առածներ և ասացվածքներՀայ ֆիդայական շարժումՆշիկաբորբՄիգրենՊարզ նախադասությունԿովԳենետիկաՄարս (մոլորակ)Վիտամին CԲյուրականի աստղադիտարանՀայկական մուֆլոնԱրարատՇագանակագեղձԴանիել ՎարուժանԲեզոարյան այծՀավասարասրուն սեղանՁվարանի կիստաՀայաստանի ազգային հերոսՈւսուցման մեթոդներ և հնարներՋոդի Ֆոսթեր1-ին տիպի շաքարային դիաբետԱվագ շաբաթՄեսրոպ ՄաշտոցԵվրոպայի դրոշներՀաշվապահական հաշվեկշիռՍիրտՄոմիկՀայ գրերի գյուտՀայկական մշակույթՎլադիմիր ԳասպարյանՇավարշ ԿարապետյանԱրգանդԳոյական անունՀայաստանի գետերի ցանկԱշոտ Ա ՄեծԱրշակունիներԱսորիներԴերենիկ ԴեմիրճյանՀայերենԿուսաթաղանթԼիբանանԵրիկամԴեղանյութերՖրեդերիկ ԲանտինգԻնքնաթիռԱլպիական մանուշակՇիզոֆրենիաՎիժում (հղիության կրելախախտ)Հայաստանի քաղաքներըՄիջատներՀարավային ԿորեաՀիրիկՓոխառությունՀայկական իժՀին Հունաստան🡆 More