Բաղաձայններ, հնչյունների տեսակ, ոչ վանկարար հնչյուններ, որոնց արտասանությունը տեղայնացված է և կատարվում է ձայնալարերի ոչ ակտիվ մանակցությամբ։ Բաղաձայններին բնորոշ է աղմուկի առկայությունը (երաժշտական ձայն կարող է լինել, կարող է և չլինել)։ Ի տարբերություն ձայնավորների` բաղաձայններն արտասանվում են օդի համեմատաբար ուժեղ հոսանքով, արտաբերման արգելքի` փակվածքի կամ նեղվածքի հաղթահարումով, լարվածության տեղայնացումով արտասանական խոռոչի այս կամ այն մասում։
Հայերենի բաղաձայններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ։
Բաղաձայնների դասակարգումը կատարվում է ըստ արտաբերման եղանակի, ձայնի ու աղմուկի պարունակության, արտաբերության տեղի և կազմության։
Խուլ բաղաձայնները լինում են պարզ և շնչեղ, վերջիններս կազմված են աղմուկից ու հ հագագից։ Պարզ խուլեր են պ, կ, տ, ծ, ճ, ֆ, ս, խ, շ, հ հնչյունները, շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ հնչյունները։
Շփական և պայթաշփական բաղաձայնները, ըստ հնչյունի երանգի, լինում են սուլական և շչական։ Բաղաձայները սուլական և շչական երանգ են ստանում հաղթահարվող նեղվածքի համեմատական նեղության և կլորության պատճառով։ Հայերենում սուլական են զ, ս, ձ, ծ, ց հնչյուները, շփական՝ ժ, շ. ջ, ճ, չ հնչյունները։
Հնչարտաբերական գործարանների որոշակի մասերում ստեղծվող հնչարաններում և արտաբերման համաձայն՝ բաղաձայնները ստորաբաժանվում են հետևյալ տեսակների՝
Պայթական հնչյուններն արտաբերելիս փակվածքներ կարող են առաջ գալ բերանի խոռոչի տարբեր հնչարաններում՝ շրթունքների, ատամների, լեզվի և քիմքի հպումներից։
Ժամանակակից հայերենի պայթական բաղաձայններն են՝ բ, պ, փ, գ, կ, ք, դ, տ, թ, մ, ն։
Ժամանակակից հայերենի շփական բաղաձայններն են՝ վ, ֆ, ժ, շ, զ, ս, ղ, խ, հ։
Ժամանակակից հայերենի պայթաշփականներն են՝ ջ, ճ, չ, ձ, ծ, ց։
Ըստ կազմության՝ բաղաձայնները լինում են պարզ և բարդ։
Բարդ են նաև հայերենի պարզ խուլ պայթականների հագագային շնչեղացումով կազմավորվող և արտաբերվող փ, ք, թ շնչեղ խուլ բաղաձայնները, որոնք ունեն հետևյալ կազմությունը՝ փ>պ+հ, ք>կ+հ, թ>տ+հ։
Այն բաղաձայնները, որոնք հարաբերակից՝ լծորդ, բաղաձայնական շարք չունեն անվանվում են անլծորդ բաղաձայններ։ Հայերենում այդ բաղաձայններն են՝ լ, մ, ն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 249)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բաղաձայններ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.