Բալենի Սովորական: բույսերի տեսակ

Բալենի սովորական (լատին․՝ Cerasus vulgaris Mill.), մինչև 3-4 մ բարձրությամբ ցածրաճ ծառ է՝ գնդաձև սաղաթով։

Բալենի սովորական
Բալենի սովորական
Բալենի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Բալենի սովորական (P. cerasus)
Միջազգային անվանում
Prunus cerasus

Կենսաբանական նկարագիր

Բալենի Սովորական: Կենսաբանական նկարագիր, Տարածվածություն, Նշանակություն 

Տերևները էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլերում, 2-4 -ական են, սպիտակ։ Կորիզապտուղները բաց կարմրավուն են, համեղ և հյութալի։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։ Երիտասարդ ընձյուղները սկզբում կանաչ են, այնուհետև ստանում են կարմրագորշավուն գունավորում։ Պատկանում է վարդազգիների ընտանիքին սալորայինների ենթաընտանիքին։

Տարածվածություն

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Եվրոպայում։ Հայաստանում վայրիացած հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում։Հայկական ՍՍՀ-ում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Մշակվում է ամենուրեք։ Բնական պայմաններում աճում է բոլոր գոտիներում, համեմատաբար հարուստ և խոնավ հողերի վրա։

Նշանակություն

Պտուղները օգտագործվում են թարմ վիճակում և վեամշակված (մուրաբա, տարբեր հյութեր ու ըմպելիքներ)։ Պտուղները պարունակում են 6-15% շաքարներ, 13-15% C վիտամին, կարոտիններ և այլն։ Չորադիմացկուն է, լուսասեր, ցրտադիմացկուն։ Մշակության մեջ հայտնի են բալենու բազմաթիվ սորտեր, որոնց համար որպես հիմնական պատվաստակալ հանդիսանում է սովորական բալենին։ Գնահատվում է նաև որպես բարձր գեղազարդ ծառատեսակ։Լավ մեղրատու է, մեկ ծառից ստացվում է մինչև 4,3 կգ մեղր։ Պարունակում են 80-86 % ջուր, 1,5-2,5 % թթուներ, 0,75-1,3 % ազոտային նյութեր։ Կորիզը պարունակում է 35 % ճարպ, որն օգտագործում են օճառի արտադրության պրոցեսում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Բալենի Սովորական: Կենսաբանական նկարագիր, Տարածվածություն, Նշանակություն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի սովորական» հոդվածին։
Բալենի Սովորական: Կենսաբանական նկարագիր, Տարածվածություն, Նշանակություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի սովորական» հոդվածին։

Tags:

Բալենի Սովորական Կենսաբանական նկարագիրԲալենի Սովորական ՏարածվածությունԲալենի Սովորական ՆշանակությունԲալենի Սովորական ԾանոթագրություններԲալենի Սովորական ԳրականությունԲալենի ՍովորականԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սատուրն (մոլորակ)Հայ ֆիդայական շարժումԲուրգ (երկրաչափություն)Մայրության և գեղեցկության օր (Հայաստան)Ալեքսանդրիայի կամուրջԳլխավոր էջՎարդավառԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՍրտային անբավարարությունՀայկյան տոմարՀեպատիտ BԲյուրականի աստղադիտարանՎատիկանՕվկիանոսԳևորգ ՉաուշԱշխարհի բնակչությունՀղիություն (մարդ)ՋավախքԿաթվածՀայկական առածներ և ասացվածքներՇրջակա միջավայրԷստրոգեններԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՆշիկաբորբՊատվաստումներՍեռական հերպեսԿրիշտիանու ՌոնալդուՀին ՀռոմՍպիտակ ձին (պատմվածք)Հաշվապահական հաշվառումՀին աշխարհի յոթ հրաշալիքներԽաչատուր ԱբովյանԳեղարդՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀապավումԱնուշեհ ԱնսարիԲրյունետ (երգչուհի)Էպիլեպտիկ նոպաՀրանտ-Լեոն ՌանոսԵղիշե ՉարենցԿիստաԱդոլֆ ՀիտլերՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄիքայել ՆալբանդյանԱռաջնախաղՍինգապուրԱստղաշուշանՀայկական դիցաբանությունՄիզոպրոստոլՍրտի ռիթմի խանգարումներԲարորակ ուռուցքներԱրցախի ՀանրապետությունԿոտայքի մարզՀայկական ճարտարապետությունՏրանսպորտՓսորիազԲանակում (հեռուստասերիալ)ԿովՄայրցամաքԱրգանդի միոմաՓափուկ ուժԱրա ՀարությունյանՌոմանոս ՄելիքյանՄհեր ՄկրտչյանՄոնթե ՄելքոնյանՏիեզերքՈւկրաինաՌաֆայել ՍանտիՉինաստանՆԱՏՕՏողադարձՎահե ՇահվերդյանՍանահինի վանական համալիրԵվրոպայի դրոշներԱնտարկտիդաԿրծքագեղձի քաղցկեղՎանի թագավորություն🡆 More