Ատտիկա

Ատտիկա (հուն․՝ Αττική), պատմական շրջան, որի կազմում է գտնվում Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը։ 2011 թվականից կազմում է ապակենտրոնացված Ատտիկա վարչական միավորը։ Ժամանակակից վարչական միավորն ավելի մեծ է, քան պատմական մարզը։ Այն ներառում է Սարոնյան կղզիները (Saronic Islands), Կիտերա կղզին (Cythera (island) և Տրոիզինիա (Troizinia) ինքնավար շրջանը Պելոպոնեսյան թերակղզում։ Ընդհանուր առմամբ զբաղեցնում է 3808,101 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա 2011 թվականի մարդահամարի տվյալներով ապրում էր 3 827 624 մարդ։ Բնակչության խտությունը կազմել է 1005,13 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Ատտիկայի պատմությունը սերտորեն կապված է Աթենքի պատմության հետ, որը դասական շրջանում եղել է մեկը հին աշխարհի ամենակարևոր քաղաքներից։

Անտիկ
Ատտիկա
Attica
Դրոշ
Ատտիկա

Ատտիկա
Քեփ Սոունիոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Ներքին բաժանումԿենտրանական Աթէնք, Հյուսիսային Աթենք, Արևմտյան Աթենք, Հարավային Աթենք, Արևելյան Ատտիկե, Արևմտյան Ատտիկե, Piraeus Regional Unit? և Կղզիներ
Հիմնադրված է1987 և 2011 թ.
Մակերես3808,1 կմ²
Բնակչություն3 814 064 մարդ (2021)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքpatt.gov.gr(հուն.)
Ատտիկա (Հունաստան)##
Ատտիկա (Հունաստան)
Ատտիկա
Ատտիկա

Աշխարհագրություն

Ատտիկա 
Լաուրիում նավահանգիստը(Laurium)
Ատտիկա 
Մարաթոն

Ատտիկան եռանկյունի թերակղզի է։ Հյուսիսում բնական ձևով անջատվում է Բեովտիայից։ Արևմուտքում այն եզերվում է Կորնթոսի ջրանցքով։ Սարոնյան նեղուցը ընկած է հարավում, Եֆեբեա կղզին՝ հյուսիսային և արևելյան ծովափին։ Լեռներն առանձնացնում են մայրցամաքը Պեդիասի (Pedias), Մեսոջեիայի (Mesogaia) և Թրիեսիոնի (Thriasion) հարթավայրերով։ Մեսոջեիայի հարթավայրը, որն այժմ կոչվում է Մեսոջեա ընկած է Իմիտոս լեռից դեպի արևելք և հյուսիսից կապված է Պենտելի ստորոտի հետ, արևելքում Էուվբեյան նեղուցից և Մուրհինոուս (ժամանակակից Մերենտա) լեռներից, իսկ հարավում Լավրիում (այժմյան Լավրիո)։ Աթենքի համար ջրային պահեստ է Մարաթոն լիճը, արհեստական լիճ` ստեղծված 1920 ական թվականներին։ Սոսու և եղևնիների անտառը ծածկում է Պարնիտայի շրջակայքը։ Իմիտոսը, Պենտելին, Մուրհինոուսը և Լավրիումը, նաև մնացածները պատված են թփերով։ Քեփհիսսուսը հանդիսանում է Ատտիկայի ամենաերկար գետը։ Ըստ Պլատոնի` Ատտիկայի հին սահմանները ֆիքսված են Կորինֆյան պարանոցի վրա։ Սահմանների գիծը իջնում է դեպի ծով` սահմանազատված աջից Օրոփուսով, իսկ ձախից` Ախոնով։

Պատմություն

Անտիկ պատմություն

Ատտիկա 
Պոսեյդոնի տաճարը (Ք,ա․440-ական թթ.) Քեփ Սոունիոնի (Cape Sounion) մոտ, Ատտիկայի հարավային մասում

Անտիկ ժամանակ աթենացիները պարծենում էին իրենց բնիկներ լինելով, այսինքն՝ նրանով, որ եղել են այդտեղի բնակիչներ և ուրիշ վայրերից չեն տեղափոխվել։ Ավանդությունը պատմում է, որ Հունական Մութ դարերում Ատտիկան դարձել է ապաստան փախստական իոնների համար, որոնք հյուսիսային Պելոպոնեսի բնակիչներ էին։ Ենթադրաբար իոնները ստիպված էին թողել իրենց հայրենիքը՝ Աքայա անտիկ շրջանը դորիացիների ներխուժման պատճառով։ Հավանաբար իոնները ինտեգրվել են անտիկ աթենացիների հետ, որոնք հետագայում իրենց համարել են իոնների ցեղերից, և խոսել են իոնյան բարբառով։ Շատ իոններ հետագայում բնակեցրել են Փոքր Ասիայի Էգեյան ծովափը և ստեղծել իոնյան 12 քաղաքներ։

Ատտիկա 
Վրավրոնի անտիկ մասը

Միկենյան ժամանակաշրջանում ատտիկացիներն ապրում էին ինքնավար գյուղատնտեսական հասարակություններով։ Հիմնական վայրերում, որտեղ գտնվել են Մարաթոնը, Ռաֆինան (Rafina), Նեա Մաքրին(Nea Makri), Բրաուրոն, (Brauro), Թորիկոսը (Thorikos), Ագիոսը (Agios), Կոսմասը (Kosmas), Էլեուսիսը (Eleusis), Մենիդին (Menidi), Մարկոպոուլոն (Markopoulo), Սպատան (Spata), Աֆիդնաեն (Aphidnae) և Աթենքը (Atens)։

Ամրոցներ

Ատտիկա 
Տեսարան Ռամնոուսից

Դասական ժամանակաշրջանում աթենացիները հաստատվել են Էլեութերաե (Eleutherae) կղզուց հյուսիս, որը լավ է պահպանվել։ Մյուս ամրոցները Դեսելեան (Decelea), Օենոեն (Oenoe) և Աֆիդնայեն (Aphidnae) են։ Լաուրիումի մոտ եղած հանքավայրերը պահպանելու համար ափերի մոտ աթենացիներն ամրացրել են պատերով։

Պաշտամունքի վայրեր

Ատտիկա 
Սպատա (Spata) վերևից

Պաշտամունքային հնագիտական մնացորդներ են հայտնաբերվել Ատտիկայի գրեթե ողջ տարածքում։ Դրանցից ամենակարևորներն են Էլեուսիսում գտնվածները։ Պաշտվել են Դեմետրե և Պերսեփոնե աստվածուհիները՝ սկսած Միկենյան ժամանակաշրջանից մինչև Հունաստանի անտիկ շրջանը։ Նախապատմական ժամանակաշրջանից Դիոնիսոսը և Արտեմիսը պաշտվել են Բրաուրոնում, Աթենասը՝ Սոունիոնում, Աֆրոդիտեն՝ Լերա Օդոսում, Ապոլլոնը՝ Դաֆնեում։ Ատտիկայում ամեն տարի աշնանը նշվել է փառատոն՝ նվիրված Հեփեստոսին և Աթենաս Էրգանեին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ատտիկա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատտիկա» հոդվածին։
Ատտիկա Հունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ)Ատտիկա 

ԱտտիկաԿենտրոնական Հունաստան • Կենտրոնական Մակեդոնիա • ԿրետեԱրևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներ • Պելոպոնես • Հարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան Հունաստան • Արևմտյան Մակեդոնիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 662 Ատտիկա 

Tags:

Ատտիկա ԱշխարհագրությունԱտտիկա ՊատմությունԱտտիկա ԾանոթագրություններԱտտիկա Արտաքին հղումներԱտտիկաԱթենքԴասական ՀունաստանՀունաստանՀունարենՊելոպոնես

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎիքիպահեստՄեր թաղը (պատմվածաշար)ԽորանարդՏուբերկուլոզՊետությունԱրծիվներՀայկական ատոմային էլեկտրակայանՄարդու առնանդամԷրեբունի ամրոցՀայկական մանրանկարչությունՇաղկապԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄատյան ողբերգությանՄոնա ԼիզաԱյրին (նորավեպ)Մարս (մոլորակ)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՍերմԱրյան ընդհանուր հետազոտությունԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԿենդանիների հատկանիշների ցանկՀայկական մշակույթԴեղանյութերԱնալ սեքսՎահանաձև գեղձի քաղցկեղՀայոց ցեղասպանությունԹորոս ՌոսլինՅանդեքսՀաղարծնի վանքՑորենՍպիտակի երկրաշարժԲուլինգԱմբողջ թիվՕրենսդիր իշխանությունՂազախստանԵղջերուՄոլորակՎլադիմիր ԼենինԹիթեռներՄիքայել ԱլիմյանՎերք Հայաստանի (վեպ)ԹբիլիսիՏողադարձՀամաստեղություններԾաղկած փշալարերԺառանգական հիվանդություններՏեղերի վանքՍերմնահեղուկՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԳառնու հեթանոսական տաճարԴրաստամատ ԿանայանՔրոմոսոմԻոսիֆ ՍտալինԿոչականՀայաստանի առաջին բաժանումԵրիկամաքարային հիվանդությունԱբովյան (քաղաք)ԽաչքարԲիբլիական (պոեմ)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերԻսրայել ՕրիԱրագածՀարադրությունԿապանԹալեաթ ՄեհմեդՏեսակարար ջերմունակությունԱղբյուր ՍերոբՄովսես ԳորգիսյանԿենդանակերպԴերանունԽատուտիկՖրանսիաՄիջին ականջի բորբոքումՎարդան Ղուկասյան (Դոգ)Միավորված ազգերի կազմակերպությունՀայկական խոհանոց🡆 More