Ատամի մածուկ, դոնդողանման զանգված է (մածուկի կամ հելի տեսքով)՝ նախատեսված ատամի մաքրման համար։ Նախկինում պատրաստվել է կավճից, իսկ այժմ ժամանակակից ատամի մածուկների հիմքը սիլիկատներն են։
Եգիպտական մանուսկրիպտերում (մ․թ․ա IV) կան հիշատակումներ ատամնամածուկների մասին։ Այդ ատամնամածուկները պատրաստվել են աղի, բիբարի փոշենման զանգվածից, անանուխի տերևներից, իրիսի ծաղիկներից։ Այլ բաղադրատոմս է ցուլի ներքին օրգաններից ստացված ածուխի, զմուռսի, ձվի կճեպի եւ պեմզայի խառնուրդը։ Ցավոք, կիրառման եղանակը այս խառնուրդի գիտնականների համար մնաց անհայտ։
Գիտնականները կարծում են, որ այս մածուկները օգտագործվել են մատերի օգնությամբ, քանի որ ատամնախոզանակների մասին հիշատակումներ չկան։ Հիգիենան կարևոր էր ոչ միայն Հին Եգիպտոսում, այլ նաև Հնդկաստանում։ Հնդկաստանում այն համարվում էր փիլիսոփական գաղափարախոսության մի մասը։ Բուդդան մեծ ուշադրություն էր դարձնում ատամների մաքրմանը։ Բուդդան իր հիգիենիկ ծիսակարգում օգտագործում էր Սաաք Աստծուց տրված ատամների փայտիկը։ Ժամանակակից ատամնամածուկների և ընդհանրապես բերանի խոռոչի հիգիենայի հիմնադիրներն են հանդիսանում հույները և հռոմեացիները։ Չնայած իրենց մեթոդները փոքր֊ինչ կասկածելու տեղիք են տալիս։
Դրանցից էին՝
Բերանի խոռոչի հիգիենայի զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել պարսիկները՝ նպաստելով ատամնամածուկների կատարալեգործմանը։ Նրանք դեմ են եղել շատ կոշտ ատամնամածուկների կիրառմանը։ Պարսիկները կիրառել են ատամնափոշի, որը պատրաստում էր եղնիկի եղջյուրի մանրացված հատիկներից, խխունջի մանրացված խեցուց, թրծված գիպսի փոշուց։ Պարսկական այլ բաղադրատոմսեր ներառում էին տարբեր խոտաբույսեր, մեղր, հանքային աղեր, հոտավետ յուղեր։ Այսպիսով ատամնամածուկների նախատիպերը եղել են ատամնափոշիները։ Ներկայումս օգտագործվող ատամնամածուկի նախօրինակը արտադրվել է Մեծ Բրիտանիայում. դրանք շատ աբրազիվ (հղկելիություն) ունեին և վնասում էին էմալը։ Այդ նյութերից էին աղյուսի փոշին, կավի մանրահատիկները, մանրեացված ճենապակին։
Որպեսզի մածուկները հաճելի լինեն օգտագործմն համար, սկսեցին ավելացնել գլիցերին։
1873 թվականին առաջին անգամ Colgate կազմակերպությունը ներկայացրեց տարրայով արոմատիզացված ատամնածուկը։ Հետագայում սկսվեցին արտադրվել սրվակներում՝ սկզբում ալյումինե, հետագայում պլաստիկ։ 1915 թվականին սկսեցին մածուկների մեջ ավելացնել որոշ ծառերի էքստրակտներ (հանուկներ, մզվածքներ)՝ էվալիպտ։ 20֊րդ դարի կարևորագույն ներմուծում էր ֆտորի ներառումը ատամնամածուկի մեջ։
Ներկայումս ատամի մածուկները կազմված են`
Նախկինում որպես աբրազիվ նյութ օգտագործվել է կալցիումի կարբոնատը, սակայն այն իներտ չէ և փոխազդում է այլ նյութերի հետ և տրավմայի է ենթարկում լինդը։ Այժմ օգտագործվում են կրեմնիումի հիմքի վրա ավելի թույլ աբրազիվ նյութեր՝
Մակերեսային ակտիվ նյութերը (ՄԱՆ) պատասխանատու են ատամի մածուկի փրփուռաջացման համար։ Այդպիսի նյութեր են՝
Կապող նյութերը նպաստում են համասեռ զանգվածի առաջացմանը։
Կապող նյեւթերն են՝
Ակտիվ ագենտները նյութեր են, որոնք օժտված են բուժական-կանխարգելիչ հատկություններով՝ հակակարիեսային, հակամիկրեբային հակաբորբոքային նյութեր, սպիտակեցնող նյութերը, ֆերմենտներ, պրոպոլիս, առանձին մակրո, միկրո էլեմենտներ, հանքային աղեր։
Հակակարիեսային նյութերն են՝
Հակաբորբոքային նյութերն են տարբեր բուժիչ խոտաբույսերի հավելումնորը (անանուխ, երիցուկ, էվկալիպ, եղեսպակ, փշատերևներ ծառերի հավելումներ)
Սպիտակեցնող նյութերն են՝ նատրիումի բիկարբոնատը կամ սոդան։ Այս ատամնամածուկը կարելի է օգտագործել ոչ ավել, քան շաբաթական 1-2 անգամը։
Ներկայումս լայն կիրառւմ ունեն ատամնամածուկներ սորբենտների պարունակությամբ։ Սորբենտներն են՝
Սորբիտների ներծծող հատկությունը նպաստւմ է բերանի խոռոչի վատ հոտի ներծծմանը, միկրոօրգանիզմների ներծծմանը և ցուցաբերում էմալապաշտպան հատկություն։
Համային հավելումները (արոմատիզատորները) լինում են բնական և սինթետիկ։ Բնական հավելումներից են մենթոլը, թիմոլը, կորվակրոլը, լիմոնենը, սկվալենները։
Հակաբորբոքային նյութեր՝ հիդրոքսիապատիտ, տրիկլոզաան։
Հիդրոքսիապատիտի ֆունկցիաներ են՝
Տրիկլոզանը ունի լայն սպեկտորի հակաբաիոտիկ հատկւթյուն, այն ազդում է սնկերի, խմորասնկերի և վիրուսների վրա։ Այն ազդում էցիտոպլազմատիկ թաղանթի վրա՝ բերելով ցածրամոլեկուլյար նյութերի դուրսբերմաը բջջից։
Նատրիումի հիդրոկարբոնատը ևս ցուցաբերում է հակաբորբոքային ազդեցություն՝ չեզոքացնելով մանրէների կենսագործունեության ժամանակ առաջացող թթուներին։
Հիգիենիկ ատամնամածուկները ունեն՝
Բուժական֊կանխարգելիչ ատամնամածուկները լինում են՝ Հակակարիեսային
Դեսենսիտիվ ատամների գերզգայունությունը իջեցնող՝ ռեմիներիլիզացնող, անզգայացնող նյութեր պարունակող
Հակաբորբոքային
Սպիտակեցնող
Բարձր աբրազիվությամբ մասնիկներ պարունակող
Սորբցիոն
Էնտերոսգել պարունակող։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամի մածուկ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ատամի մածուկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.