Աշխարհականություն (անգլ.՝ secularism) , կյանքի փիլիսոփայություն, աշխարհայացքի տեսակ, որոշակի մտածողություն ու կենսակերպ, պետական հաստատությունների և յուրաքանչյուր կրոնական ուղղության և կառույցի իրարից տարանջատման հայեցակարգ։ Աշխարհականությունը իրատեսական վերաբերմունք ու տեսակետ է այս աշխարհի, դրանում մարդու տեղի ու դերի վերաբերյալ։ Այս գործընթացը արևմտյան քաղաքակրթության մեջ սկիզբ է առել Վերածննդի դարաշրջանից և Ռեֆորմացիայից։ Հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ազատագրվում էին եկեղեցու, աստվածաբանության, ու կրոնական գաղափարախոսության վերահսկողությունից և ազդեցությունից։
Այս աշխարհայացքի սկզբնավորման գործում(14-15-րդ դարեր) կարևոր դեր են խաղացել հավատի, կրոնական իդեալների և գիտության, արվեստի մեջ առաջացած հակասությունները, եկեղեցու հետ կապի թուլացումը և կրոնի հանդեպ քննադատական մոտեցման ձևավորումը։ Ժամանակակից աշխարհականությունը իր ակունքներն է առնում անտիկ փիլիսոփաների (Էպիկուր և Մարկոս Ավրելիոս), միջնադարյան մուսուլման մտածողների (Իբն Ռուշդ) և Լուսավորության դարաշրջանի ներկայացուցիչների (Դենի Դիդրո, Վոլտեր, Թոմաս Ջեֆերսոն) աշխատություններից։Մյուս կարևոր հանգամանքը ֆեոդալական հասարակարգի խորտակումն էր և կապիտալիստական հասարակարգի առաջացումն ու սկզբնավորումը։
Այս գործընթացները թուլացրեցին կրոնի և եկեղեցու հիմքերը ու ազդեցության ոլորտները հասարակության մեջ։ Կրոնի մեջ ներթափանցեցին ոչ- կրոնական տարրեր, որոնք ջնջում էին կրոնականի և ոչ- կրոնականի սահմանները։ Աշխարհիկությունը մարդու հայացքը կենտրոնացնում է այս աշխարհի, նրանում իր տեղի և դերի, իր հոգսերի և խնդիրների լուծման վրա։ Աշխարհականության գործընթացը հաճախ անվանում են աշխարհականացում։ Աշխարհակացումը թափանցել է նաև աստվածաբանական մտածողության մեջ։ Կաթոլիկ աստվածաբան Հանս Ուրս ֆոն Վալտասարը նշում է «Կրոնն անհետանում է հասարակական կյանքից, եթե այն դեռ հիշատակվում է, ապա դա չի արվում այնպիսի ձևով, որ այն կարծես թե մի բան է, որից պետք է ամաչել»։ Քրիստոնեության ներթափանցումն իր հերթին ևս աշխարհիկացման մի ձև էր ժամանակին ՝ հեթանոսակամ կրոնից «քրիստոնեական ձևով»։
Իր հիմնադրման օրից քրիստոնեությունը ունեցել է հակասոցիալական և հակաաշխարհիկ բնույթ։ Քրիստոսը տարբեր առիթներով իր աշակերտների հետ զրույցում նշում է իր՝ այս աշխարհից չլինելը, դրան չպատկանելը՝ «որովհետև աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ» (Հովհ․ ԺԷ 14)։ Հենց սկզբնավորման պահից նկատելի էր քրիստոնյաների աշխարհամերժողական միտումը ։ Այս աշխարհն անընդունելի է քրիստոնյաների համար, քանի որ այն մերժեց Հիսուս Քրիստոսին։ Այս աշխարհը դիտվում է չարի և բացասականի մարմնավորում, և որի իշխանը սատանան է։ Այս աշխարհը, սոցիալական բարեկեցությունը մերժվում է հանուն այն աշխարհում հոգու երանության։
ժամանակակից հասարակության մեջ ժողովրդավարությունը աշխարհիկացման մի ձև է։ Դա պայմանավորված է կրոնի ազատությամբ։ Որոշ երկրներում կրոնական համոզմունքները էական դերակատարություն ունեն հասարակակակն շատ բնագավառներում (հատկապես իսլամադավան երկրներում)։ Աշխարհիկ հասարակության ձգտումները կարելի է բնութագրել որպես հասարակություն, որը
"Considering Secularism" Secularism 101: Religion, Society, and Politics Արխիվացված 2009-06-15 Wayback Machine SecularSites SSRC Blog on Secularism, Religion, and the Public Sphere
This article uses material from the Wikipedia Հայերեն article Աշխարհականություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.