Անասթեյշա

Անասթեյշա Լին Նյուքըրք (անգլ.՝ Anastacia Lyn Newkirk, սեպտեմբերի 17, 1968(1968-09-17), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։

Անասթեյշա
Անասթեյշա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Anastacia
Ի ծնե անունանգլ.՝ Anastacia Lyn Newkirk
Ծնվել էսեպտեմբերի 17, 1968(1968-09-17)[…] (55 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԵրկիրԱնասթեյշա ԱՄՆ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B, կապուտաչյա սոուլ, դենս փոփ, փոփ ռոք և ռոք
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ, հեղինակ, պրոդյուսեր, dressmaker և բարեգործ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records, Մերկուրի Ռեքորդս, BMG իրավունքների կառավարում, Sony Music և Universal Music Group
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց
ԱնդամակցությունBad Yard Club?
ԱմուսինWayne Newton?
Պարգևներ
Կայքanastacia.com
Ստորագրություն
Ստորագրություն
Անասթեյշա Anastacia Վիքիպահեստում

Անասթեյշայի հաշվին 6 ստուդիական ձայնասկավառակ և ավելի քան 20 տեսահոլովակ կա։ Նա համարվում է 2000-ական թվականների ամենահաջողակ փոփ երգչուհիներից մեկը։

Երգչուհու ձայնասկավառակները և սինգլները բազում անգամներ պլատինե կարգավիճակ են ստացել։ Չնայած մեծ ամերիկյան հաջողության բացակայությանը՝ ընդհանուր վաճառքները կազմում են ավելի քան 50 000 000 կրկնօրինակ։

Անասթեյշան մեծ քանակությամբ երաժշտական, այնպես էլ հումանիտար մրցանակների մրցանակակիր է։

Կենսագրություն և կարիերա

Անասթեյշան ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգ, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում. նրա հայրը՝ Ռոբերտ Նյուքյորքը, ակումբային երգիչ էր, իսկ նրա մայրը՝ Դիանա Հյորլին, Բրոդվեյ երաժշտական թատրոնի դերասանուհի էր։ Անասթեյշան պատանի էր, երբ նրա հայրը թողեց ընտանիքը, և նրանք տեղափոխվեցին Նյու Յորք։ Ապա նա ընդունվեց «Professional Children’s School» Մանհեթենում։

Երբ նա տասներեք տարեկան էր, Անասթեյշան հետաքրքրվում էր պարերով, չնայած նրան, որ նրան Կրոնի հիվանդության ախտորոշում էին տվել։

Առաջին անգամ նա հայտնիություն է ձեռք բերել հաղորավար D.L. Hughley«Comic View» շոուում «Black Entertainment Television (BET)» հեռուստաալիքով, երբ կատարեց Օլետա Ադամսի «Get Here» երգը 1992 թվականին։ 1990-ական թվականների սկզբին նա պարբերաբար հայտնվում էր MTV Ակումբում և 1988 թվականին նկարահանվում էր Salt-n-Pepa հիփ-հոփ խմբի մի քանի տեսահոլովակներում։

Բիզնես

«Anastacia By s. Oliver» բրենդը հագուստի հավաքածու է։ Առաջին անգամ թողարկվել է 2006 թվականի վերջում։ Անասթեյշան ասաց, որ վաղուց էր ցանկանում հագուստի գիծ թողարկել. «Ես երկար ժամանակ ցանկանում էի հավաքածու մշակել, բայց ճիշտ գործընկերոջ էի սպասում։ Ս. Օլիվերը եկավ հենց ճիշտ ժամանակին։ Մենք ծանոթացանք և հայտնաբերեցինք, որ մենք ոչ միայն լավ համադրվում ենք որպես բրենդ, սակայն և ունենք միևնույն պատկերացումները „Anastacia by S.Oliver“-ում։ Կան շատ պահեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հավաքածուի ծրագրավորման համար. ինչպիսի միտումներ, ինչպիսի գույներ, ինչպիսի կտորներ, ինչպիսի ոճեր… Օրինակ, ես մտածում եմ, որ այն շատ կարևոր է, որպեսզի իմ ներքնազգեստը տարբեր չափերով հասանելի լինի»: Հավաքածուն արտահայտում է Անասթեյշայի անհատական ոճը և նրա բազմակողմանիությունը։ Հավաքածուի արտաքին տեսքը նրա համար է, որպեսզի լինել «զգայուն,, կանացի և սեքսուալ»։

«Anastacia By s. Oliver» բրենդը սահմանափակ քանակությամբ «Limited Luxury» հագուստի հավաքածուն է թողարկել, որը մշակվել է հանրահայտ «Swarovski» բրենդի հետ միասին։ Հագուստի այդ հավաքածուն խանութներում սկսել է ցուցադրվել 2007 թվականի նոյեմբերի 2-ին։ 2008 թվականին Անասթեյշան թողարկել է հագուստի վերջին հավաքածուն, արտադրությունը փակվել է երգչուհու և S.Oliver ընկերության միջև պայմանագրի ժամկետի ավարտին պես։ Պայմանագիրը երկարաձգել չսկսեցին և հագուստի հավաքածուն այլևս չթողարկվեց։

Անասթեյշայի օծանելիքը՝ Resurrection (ռուս.՝ «Համբարձում») անվամբ, թողարկվել է 2007 թվականի հունվարին։

Անձնական կյանք

2007 թվականի ապրիլի 21-ին Մեքսիկայում Անասթեյշան ամուսնացել է իր թիկնապահ Ուեյն Նյուտոնի հետ, որը աշխատել է նրա հետ վերջին երեք տարիներին։ 2010 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Անասթեյշան ապահարզան պահանջեց։

Սկավառակագրություն

  • Not That Kind (2000)
  • Freak of Nature (2001)
  • Anastacia (2004)
  • Pieces of a Dream (2005)
  • Heavy Rotation (2008)
  • It's a Man's World (2012)
  • Resurrection (2014)
  • Ultimate Collection (2015)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անասթեյշա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անասթեյշա» հոդվածին։

Tags:

Անասթեյշա Կենսագրություն և կարիերաԱնասթեյշա ԲիզնեսԱնասթեյշա Անձնական կյանքԱնասթեյշա ՍկավառակագրությունԱնասթեյշա ԾանոթագրություններԱնասթեյշա Արտաքին հղումներԱնասթեյշա1968d:Q34584Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԻլինոյսՉիկագոՍեպտեմբերի 17Փոփ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՅանդեքսԽատուտիկՔաղցկեղԱնկլավ և էքսկլավՎարդան Ղուկասյան (Դոգ)ՎիրուսներԱռաջին համաշխարհային պատերազմoginhԳորշ արջՑորենՔրիստափոր ԿոլումբոսՄխիթարյան միաբանությունՍպիրտՀեշտոցԵվրոպայի դրոշներՍատուրն (մոլորակ)ԿարմրուկԻտալիաՈրդանման ելունի բորբոքումԿոնքի բորբոքային հիվանդությունՀեմոգլոբինԳեղարքունիքի մարզԱմերիկայի հայտնագործումՇաղկապենաբորբՖուտբոլՎաղարշապատՊյութագորասԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՀամանուններԵռանկյան մակերեսԵրակների վարիկոզ լայնացումԵրեքնուկԱրծիվներՀայերեն հայհոյախոսությունԿոորդինատային համակարգՍահմանական եղանակԿտավատՍևանավանքԱրյան խումբԴեքսամետազոնԱրշակ ԲՄոսկվաՆեպտունՄակդիրԱղերԱղվան ՎարդանյանԱրքիմեդի օրենքՀայաստանի կենտրոնական բանկՍտեփանավանի դենդրոպարկՀղիություն (մարդ)ԵղջերուԷրեբունի ամրոցԾաղկած փշալարերՀին աստվածներ (դրամա)Որդան կարմիրԴիլիջանԲարդ նախադասությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՎիտամին D-ի անբավարարությունԼոբիՍեղան (երկրաչափություն)Շաքիի ջրվեժԱրմեն Տիգրանյան (երգահան)Հրամայական եղանակԿառավարում (տնտեսագիտություն)Հովհաննես ՇիրազՀայաստանի զինանշանԳերմանիաԼեյկոցիտՀայաստանի Կարմիր գիրքՄագնեզիումՏորք ԱնգեղԱլեքսանդր Շիրվանզադե🡆 More