Մեցցո-սոպրանո, (իտալերեն` mezzo soprano, < mezzo — միջին), կանացի երգչական ձայն, սոպրանոյի և կոնարալտոյի նկատմամբ միջին դիրքում։
Տարբերակում են բարձր (քնարական) մեցցո-սոպրանո (մուտ է սոպրանոյին) և ցածր (մոտենում է կոնտրալտոյին)։ Մեցցո-սոպրանոյի համար գրված օպերային դերերգերից են՝ Ամներիս (Վերդիի «Աիդա»), Կարմեն (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Մարֆա (Մուսորգսկու «Խովանշչինա»), Լյուբաշա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Ալմաստ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Փառանձեմ (Չուխաճյանի «Արշակ Բ») և այլն։ Տարատեսակներից է կոլորատուրային մեցցո-սոպրանո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 499)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեցցո-սոպրանո» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մեցցո-սոպրանո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.