Ամեն Ինչ Ամենուր Միանգամից

«Ամեն ինչ Ամենուր Միանգամից» (անգլ.՝ Everything Everywhere All at Once), ամերիկական ֆանտաստիկ կատակերգական մարտաֆիլմ։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ են Դենիել Շայներտը և Դեն Կվանը, որոնք Էնտոնի և Ջո Ռուսոների հետ մասնակցել են պրոդյուսերական աշխատանքներին։

Ամեն Ինչ Ամենուր Միանգամից
Ամեն ինչ ամենուր միանգամից
անգլ.՝ Everything Everywhere All at Once
ԵրկիրԱմեն Ինչ Ամենուր Միանգամից ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, հումորային դրամա, absurdist fiction?, մարտարվեստի մասին ֆիլմ և psychedelic film?
Թեմաբազմատիեզերք, աբսուրդիզմ, նիհիլիզմ, transgenerational trauma?, Asian Americans?, համայնք, chaos?, Դեպրեսիա, միջին տարիքի ճգնաժամ, կյանքի իմաստ և ծնող-երեխա հարաբերություններ
Թվականմարտի 11, 2022, մարտի 25, 2022, ապրիլի 7, 2022, ապրիլի 8, 2022, օգոստոսի 31, 2022 և հոկտեմբերի 6, 2022
Լեզուանգլերեն, հյուսիսային չինարեն և կանտոն
ՌեժիսորDan Kwan? և Daniel Scheinert?
ՊրոդյուսերMike Larocca?, Dan Kwan?, Daniel Scheinert?, Էնթոնի Ռուսո և Ջո Ռուսո
Սցենարի հեղինակDan Kwan? և Daniel Scheinert?
ԴերակատարներՄիշել Եո, Stephanie Hsu?, Ջեյմս Հոնգ, Ke Huy Quan?, Ջեյմի Լի, Ջենի Սլեյթ, Հարրի Շամ կրտսեր, Andy Le?, Brian Le?, Tallie Medel?, Biff Wiff?, Daniel Scheinert? և Efka Kvaraciejus?
ՕպերատորLarkin Seiple?
ԵրաժշտությունSon Lux?
ՄոնտաժPaul Rogers?
Պատմվածքի վայրԱՄՆ
ԿինոընկերությունAGBO? և IAC?
Տևողություն139 րոպե[…]
Բյուջե25 000 000 $
Շահույթ97 737 200 $ և 69 908 189 $
Պաշտոնական կայքէջ
Ամեն Ինչ Ամենուր Միանգամից Everything Everywhere All at Once Վիքիպահեստում

Ըստ ֆիլմի սյուժեի՝ ընտանքի մայրը, որը չինական ծագումով ներգաղթյալ է (Միշել Եոյի դերակատարմամբ), փորձում է միավորվել զուգահեռ իրականությունների իր տարբերակների հետ, որպեսզի փրկի բազմատիեզերքը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ստեֆանի Սյուն, Կե Հյու Կվան, Ջենի Սեյտը, Հարրի Շամ Կրտսերը, Ջեյմս Հոնգը և Ջեյմի Լի Քերթիսը։

Ֆիլմը տարբեր ժանրերի տարօրինակ խառնուրդ է՝ սյուրռեալիստական հումորի, գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի, ընտանեկան դրամայի և մարտարվետի մասին ֆիլմերի տարրեր։ Այն դարձել է 2022 թվականի մարտի 11-ին կայացած «South by Southwest» փառատոնի ֆիլմ-բացումը։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձակալությամբ 2022 թվականի մարտի 25-ին, իսկ լայն վարձակալությամբ՝ ապրիլի 8-ին։ Ֆիլմի տոմսերը արագորեն սպառվել են տոմսարկղերում՝ գերազանցելով 100 մլն դոլարը, և այն արժանացել է քննադատների բուռն մեկնաբանություններին։ Հրատարակչություններից շատերը այն անվանել են 2022 թվականի լավագույն ֆիլմ։ «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը առաջադրվել է «Օսկար»մրցանակաբաշխության 11 անվանակարգերում՝ 2023 թվականին դառնալով անվանակարգերի քանակով առաջնորդը, և հաղթել է դրանցից 7-ը՝ «Լավագույն ֆիլմ» մրցանակը ներառյալ։

Դիպաշար

Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնց անվանումները միասին ձևավորում են ֆիլմի ամբողջական անվանումը։

Մաս առաջին։ Ամեն ինչ

Էվելին Վոնգը՝ չինական արմատներով ամերիկուհի, իր ամուսին Վեյմոնդի հետ ղեկավարում է մի համեստ լվացքատուն։ ԱՄՆ-ի հարկային գրասենյակը սկսում է լվացքատան ֆինանսական գործունեության աուդիտ անել, որի պատճառով ստեղծվում է լարված իրավիճակ։ Բացի այդ, Վեյմոնդը որոշում է Էվելինին ներկայացնել ամուսնալուծության փաստաթղթեր։ Հոնգ-Հոնգը՝ Էվելինի փնփնթան հայրը, նոր է Չինաստանից ԱՄՆ եկել, իսկ Ջոյը՝ Էվելինի դուստրը, պատրաստվում է քամինգ աութով ներկայանալ իր պապիկին և ներկայացնել նրան իր ընկերուհի Բեքիին։

Ներքին եկամուտների ծառայության շենքում Դեյդրե Բոբեյդրեի հետ հանդիպման ժամանակ Վեյմոնդի անձը փոխվում է, երբ նրա մարմնին կարճ ժամանակով տիրում է Ալֆա Վեյմոնդը, որը Վեյմոնդի մյուս տեսակն է «Ալֆա Աշխարհ» կոչվող տիեզերքից։ Ալֆա Վեյմոնդը բացատրում է Էվելինին, որ գոյություն ունեն բազմաթիվ բազմատիեզերքներ, քանի որ կատարվող յուրաքանչյուր ընտրություն ստեղծում է նոր տիեզերք։ Ալֆա Աշխարհի Ալֆա Էվելինը (այժմ մահացած) մշակել է «ցատկերի» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշ ժամանակով միացնել իր գիտակցությունը այլ տիեզերքների իր իսկ երկվորյակների հմտություններին, հիշողություններին և մարմիններին։ Սակայն դա հնարավոր է դառնում միայն հատուկ գործողություն անելուց հետո, որը կոչվում է ցատկահարթակ։ Բազմատիեզերքի գոյությանը սպառնում է Ջոբու Տուպակին՝ նախկին Ալֆա Ջոյը։ Նրա գիտակցությունը «պառակտվել» է, երբ Ալֆա Էվելինը ցատկելու ժամանակ նրան գերծանրաբեռնել է։ Այժմ Ջոբու Տուպակին գոյություն ունի աշխարհներից յուրաքանչյուրում և իր մեջ պարունակում է ողջ բազմատիեզերքի ուժը և գիտելիքները։ Իր գերընդունակությունների օգնությամբ Տուպակին ստեղծել է սև խոռոչ՝ տորի ձևով, որը պոտենցիալ կարող է ոչնչացնել բազմատիեզերքը։

Էվելինը յուրացնում է ցատկերի տեխնոլոգիան` պայքարելու համար Ջոբու Տուպակիի կամակատարների դեմ, որոնք մեկը մյուսի ետևից հայտնվում են հարկային գրասենյակի շենքում։ Էվելինը իմանում է, որ Վեյմոնդը պլանավորում է բաժանվել իրենից և տեսնում է իր մյուս կյանքերը, որոնցում նա չի ամուսնացել Վեյմոնդի հետ և Չինաստանից չի գնացել ԱՄՆ, դրա փոխարեն հաջողության է հասել` տարբեր աշխարհներում դառնալով քունգ ֆուի վարպետ, կինոաստղ և երգչուհի։ Ալֆա Վեյմոնդը հանգում է այն եզրակացությանը, որ Էվելինը բոլոր բազմատիեզերքների Էվելիններից ամնեամեծ անհաջողակն է, դրա համար էլ նա պետք է բացահայտի իր ներուժը՝ Ջոբու Տուպակիին հաղթելու համար։ Ալֆա Հոնգ-Հոնգը հրամայում է Էվելինին սպանել Ջոյին և խանգարել Տուպակիին, սակայն Էվելինը հրաժարվում է այդ մտքից։ Նա որոշում է, որ պետք է դիմադրի Ջոբու Տուպակիին` ստանալով այն բոլոր ուժերը, որ ունի Տուպակին։ Այդ նպատակով նա բազմիցս ցատկեր է կատարում և պայքարում է Ջոբու Տուպակիի կամակատարների և Ալֆա Հոնգ-Հոնգի մարտիկների հետ։ Ալֆա Աշխարհում Ջոբու Տուպակին սպանում է Ալֆա Վեյմոնդին, իսկ Էվելինը չափից շատ ծանրաբեռնվածությունից կորցնում է իր գիտակցությունը։

Մաս երկրորդ. Ամենուրեք

Էվելինը իր համար բացահայտում է նոր տարօրինակ տիեզերքներ, նույնիսկ այն տիեզերքները, որտեղ մարդկանց մատերի փոխարեն նրբերշիկներ են, իսկ նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Դեյդրեի հետ, և մյուսը, որտեղ նա աշխատում է տեպպանյակի խոհարարի հետ, որին թաքուն ղեկավարում է ջրարջը՝ Ռատատույ մոիւլտֆիլմի առնետի նման։ Էվելինը իմանում է, որ Ջոբու Տուպակին սև խոռոչ է ստեղծել ոչ թե նրա համար, որպեսզի ամեն ինչին վերջ տա, այլ որպեսզի ոչնչացնի ինքն իրեն և փնտրել է Էվելինին, որը հնարավոր է, որ կհասկանա իրեն։ Ջոբու Տուպակին կարծում է, որ տիեզերքների հսկայական քանակի և անվերջանալի քաոսի պատճառով ոչ մի բան նշանակություն չունի և ամեն ինչ անիմաստ է։

Այլ տիեզերքներում Վոնգերը քիչ է մնացել կորցնեն իրենց լվացքատունը հարկային փաստաթղթերում առկա սխալների պատճառով, իսկ բիզնեսմեն Վեյմոնդը մերժում է կինոաստղ Էվելինին տասնամյակների բաժանումից հետո։ Էվելինը համարյա անցնում է Ջոբու Տուպակիի կողմը և ապակու բեկորով վնասում է իր տիեզերքի Վեյմոնդին։ Նա ցանկանում է Տուպակիի հետ մտնել բեյգլ, սակայն կանգ է առնում, երբ լսում է Վեյմոնդի կոչը բարի և հույսը չկորցնելու մասին։ Էվելինը հաղթում է Ալֆա Հոնդ-Հոնգին և Տուպակիի մարտիկներին՝ օգտագործելով իր տիեզերական գիտելիքները և հայտնաբերելով, որ նրանցից յուրաքանչյուրին նա ցավ է պատճառում, նվիրում է նրանց երջանկություն։ Էվելինը ասում է Ջոբու Տուպակիին, որ նա միայնակ չէ և ինքը միշտ նրա կողքին կլինի։ Միաժամանակ զուգահեռ տիեզերքում Էվելինը իր հորն է ներկայացնում Բեքիին՝ որպես Ջոյի ընկերուհի, հաշտվում է Վեյմոնդի և Ջոյի հետ, իսկ Վեյմոնդը Դեյդրեին համոզում է թույլ տալ ճշտել հարկային փաստաթղթերի սխալները։ Ջոբու Տուպակին սկզբում չի ընդունում Էվելինին, սակայն հետո վերադառնում է նրա մոտ, և նրանք գրկախառնվում են։

Մաս երրորդ. Միանգամից

Ընտանիքը հավաքած փաստաթղթերը տանում է հարկային։ Էվելինը համբուրում է իր ամուսնուն` Վեյմոնդին, այնուհետև շեղվում է իր մտքերից, մինչ տեսուչը նախատում է նրան փաստաթղթերում առկա աննշան անհամապատասխանությունների համար։

Դերերում

  • Միշել Եո` Էվելին Վոնգ` լվացքատան սեփականատիրուհին
  • Ջոնաթան Կե Կվան` Վեյմոնդ Վոնգ` Էվելինի ամուսինը
  • Ստեֆանի Սյու` Ջոյ Վոնգ / Ջոբու Տուպակի` Էվելինի և Վեյմոնդի դուստրը
  • Ջեյմս Հոնգ` Էվելինի հայրը` Հոնգ-Հոնգը
  • Ջեյմի Լի Քերթիս` Դեյդրա Բոուբեյրդրա` ԱՄՆ հարկային ծառայության աշխատակցուհի
  • Թալի Մեդել` Բեքի Սրեգոր` Ջոյի ընկերուհին
  • Ջենի Սլեյթ` Դեբբի` շնիկով տիկինը
  • Հարրի Շամ Կրտսեր` Չեդ` տեպպանյակի խոհարար, որը Էվելինի հետ աշխատում է մյուս տիեզերքում
  • Սունիտա Մանի` հեռուստատեսային մյուզիքլի թագուհին
  • Արոն Լազար` հեռուստատեսային մյուզիքլի զինվոր
  • Օդրի Վասիլևսկի` սպա

Մարքեթինգ

Ֆիլմի օրիգինալ թրեյլերը առաջին անգամ համացանց է հրապարակվել A24 ընկերության կողմից, իսկ Ռուսաստանում՝ «Վոլգա» ֆիլմի դիստրիբյուտորական ընկերության կողմից։

Արտադրություն

Նախնական սցենարը գրվել է այն նկատառումով, որ գլխավոր հերոսի դերակատարը պետք է լինի Ջեքի Չանը։ Երբ դերասանի հետ չի ստացվել համաձայնության գալ, գլխավոր հերոսի սեռը և նրա ամուսինը փոխվել են՝ նկատի ունենալով Միշել Եոյին։

2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Միշել Եոն և Ակվաֆինան նկահանվելու են Դեն Կվանի և Դենիել Շայներտի ֆիլմում։ Նաև այդ ընթացքում հայտարարվել են նախագծի պրոդյուսերների անունները՝ Էնտոնի և Ջո Ռուսոներ։

Ֆիլմը 2019 թվականին ստացել է հարկային վարկ՝ Կալիֆոռիայում նկարահանումների համար։ Սպտեմբերին Կվանը և Շայներտը հայտնել են, որ դեռ սպասում են նկարահանումները սկսելու համար թույլատվության։

2020 թվականի հունվարին Ակվաֆինան լքել է դերասանական կազմը, որի պատճառը եղել է ժամանակացույցի հետ կապված կոնֆլիկտը, իսկ Ստեֆանի Սյուն, Ջեյմս Հունը, Ջեյմի Լի Քերթիսը և Ջոնաթան Կե Կվանը միացել են դերասանների թվին։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին։ Ֆիլմի տարածման իրավունքը պատկանում է A24 ընկերությանը։

Ֆիլմը ստեղծելու ժամանակ ռեժիսորների համար ոգեշնչման աղբյուր է եղել «Մատրիցա» ֆիլմը և Վոնգ Կարվայի ֆիլմերի տիեզերքը։ Ինչ վերաբերում է ֆիլմի սանունդթրեքին, որի ստեղծման համար նույնպես ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Մատրիցա»-ի սաունդթրեքը, իսկ ավելի կոնկրետ Դոն Դևիսի երաժշտությունը, և Ռենդի Նյումանի «You’ve Got a Friend in Me» դասական թեման՝ գրված «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի համար։

Կարծիքներ և գնահատականներ

ֆիլմը բարձր, երբեմն նույնիսկ բուռն արձագանքների է արժանացել կինոքննադատների և մամուլի կողմից։ Ըստ Rotten Tomatoes կայքի՝ կարծիքների 97%–ը դրական են եղել, իսկ միջին գնահատականը կազմել է 10–ից 8,6։ Ըստ «Metacritic»–ի ցույց տված արդյունքների՝ քննադատների կողմից դրված ֆիլմի միջին գնահատականը կազմել է 10–ից 8,1։ Կայքը ֆիլմը ներառել է «Դիտելուն արժանի» ֆիլմերի ցանկում։

Ֆիլմի մասին գրել են.

««Ամեն ինչ Ամենուր Միանգամից» ֆիլմը անէության էպիկենտրոնում հենարան գտնելու փորձի մասին պատմություն է»–IndieWire

«Ֆիլմի հեղինակները վերցնում են «Մատրիցա» ֆիլմի կարմիր հաբը և այն հասցնում են մինչև անսահմանություն»–Variety

«Լեգենդար Միշել Եոյի ամենադժվար դերասանական խաղը և, հնարավոր է, նրա կարիերայի ամենակարևոր դերը։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ»–The Playlist

«Ջեյմի Լի Քերթիսի երկրպագուներին իսկական բավարարվածություն է սպասում դերասանուհու դերասանական խաղից։ Նա ներկայանում է խենթ մարտական տեսարաններում, զուսպ դեմքի արտահայտությամբ խաղում է հումորային պահերը և տալիս է ռոմանտիզմի անսպասելի կայծ»–The Hollywood Reporter

«Պատմական արկած, որտեղ ամենահետաքրքիր ձևով միահյուսված են գիտական ֆանտաստիկան, մետաֆիզիկան, մարտական արվեստները, ֆարսը և ուժեղ դերասանական արվեստը»The Wrap

«Այս ֆիլմը, որն իր մեջ ներառում է «հարդքոր» աստիճանի հասնող գիտական ֆանտաստիկա և ընտանեկան դրամա, դիտողին միաժամանակ տանում է դեպի «Մատրիցա», «Սիրային տրամադրություն», հոնկոնգյան մարտաֆիլմեր և այլն։ Այս էլեմենտները բոլորը միասին ստեղծում են անվերջանալի վիզուալ խնջույք»–Deadline

Ներառում ցանկեր

2022 թվականի արդյունքների համաձայն՝ բազմաթիվ հրատարակչություններ, այդ թվում նաև Elle, Esquire, GQ, Harper’s Bazaar, Time Out, Vogue, Кинопоиск ամսագրերը, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» ֆիլմը ներառել են տարվա լավագույն ֆիլմերի իրենց ցանկերում։ Որոշները, ինչպիսիք են Empire, Gizmodo, IGN, «Афиша» և «Мир фантастики» այն համարել են տարվա լավագույն ֆիլմ։

Ըատ Metacritic–ի արդյունքների՝ հենց այս ֆիլմն է, որ ամենաշատն է հայտնվել 2022 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում (ավելի քան հարյուր հրատարակչություններ), այն նաև մյուս ֆիլմերից ավելի շատ համարել են տարվա ֆիլմ (ավելի քան քառասուն հրատարակչություններ)։

Մրցանակներ և անվանակարգեր

Կինոմրցանակաբաշխություն Արարողության անցկացման ամսաթիվ Անվանակարգ Առաջադրված(ներ) Արդյունքներ Աղբյուր
Սատուրն 2022 Լավագույն ֆենտեզի ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Հաղթանակ
Լավագույն սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Լավագույն դերասանուհի Միշել Եո Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կինոդերասան Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ստեֆանի Սյու Առաջադրում
Լավագույն մոնտաժ Փոլ Ռոջերս Առաջադրում
Լավագույն բեմադրող դիզայներ Ջեյսոն Կիսվարդեյ Առաջադրում
Gotham 2022 Լավագույն ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Հաղթանակ
Լավագույն գլխավոր դերակատար Միշել Եո Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն դեր Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Ոսկե գլոբուս 2023 Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Առաջադրում
Լավագույն ռեժիսոր Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի Միշել Եո Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի Լի Քերթիս Առաջադրում
Լավագույն սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
BAFTA 2023 Լավագույն ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Առաջադրում
Լավագույն ռեժիսորական աշխատանք Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Լավաույն դերասանուհի Միշել Եո Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոնաթան Կե Կվան Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի Լի Քերթիս Առաջադրում
Լավագույն օրիգինալ սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Լավագույն քաստինգ Սարա Ֆինն Առաջադրում
Լավագույն մոնտաժ Փոլ Ռոջերս Հաղթանակ
Ֆիլմի լավագույն երաժշտություն Son Lux Առաջադրում
Լավագույն վիզուալ էֆեկտներ Բենժամին Բրյուզեր, Իթըն Ֆելդմաու, Ջոնաթան Կոմբրինկ և Զակ Ստոլց Առաջադրում
Ամերիկայի ռեժիսորների գիլդիա մրցանակ 2023 Լավագույն ռեժիսորական աշխատաք Դենիել Կվան և Դենիել Շայներտ Հաղթանակ
Օսկար 2023 Լավագույն ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Դենիել Կվան և Դենիել Շայներտ Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Միշել Եո Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի Լի Քերթիս Հաղթանակ
Ստեֆանի Սյու Առաջադրում
Լավագույն օրիգինալ սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Հաղթանակ
Ֆիլմի լավագույն երաժշտություն Son Lux Առաջադրում
Լավագույն երգ This Is a Life Առաջադրում
Լավագույն մոնտաժ Փոլ Ռոջերս Հաղթանակ
Կոստյումների լավագույն ձևավորում Շիրլի Յուրատա Առաջադրում

Ծանոթագրություններ

Ամեն Ինչ Ամենուր Միանգամից Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն ինչ ամենուր միանգամից» հոդվածին։

Tags:

Ամեն Ինչ Ամենուր Միանգամից ԴիպաշարԱմեն Ինչ Ամենուր Միանգամից ԴերերումԱմեն Ինչ Ամենուր Միանգամից ՄարքեթինգԱմեն Ինչ Ամենուր Միանգամից ԱրտադրությունԱմեն Ինչ Ամենուր Միանգամից Կարծիքներ և գնահատականներԱմեն Ինչ Ամենուր Միանգամից Մրցանակներ և անվանակարգերԱմեն Ինչ Ամենուր Միանգամից ԾանոթագրություններԱմեն Ինչ Ամենուր ՄիանգամիցԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԿինոֆանտաստիկաՄարտաֆիլմՌուսո եղբայրներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Չարլզ ԴարվինԲայԴիզայնԵլակBooking.comՆախադասությունՇառլ ԱզնավուրՄիացյալ ԹագավորությունԱրցախյան ազատամարտԴավիթ ՄուրադյանՏերունական աղոթքՀայ-վրացական պատերազմԴեքսամետազոնՍյունիքի մարզՕդԿապույտ հազՊարույր ՍևակԲարդ համադասական նախադասությունՄարդու ատամՑորենՍասնա ծռերում գործող անձանց անուններՀատակումՌոբոտԼևոն ՇանթՍինդրիկՆիդերլանդներԿրիաներԱնգլերենՊետական կառավարման ձևԿատուներՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱնանիա ՇիրակացիՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԴերբայՎիտամին D-ի անբավարարությունՀայկական դիցաբանությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԷնվեր փաշաԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հաղարծնի վանքԵռանկյան բարձրությունԵրեխայի իրավունքներՔարԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Էթիլ սպիրտԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՔարերի սիմֆոնիաԱրեգակՀունաստանՄինչամուսնական սեքսԱրիստոտելՍպիտակ ձին (պատմվածք)ԹուրքիաԲյուզանդական կայսրությունՍայաթ-ՆովաՄարդու առնանդամՈրոտանի կիրճՄհեր ՄկրտչյանԱբովյան (քաղաք)Արման ԾառուկյանՓայծաղԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՊարագաներՍեռական բազմացումԸնտանիքՎիրուսներԱզգային ժողովրդավարական բևեռՀայկական ազգային հագուստ (տարազ)ԿարտոֆիլՊոլ ՄորֆիԱլգորիթմԽորանարդԴանիել ՎարուժանԱնուղղակի խնդիր🡆 More