Ալեքսանդր Մարտինով

Ալեքսանդր Եվստաֆեիչ Մարտինով (հուլիսի 8 (20), 1816, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16 (28), 1860, Խարկով, Ռուսական կայսրություն), ռուս դերասան։ Ռուս, բեմական ռեալիզմի հիմնադիրներից։

Ալեքսանդր Մարտինով
Ալեքսանդր Մարտինով
Ալեքսանդր Մարտինով
Ծնվել էհուլիսի 8 (20), 1816
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16 (28), 1860 (44 տարեկան)
Մահվան վայրԽարկով, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն և Տիխվինսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱլեքսանդր Մարտինով Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան

1827-1835 թվականներին սովորել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում, սկզբում՝ Շ․ Դիդլոյի բալետի, ապա՝ Պ․ Ա․ Կարատիզինի դրամատիկական դասարաններում։ 1836 թվականից աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում։ Մարտինովը կատարել է բազմաթիվ դերեր վոդևիլներում՝ դրսևորելով դիմախաղի, ժեստի մեծ վարպետություն։ Վ․ Գ․ Բելինսկին, բարձր գնահատելով Մարտինովի արվեստը, հատկապես ընդգծել է Սինիչկինի (Դ․ Տ․ Լենսկու «ԼԱ Դուրիչ Սինիչկին», 1840) դերակատարումը։ Մարտինովի ստեղծագործության երգիծական ուղղվածությունն ավելի վառ արտահայտվել է Ն․ Գոգոլի պիեսներում (Իդեստակով, «Ռեիզոր», 1843 են)։ Մարտինովի ստեղծագործական նոր շրջանն սկսվել է Ի․ Ս․ Տուրգենեի և Ա․ Օսարովսկու պիեսների կերպարների անձնավորումներով։ Հոգեբանական ռեալիզմի խոշոր նվաճում է եղել Մոշկինի (Տուրգեննի «Ամուրի», 1859) դերակատարումը։ Ռուս թատրոնի պատմության մեջ անջնջելի հետք է թողել Մարտինովի Տիխոնը (Ա․ Օսարովսկու «Ամպրոպ», 1859)՝ դաժան ռեժիմից կործանված մարդու կերպարը։ Խաղացել է 600-ից ավելի դեր՝ սուր երգիծական գրոտեսկային կոմիզմից երբեմն հասնելով ողբերգության։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345 Ալեքսանդր Մարտինով 


Tags:

18161860ԽարկովՀուլիսի 20Ռուսական կայսրությունՍանկտ ՊետերբուրգՕգոստոսի 28

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոնՏոլմաԴեղատնային երիցուկԱռաջին համաշխարհային պատերազմՖրանսիայի քաղաքներՍպիտակ (քաղաք)Անհանգիստ ոտքերի համախտանիշՀայրենական մեծ պատերազմԱզատի ջրամբարՍրտային անբավարարությունՆևրոզներԲագարանԽոյ (կենդանակերպի նշան)ՇաղկապՀավասարասրուն ուղղանկյուն եռանկյունՏիգրան ՄեծԱպարանՇեղանկյունՊատվի համար (դրամա)ՄատենադարանՀայկական դրամԶատիկԽատուտիկ սովորականԱռաքյալներԾավալՔիշնևՀովազներԱրցախյան շարժումԴեղանյութերՎիտամին D-ի անբավարարությունՀիպերթիրեոզՍրտամկանի ինֆարկտՆշիկաբորբԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՍինդրիկՁկներՄիավորված ազգերի կազմակերպությունՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)ՍարդերԱտոպիկ մաշկաբորբՀարցական նշանՀերպեսՊարՓրփրուկ (բույս)Եվրատեսիլ 2023 երգի մրցույթԵրերույքի տաճարՈւշադրությունԱղերՍոսիՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱրհեստական բանականությունՎահանագեղձՎահան ՏերյանՄաշկային հիվանդություններՎաղարշապատՄիակազմ նախադասություններՌափայել ՊատկանյանՄիգրենԹուրքիաԵրկիր ՆաիրիՈւսուցման մեթոդներ և հնարներԱռիթմիաՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրյան ճնշումՄիզուղիների ինֆեկցիաներԵրկրաչափական պրոգրեսիաՌևմատոիդ արթրիտԵրուսաղեմՁվարանի կիստաԳառնի (գյուղ)Սինուսիտ7-ZipԼիբանան🡆 More