Ալեքսանդր Դեմյանենկո

Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն (անգլ.՝ Александр Сергеевич Демьяненко, մայիսի 30, 1937(1937-05-30), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 1999(1999-08-22), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։

Ալեքսանդր Դեմյանենկո
Ալեքսանդր Դեմյանենկո
ռուս.՝ Александр Сергеевич Демьяненко
Ալեքսանդր Դեմյանենկո
Ծնվել էմայիսի 30, 1937(1937-05-30)
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 22, 1999(1999-08-22) (62 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1959)
ՔաղաքացիությունԱլեքսանդր Դեմյանենկո ԽՍՀՄ և Ալեքսանդր Դեմյանենկո Ռուսաստան
Մասնագիտությունկատակերգու և դերասան
Երեխա(ներ)ԱՆժելիկա Նևոլինա
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն ծնվել է 1937 թվականի մայիսի 30-ին Սվերդլովսկում և դեռ վաղ մանկությունից հետաքրքրվում էր թատրոնով։ Դրանում մեծ դեր է խաղացել նրա հայրը, ով ավարտել էր ԳԻՏԻՍ-ը, աշխատել էր օպերային թատրոնում, իսկ ավելի ուշ դերասանական վարպետություն էր դասավանդել Կոնսերվատորիայում։

Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդր Դեմյանենկոն փորձել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա ընդունվելու քննություններ հանձնել, սակայն հուզմունքը չհաղթահարելու պատճառով ձախողել է այն։ Սակայն մեկ տարի հետո նա մեկնել է Մոսկվա և անմիջապես ընդունվել ԳԻՏԻՍ։ Ավարտելով այն՝ որոշ ժամանակ աշխատել է Մայակովսկու թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ և ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում։

Նկարահանվել է «Օպերացիա և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարներում, որոնք ընդգրկված են ռուսական կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում։

Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահացել է 1999 թվականի օգոստոսի 22-ին, սրտի կաթվածից։

Տարեգրություն

  • 1946 - 1952 թթ - Սովորել է Սվերդլովսկի երաժշտական դպրոցում
  • 1954 թ. - Ձախողել է արվեստի դպրոցի ընդունելության քննությունները
  • 1955-1959 թթ. - Սովորել է Մոսկվայի թատրոնի ակադեմիայում
  • 1965 թ. - Թողարկվում է Շուրիկի մասնակցությամբ ամենաառաջին դասական ֆիլմը՝ «Օպերացիա Ի-ն, և Շուրիկի մյուս արկածները»
  • 1966 թ. - Շուրիկի կերպարը հանդես է գալիս «Կովկասի գերուհին» ֆիլմում
  • 1999 թ. - Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահանում է սրտի կաթվածից

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ալեքսանդր Դեմյանենկո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դեմյանենկո» հոդվածին։

Tags:

Ալեքսանդր Դեմյանենկո ԿենսագրությունԱլեքսանդր Դեմյանենկո ՏարեգրությունԱլեքսանդր Դեմյանենկո ԾանոթագրություններԱլեքսանդր Դեմյանենկո Արտաքին հղումներԱլեքսանդր Դեմյանենկո19371999ԱնգլերենԵկատերինբուրգԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄայիսի 30ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստՌուսաստանՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՍանկտ ՊետերբուրգՕգոստոսի 22

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դանիել ՎարուժանՀորոսկոպՁնծաղիկՎազգեն ՍարգսյանԱռողջ ապրելակերպԴավիթ ԲեկԻսրայել ՕրիՍանահինի վանական համալիրԹութքԵրազահանՎերք Հայաստանի (վեպ)ՄետաղՀայաստանի գետերի ցանկՓողՀայաստանՊատվաստումներՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍրտի բնածին արատներԼուիզա ՆերսիսյանԵրվանդ ՔոչարԲրազիլիաԳոյական անունՀայերենի կետադրությունՇաքարային դիաբետԽաչակրաց արշավանքներՀույզերԾառՄակերեսԳուրգեն ՄահարիՀամակարգիչԹվական անունՀայկական դրամՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀյուսիսային ԿորեաԼեհաստանԶատկի ավանդույթներԱվշային համակարգԵրևանի պատմությունԱռաջավորասիական ընձառյուծՏերունական աղոթքԳնաճԱրգանդի միոմաԹաիլանդԶատիկը ՀայաստանումԱզատի ջրամբարԷնդոմետրիոզՀեմոգլոբինԿանանց միջազգային օրՍեռական հերպեսԵրաժշտական գործիքներԼևոմեկոլԱլերգիաՎատիկանՓիլիսոփայությունՀամբարձում (տոն)Պարզ թիվԲագրատունիներՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԹերենս ՋեյՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՊարբերական հիվանդությունՍևանա լիճՔաղաքագիտությունԵվրոպաԱրենիի քարանձավՃապոնիաԵնթակաՄարտի 27ԲնությունՄետրոնիդազոլԲեզոարյան այծԵրևանի վարչական բաժանումԱրյունԲելլեԱլպիական մանուշակ (պատմվածք)ԱստիգմատիզմԹատրոն🡆 More