Աբգար Ե

Աբգար Ե Ուքքամա (մ.թ.ա.

1-ին դար">մ.թ.ա. 1-ին դար - 50), Օսրոյենեի թագավոր (մ.թ.ա. 4 - մ.թ. 7, մ.թ. 13-50), Օսրոյենեի Մանու Գ Սափուլ թագավորի որդին, ըստ Մովսես Խորենացու հաջորդել է հորը՝ Արշամ Արշակունուն։ Հայոց թագուհի Ավդե Արշակունու եղբայրը և Հեղինե թագուհու ամուսինը, Աբգար Զ-ի հայրը։ Ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն, դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր։ Աբգար Ե-ն եղել է Հռոմեական կայսրության դաշնակիցը։

Աբգար Ե Ուքքամա
Հայոց թագավոր
Աբգար Ե
Աբգար թագավորը, Սբ. Կատերինայի վանք, Սինայ լեռ
Իշխանությունմ.թ.ա. 4 - 7, 13 - 50
Թագադրումմ.թ.ա. 4
Հանձնում7, 50
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար
Մահացել է՝50
ենթդ․ Աբգարի եկեղեցի
ԱզգությունՀայ
ՀարստությունՕսրոյենեի Արշակունիներ
ՆախորդԱրշամ Արշակունի
Աբգար Զ
ՀաջորդողՄանու Դ, Մանու Ե
ՈւղեկիցՀեղինե թագուհի
ՏոհմԱբգար
կառավարիչ և միապետ
ՀայրԱրշամ Արշակունի
ԵրեխաներԱբգար Զ
ՀավատքՔրիստոնեություն

Քրիստոնեության ընդունումը

Մովսես Խորենացին պատմում է, որ Աբգար Ե-ն, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ։ Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։ Աբգարը դարձի գալով նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։

Աբգար Ե 
Աբգար թագավորը հայկական 100.000-ոց թղթադրամի վրա

Աբգարի մասին եղած առասպելի օբյեկտիվ վերլուծությամբ հաստատված է, որ Եդեսիայի նշանավոր տիրակալը, որ քրիստոնեություն ընդունեց, Աբգար Թ-ն է, ով ապրել է 2-րդ դարի վերջերին, իսկ առասպելը՝ պատմական իրական դեպքը ետ է տարել մինչև մեր թվարկության սկիզբը և վերագրել մեկ այլ արքայի՝ Քրիստոսին ժամանակակից Աբգար Ե-ին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 607

Արտաքին հղումներ

Աբգար Ե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբգար Ե» հոդվածին։
Նախորդող
Արշամ Արշակունի
Օսրոյենեի թագավոր
Աբգար Ե

մ.թ.ա. 4 - 7, 13 - 50
Հաջորդող
Մանու Դ, Մանու Ե

Tags:

Աբգար Ե Քրիստոնեության ընդունումըԱբգար Ե Տես նաևԱբգար Ե ԾանոթագրություններԱբգար Ե ԱղբյուրներԱբգար Ե Արտաքին հղումներԱբգար Ե1-ին դար50Աբգար ԶԱվդե ԱրշակունիՀԱԵՀռոմեական կայսրությունՄ.թ.ա. 1-ին դարՄովսես ԽորենացիՔրիստոնեությունՕսրոյենե

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին EԴերանունԾիածանԵռանկյունԱրվեստԱրա ԳեղեցիկՕլիմպիական խաղերՕշինդրԱրհեստական բանականությունԵնթակաԱրտավազդ ԲԹաիլանդԱրգանդի վզիկի քաղցկեղ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԵրվանդունիների թագավորությունԴեքսամետազոնՄայր Հայաստան հուշահամալիրԷրեկտիլ դիսֆունկցիաՎի (երգիչ)Բնական թիվԹարախակույտԳորիսՎիտամին D-ի անբավարարությունԻլոն ՄասկՀնդկաստանՔաղցկեղՀարսնացու հյուսիսիցԿոռուպցիաՉինական մեծ պարիսպԿրիշտիանու ՌոնալդուԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտՄակբայ69Հասարակ և հատուկ գոյականներՀարթագյուղՀովհաննես ԹումանյանԱնգլերենՏաթևի վանքՆապաստակներԱրաբական Միացյալ ԷմիրություններԳիրքԻոսիֆ ՍտալինՇվեյցարիաՄեսրոպ ՄաշտոցԲառակապակցությունՀոլոքոստՓարիզՊարբերական աղյուսակԳերճնշումՀայերեն հայհոյախոսությունՀեշտոցի սնկային վարակՄետաղՍտեփանավանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Յուրի ՎարդանյանԵրկրաշարժՀայկական լեռնաշխարհՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)Ռուբեն ԲաբայանԼիմֆոմաՍուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)ԴուբայՊարագաներՄարսողական համակարգՕսմանյան կայսրությունՊյոտր ՉայկովսկիԲարդ նախադասությունՉինաստանԱլկոհոլային հարբեցումԿարմիր գիրքՀայաստանի պատմական մայրաքաղաքներԲույսերՀովհաննես ԱյվազովսկիԱրագիլներՀամլետԵրևանի թանգարանների ցանկՍոֆի Դևոյան🡆 More