Ամն Բնակչության Մարդահամարի Բյուրո

ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո (անգլ.՝ United States Census Bureau, Bureau of the Census)` կառավարական գործակալություն, որի վրա է դրված ԱՄՆ բնակչության մարդահամարի կազմակերպման պատասխանատվությունը։ Ինչպես նաև այն հավաքում և վիճակագրական մշակման է ենթարկում այլ ազգային ժողովրդագրական և տնտեսական տվյալներ։ Փաստացի սա ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինն է։

ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
Ամն Բնակչության Մարդահամարի Բյուրո
Изображение логотипа
Տեսակվիճակագրական ծառայություն և ԱՄՆ դաշնային գործակալություն
ԵրկիրԱմն Բնակչության Մարդահամարի Բյուրո ԱՄՆ[…]
Հիմնադրվածմարտի 6, 1902[…]
Գլխադասային գրասենյակՍաթլենդ, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[…]
Վերադաս կազմակերպությունUnited States Department of Commerce?[…]
Կայքcensus.gov(անգլ.)

Բնակչության մարդահամարի բյուրոն համարվում է ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքային ենթաբաժին։ Գործակալության ղեկավարը գործող նախագահի կողմից նշանակված քաղաքական անձ է։

Մարդահամարի բյուրոն տալիս է գնահատականներ մարդահամարների միջև և իրականացնում է բնակչության թվաքանակի կանխատեսումներ։ Բացի դրանից, սույն մարդահամարները ազդում են ավելի քան 300 միլիարդ դոլարի` ամենամյա դաշնային և նահանգների կողմից` բարենորոգման, առողջապահության, կրթության, տրանսպորտի և այլնի համար տրված փոխհատկացումների վերատեղաբաշխման վրա։ Այդ պատճառով Մարդահամարի բյուրոյի պարտականությունների մեջ է մտնում մարդկանց և տնտեսությանը վերաբերվող վիճակագրության հավաքագրումը։ Բացի այդ, հաճախակի տեղի է ունենում տարբեր դաշնային և տեղական մարմինների հետաքրքրությունների մեջ մտնող թեմաների մասին տվյալների հավաքագրումը, ինչպիսին են զբաղվածությունը, հանցագործությունները, առողջությունը, կարիքների և բնակատեղի ծախսերը։ Դրանք հրապարակվում են ինչպես «ժողովրդագրական տեսություններ»։ Մարդահամարի բյուրոն նաև հրապարակում է արտադրությանը, տարատեսակ վաճառքներին, ծառայություններին վերաբերող տվյալներ։

Մարդահամարի բյուրոն բազայավորվում է Սյութլենդ[en] քաղաքում (Մերիլենդ նահանգ) և ևս 12 շրջանային գրասենյակներում. Ատլանտա, Բոստոն, Դալաս, Դենվեր, Դետրոյթ, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Նյու Յորք, Սիեթլ, Ֆիլադելֆիա, Չիկագո և Շառլոթ քաղաքներում։ Տվյալների մշակման ազգային կենտրոնը գտնվում է Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլ[en] քաղաքում։

Կրճատ պատմություն

Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին հորվածը նախատեսում է, որ բնակչության մարդահամարը պետք է տեղի ունենա ոչ պակաս, քան մեկ անգամ 10 տարում։ Սրանից է կախված յուրաքանչյուր նահանգի մանդատների քանակը Ներկայացուցիչների պալատում և Ընտրողների կոլեգիայում։ Մարդահամարի բյուրոն այս լիազորությունները արդեն ստացել է ԱՄՆ 13 նահանգներով ձևավորման արձանագրությունում։ Այժմ մարդահամարը տեղի է ունենում զրոյով ավարտվող և «տասնամյակ» անվանումը ստացած յուրաքանչյուր 10 տարում (2000,2010)։

1790-1840 թվականներին մարդահամարը տեղի էր ունենում շերիֆների ուժով։ 1840 թվականից ստեղծվել է մարդահամարի կենտրոնական գրասենյակ, որը գործել է միայն տասնամյա մարդահամարի ժամանակ։ 1890 թվականին մարդահամարի ընթացքուն առաջին անգամ արդյունքների մշակման համար օգտագործել են Հերման Հոլլերիթի հեղինակած աղյուսակավորող էլեկտրական մեքենան։ 1902 թվականին Մարդահամարի ժամանակավոր գրասենյակը վերակազմակերպվել է և 1903 թվականին ի վերջո ստացել ներկայիս անվանումը ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքում։ Մարդահամարի բյուրոն դարձել է ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինը։

2006 թվականին Բնակչության մարդահամարի բյուրոյում աշխատում էր 5593 մարդ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Tags:

Ամն Բնակչության Մարդահամարի Բյուրո Կրճատ պատմությունԱմն Բնակչության Մարդահամարի Բյուրո Տես նաևԱմն Բնակչության Մարդահամարի Բյուրո ԾանոթագրություններԱմն Բնակչության Մարդահամարի Բյուրո Արտաքին հղումներԱմն Բնակչության Մարդահամարի ԲյուրոԱնգլերենԺողովրդագրությունՏնտեսություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վազգեն ՍարգսյանԶոլի ԱդոկԵրևանի պետական համալսարանԵնթակաԿառավարում (տնտեսագիտություն)Սերգեյ ՓարաջանովՀայրենական մեծ պատերազմԿապույտ հազՅոհան ԳուտենբերգՕվկիանոսԾաղկած փշալարերՁվարանի կիստաՔիշ (կղզի)Ակսել ԲակունցՊյոտր ՉայկովսկիԲնական թիվՊարզ թիվՄակբայՄխիթար ՍպարապետՕրալ սեքսՄարդ բանականԴերբայական դարձվածԳեղարքունիքի մարզԵրաժշտական գործիքներԴատաԼեքսՀայ ֆիդայիներԿռունկներԼևոն ՇանթՍպիտակուցներԳործադիր իշխանությունՍիլվա ԿապուտիկյանՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԾծմբական թթուՄեծապատիվ մուրացկաններՄուսա լեռան քառասուն օրըԳորշ արջՀովազներԹմրամիջոցՔաոս (վեպ)Կոորդինատային համակարգԱրամ ԱԱրևածաղիկԽաղաղ օվկիանոսՀարադրությունԴիկլոֆենակՄարքեթինգԶինվորական կոչումներՆեմեսիս գործողությունԿոնՎիքիպեդիաՁեռնաշարժությունՀնդկաստանԿիլիկիայի հայկական թագավորությունԱպրիլի 24ՕքեյԱղիների բորբոքային հիվանդությունԱնմոռուկՍասնա ծռերում գործող անձանց անուններՇաքիի ջրվեժԳլխուղեղՄրջյուններԱվետիք ԻսահակյանՄարտիրոս ՍարյանՎայոց ձորի մարզՍերմնահեղուկԳևորգ Մարզպետունի (վեպ)Միջին ականջի բորբոքում44-օրյա պատերազմԱղերԱստղBooking.comԱզգային ժողովրդավարական բևեռԻսրայել ՕրիԿոմիտասԱնրի ՎեռնոյՆիկոլ ՓաշինյանՀրանտ Մաթևոսյան🡆 More