Կազմակերպություն

Կազմակերպություն, մեկ միասնական սոցիոտեխնիկական համակարգ։ Կազմակերպության արդյունավետ կառավարման համար խիստ կարևոր է բացահայտել նրա բոլոր բաղադրամասերի փոխազդեցության առանձնահատկությունները։

Կազմակերպության բնութագրիչները

Կամակերպության բնութագրիչներն են՝

  1. Միջոցներ, ռեսուրսներ։ Կազմակերպության հիմնական միջոցներն են մարդկային, կապիտալի, հումքի, տեխնոլոգիաների, և տեղեկատվության ռեսուրսները։
  2. Կախվածությունը արտաքին միջավայրից։ Կազմակերպությունն ամբողջապես կախված է արտաքին միջավայրից։ Վերջինս կազմված է կազմակերպության վրա ուղղակի և անուղղակի ազդեցությամբ բազմաթիվ գործոններից՝ սպառողներ, մատակարարներ, մրցակիցներ, տնտեսական, քաղաքական, սոցիալական դաշտեր և այլն։
  3. Աշխատանքի հորիզոնական բաժանում։ Ընդհանուր աշխատանքի բաժանումը բաղադրիչների կոչվում է հորիզոնական բաժանում։
  4. Աշխատանքի ուղղահայաց բաժանում։ Քանի որ աշխատանքը բաժանվում է տարբեր բաղադրիչների, ապա որևէ մեկը պետք է կոորդինացնի խմբերի աշխատանքը, որպեսզի իրականացվեն դրված նպատակները։
  5. Կառավարման անհրաժեշտություն։ Ֆունկցիոնալ բաժանված աշխատանքային խմբերի առջև խնդիրները պահանջում են ոչ միայն կոորդինացում, այլև որոշումների հստակ կատարում և ընդհանուր գործընթացի կառավարում։
  6. Ենթակազմակերպություններ։ Կազմակերպության անբաժանելի մասն են կազմում ենթակազմակերպությունները և ստորաբաժանումները։

Կատեգորիաներ

Կազմակերպության՝ որպես սոցիոտեխնիկական համակարգի, հիմնական բաղադրամասերն են՝

  • նպատակները,
  • կառուցվածքը,
  • խնդիրները,
  • տեխնոլոգիան,
  • մարդկային ռեսուրսները։

Նպատակներ

Նպատակը կառավարման տեսության հիմնական կատեգորիաներից մեկն է, ներկայացնում է կառավարվող համակարգի հնարավոր ցանկալի վիճակը։ Նպատակը բնութագրում է կազմակերպության ակնկալվող տեղը հասարակական միջավայրում, թե կազմակերպությունը արտադրատեսակների և ծառայությունների նկատմամբ ամբողջական պահանջարկի որ մասն է բավարարելու։ Անկախ կազմակերպությունների առջև դրված նպատակների բազմազանությունից՝ դրանք պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին՝

  • բխեն արտաքին միջավայրի պահանջներից
  • լինեն իրատեսական և հասանելի,
  • լինեն որոշակի և ենթակա քանակական ու որակական գնահատման։

Նպատակը պետք է բխի շուկայի իրական պահանջներից և հասցեագրված լինի սպառողներին։

Ծառայություններ մատուցող կազմակերպության համար որպես կարևորագույն նպատակներ կարող են ծառայել՝

  • Մարքեթինգը՝ շուկայում սպառողների պահանջմունքների բացահայտման և դրանց բավարարման միջոցով վաճառքի ծավալներով դուրս գալ առաջատար դիրքերի, պահպանել դրանք։
  • Արտադրական՝ բոլոր ապրանքատեսակների մատուցման գծով հասնել արտադրողականության բարձր մակարդակի, պահպանել որակական պարամետրերը, իջեցնել ծախսերը։
  • Գիտահետազոտական՝ նոր ապրանքանմուշների, ապրանքային տեսականու առաջարկմամբ դառնալ առաջատար, զարգացնել հետազոտական աշխատանքները և հասնելը դրանց արագ ներդրմանը արտադրության գործընթացում։
  • Ֆինանսներ՝ պահպանել անհրաժեշտ հարթության վրա բոլոր ֆինանսական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը ։
  • Աշխատակազմ՝ ապահովել առավելագույնս աշխատակիցների պահանջմունքների բավարարումը և ստեղծել առողջ մթնոլորտ թիմային աշխատանքի համար։
  • Մենեջմենթ՝ բացահայտել կրիտիկական բնագավառները և նախընտրելի խնդիրները։

Դասակարգում

Նպատակներն ընդունված է դասակարգել ըստ չորս հայտանիշների՝

  • բովանդակային,
  • ժամանակային,
  • աստիճանակարգային
  • կառավարման մակարդակների

Ըստ բովանդակային հայտանիշի, տարբերում են՝

  • տնտեսական,
  • սոցիալական,
  • քաղաքական
  • գիտատեխնոլոգիական նպատակներ։

Սոցիալական նպատակներն առնչվում են մարդկանց բնականոն կենսագործունեության ապահովման, զբաղվածության աճի, մարդկային կապիտալի ավելացման /կրթություն, առողջապահություն/ հետ կապված խնդիրների լուծմանը։

Կառուցվածքն

Յուրաքանչյուր կազմակերպություններ աշխատանքի հորիզոնական և ուղղահայաց բաժանման շնորհիվ ստեղծում են առանձին ստորաբաժանումներ ու կառավարման մակարդակներ։ Կազմակերպության ստորաբաժանումները նաև անվանում են գործառնական ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է աշխատանքների մի որոշակի համախումբ։ Աշխատանքի ուղղահայաց բաժանման հետևանքով ձևավորվում են կազմակերպության կառավարման մակարդակները։ Կառավարման յուրաքանչյուր օղակի ղեկավար իր ենթակայության տակ կարող է ունենալ կառավարման ավելի ցածր մակարդակում գտնվող ստորաբաժանումներ և ղեկավար աշխատողներ։ Կառավարման հարթ կառուցվածքները հնարավորություն են տալիս կրճատել կառավարչական որոշումների ձևավորման և իրացման շղթան։ Բայց դրանց ոչ ճիշտ կիրառումը կարող է գործնականում նպատակահարմար չլինել՝ վերահսկման ոլորտի ավելորդ ընդլայնման պատճառով։ Դրանից խուսափելու նպատակով ստեղծում են մեծ թվով կառավարման մակարդակներ ունեցող կառուցվածքներ, որոնք ընդունված է անվանել բարձր։

Այստեղ բնութագրիչներ են՝

  • աշխատանքի հորիզոնական բաժանումը,
  • աշխատանքի ուղղահայաց բաժանումը,
  • լիազորությունների ու պատասխանատվության դաշտերի ճշգրտում,
  • մարդկանց ընտրությունը ըստ մասնագիտացման և արհեստավարժության աշխատանքի փոխանցումը,
  • կոորդինացման անհրաժեշտությունը։

Խնդիրներ

Խնդիրն իրենից ներկայացնում է կարգադրված աշխատանք, աշխատանքների համախումբ կամ դրանց մի մասը, որը պետք է կատարվի նախօրոք սահմանված եղանակով՝ և նախատեսված ժամկետներում։ Յուրաքանչյուր ստորաբաժանման բոլոր աշխատողների առաջ դրված խնդիրները պետք է ձևավորվեն՝ ելնելով խմբի գործունեության միասնականության և խմբին առաջադրված ընդհանուր նպատակների իրականացման առաջնայնությունից։ Յուրաքանչյուր աշխատողի խնդիրների տարածության և ժամանակի մեջ համակարգված, փոխհամաձայնեցված կատարումը պետք է հնարավորություն տա հասնել առանձին ստորաբաժանումների և կազմակերպության նպատակների իրականացմանը։ Կազմակերպության խնդիրները ընդունված է բաժանել հետևյալ երեք խմբերի՝

  • աշխատանք մարդկանց,
  • առարկաների
  • տեղեկատվության

Տեխնոլոգիա

Սոցիոլոգ Չարլզ Պերոուն տեխնոլոգիան համարում է հումքը արտադրանքի և ծառայությունների վերափոխման միջոց։ Լյուիս Դեյվիսի մեկնաբանմամբ՝ «տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մասնագիտական կարողությունների, սարքավորումների, ենթակառուցվածքի, գործիքների և համապատասխան տեխնիկական միջոցների այնպիսի զուգորդում, որը թույլ է տալիս նյութերի, տեղեկությունների և մարդկանց մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել»։ Տեխնոլոգիաների զարգացմանը բնորոշ են երեք փուլեր՝

  • արդյունաբերական հեղաշրջում,
  • ստանդարտացում և մեքենայացումը՝ մեքենաների և սարքերի օգտագործումը մարդկանց փոխարեն,
  • հոսքային գծերի կիրառում։

Տեխնոլոգիաների դասակարգումը կարևորագույն բաղադրիչ է, և տարբերակում են երկու մոտեցում։ Առաջինը տեխնոլոգիաների բաժանումն է ըստ Ջոն Վուդվորդի՝

  • հատային, փոքր սերիական և անհատական արտադրություն,
  • զանգվածային և խոշոր սերիական,
  • անընդհատ արտադրություն։

Երկրորդ բաժանումը կատարվում է ըստ Թոմսոնի՝

  • բազմաբնագավառային,
  • կապակցող տեխնոլոգիաներ՝ մարդկանց խմբերի հանդիպումներ՝ օրինակ, բանկային գործունեությունը,
  • ինտենսիվ տեխնոլոգիաներ՝ օրինակ, ֆիլմի արտադրությունը։

Մարդկային ռեսուրսներ

Կազմակերպության ներքին միջավայրում աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակը, նրանց վարքի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները վճռորոշ ներգործություն են ունենում նպատակների իրականացման և խնդիրների լուծման գործընթացի արդյունավետության վրա։ Ինչպես կազմակերպությունը, այնպես էլ ղեկավարներն ու ենթականերն իրենցից ներկայացնում են մարդկանց խմբեր։ Ղեկավարը կազմակերպության նպատակների իրականացմանը հասնում է աշխատողների ջանքերի շնորհիվ։ Հետևապես, մարդիկ կառավարման ամեն մի մոդելի պայմաններում հանդես են գալիս որպես այդ գործընթացի արդյունավետության վրա ազդող վճռորոշ փոփոխական։ Տարբերում են մարդկային ռեսուրսների երեք տեսանկյուներ՝

  • առանձին անհատի վարքը,
  • մարդկանց վարքը խմբերում,
  • ղեկավարի վարքը
  • ազդեցությունն առանձին մարդկանց ու նրանց խմբերի վարքի դրսևորման վրա։

Գրականություն

  • Սուվարյան Յու.Մ. - Մենեջմենթ-2002
  • Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. М., Дело. 1992
  • Герчикова И.Н. менеджмент М., Банки и Биржи, 1995

Tags:

Կազմակերպություն Կազմակերպության բնութագրիչներըԿազմակերպություն ԿատեգորիաներԿազմակերպություն ՆպատակներԿազմակերպություն ԴասակարգումԿազմակերպություն ԿառուցվածքնԿազմակերպություն ԽնդիրներԿազմակերպություն ՏեխնոլոգիաԿազմակերպություն Մարդկային ռեսուրսներԿազմակերպություն ԳրականությունԿազմակերպություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրծիվներՍտրեպտոկոկային ֆարինգիտՎանSourԿոտրվածքԱմառԼեոնիդ ԱզգալդյանԱրտաշեսյաններՀին ՀռոմՍասունցի ԴավիթԻնտերնացիոնալեԱվարայրի ճակատամարտԴեղանյութերԱրամ ԽաչատրյանԾնեբեկԿոտորակ (մաթեմատիկա)Կենսաբանական դասակարգումԵրիկամային անբավարարությունԾաղկած փշալարերՍտեփան Զորյան (գրող)ԻսլամԱվետիք ԻսահակյանԽուստուփԼեոնարդո դա ՎինչիԱնուղղակի խնդիրՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՇաքիի ջրվեժՍիրտՀայկ և ԲելԵրկրորդ համաշխարհային պատերազմՔաղցկեղՀրանտ ՄաթևոսյանԼևոն ԲԻբուպրոֆենԱնիԹոմաս ԷդիսոնԷրիթրոցիտներՀնդկաստանՁիՁվարանի կիստաԻնգա և Անուշ ԱրշակյաններԲեղմնավորումՈզնիներՍպիտակ ձին (պատմվածք)Ջահերով երթՀամանուններԼյարդի ցիռոզԱնասնապահությունԴաունի համախտանիշԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայոց պատմությունԱկնարկ (ժանր)Կոնքի բորբոքային հիվանդությունԱմերիկայի հայտնագործումՆոր ԶելանդիաԿիստաԹաջ ՄահալԲյուրականի աստղադիտարանՍինուսիտՈւիլյամ ՇեքսպիրՏրդատ ԳԿատուներԲանաստեղծական կայուն ձևերՎիլհելմ ՍտեյնիցՏաթևի վանքԶատիկԱմբերդ (ամրոց)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումԶվարթնոցի արծիվԾիծեռնակներԼյարդԱրեգակնային համակարգՍունկՄամուլՀայկական ԽՍՀ շրջաններՀայկական գամփռՀայաստանի անկախության տոն🡆 More