Հավազգիներ

Հավազգիներ
Հավազգիներ
Սպիտակ կաքավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Լատիներեն անվանում
Galliformes

Հավազգիներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Հավազգիներ
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175693NCBI 8976

Հավազգիներ կամ հավանմաններ (Galliformes), թռչունների կարգ։

Ընդհանուր բնութագիր

Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։ Հայտնի է մոտ 250 տեսակ, որից 6-ը՝ Հայաստանում։ Թռչում են արագ, սակայն ծանր և կարճատև։ Հեռավոր թռիչքը բնորոշ է միայն չվող հավազգիներին, օրինակ՝ լորերին։ Գետնի վրա արագ քայլում և վազում են։ Փետրավորումը խիտ է և կոշտ։ Սեռական երկձևությունը լավ է արտահայտված, արուները էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Տարածված են ամենատարբեր վայրերում, հանդիպում են տունդրայում, անտառներում, տափաստաններում։ Հավազգիների մեծ մասն ապրում է գետնին, մի քանիսը նստում են ծառերի վրա, այնտեղ սնվում, սակայն բույնը դնում են գետնին։ Բացառություն են կազմում գոկոները և գոացինները, որոնք լրիվ ծառաբնակ են։ Հավազգիների մեծ մասը պոլիգամ է, զույգեր չեն կազմում, արուները սերնդի նկատմամբ խնամք չեն տանում։ Որոշ տեսակներ մոնոգամ են, զույգեր են կազմում։ Թխսում են հիմնականում տարին մեկ անգամ (12–30 օր), բացի լորերից և քարակաքավներից։ Սնվում են բուսական, երբեմն կենդանական կերով։ Հավազգիները ունեն տնտեսական մեծ նշանակություն, որսորդական կարևոր օբյեկտ են։ Օգտագործում են համեղ միսը, փետուրները։ Առանձին տեսակներ կարևոր են մարզական որսորդության համար։

Հայաստանում

Հայաստանում հանդիպում է 6 տեսակ՝ կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, քարակաքավը (Alectoris graecaՎայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքում, Երևանի շրջակայքում, մոխրագույն կաքավը (Perdix perdixԿոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում, կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspiusԿապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում, նաև գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, լորը(Coturnix coturnix), որը հանդիպում է ամենուրեք և անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus), որը գրեթե անհետացել է։

Հավազգիներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավազգիներ» հոդվածին։
Հավազգիներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավազգիներ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հավազգիներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 258 Հավազգիներ 

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայերենի կետադրությունՈւկրաինաՔարահունջԺողովրդավարությունԼադանիվաՄաշկի քաղցկեղԱՄՆ-ի նախագահների ցանկՀայկական խոհանոցՍինգապուրՀնդկաստանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՕշինդրՍևանա լիճԱրևելյան ՀայաստանԳուլիվերի ճանապարհորդություններըՊարբերական հիվանդությունՀայաստանի քաղաքներըՎինսենթ վան ԳոգԼիլիթ ՀովհաննիսյանՄեքսիկաՇամշադինի շրջանՀաշվապահական հաշվառումԵրկիրԶապել ԵսայանՄԻԱՎԶվարթնոց միջազգային օդանավակայանԼևոն ՄութաֆյանՀայերենԳևորգ ԷմինԱմբերդ (ամրոց)Մակարիոս IIIՀորոսկոպՄակդիրՍտրեպտոկոկային ֆարինգիտԹմրամիջոցԳարեգին ՆժդեհՇաղկապենաբորբԲաղանիս ԱյրումԿոնքի բորբոքային հիվանդությունՍուրբ Յոթ ՎերքԳառնու հեթանոսական տաճարԱլբերտ ԱյնշտայնԽատուտիկ սովորականԱռաջին համաշխարհային պատերազմՏուբերկուլոզՏոտոԳեյմինգՄեծապատիվ մուրացկաններԲագրատունիների թագավորությունՀովհաննես ԲաղրամյանՀամաստեղություններԳարեգին Ա ՔեսաբցիԱրտաշեսյաններԳեղարդի վանքՆեմեսիս գործողությունՎանաձորԵրակների վարիկոզ լայնացումԲագրատաշենՀեպատիտ BԿարեն ԴեմիրճյանԲերանաբորբԱնհանգիստ ոտքերի համախտանիշԳրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրՀին աշխարհի յոթ հրաշալիքներԹռչկանի ջրվեժՄայրցամաքՀայաստանի պետական սահմանԷպիլեպսիաԱմբոխները խելագարվածՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՆաիրի ԶարյանՎերին ՈսկեպարԳորիսՀարադրությունՄուսա լեռան քառասուն օրըՄիքայել ՆալբանդյանՀայաստանի անկախության հռչակագիր🡆 More