Համեմունքներ

Համեմունքներ (ռուս.՝ припра́вы, անգլ.՝ Condiment), համեմունքները սուր հոտ եւ համ ունեցող թարմ ու չորցած բոյսերու ծաղիկներն են, տերեւները, սերմերը, պտուղները եւ անոնցմէ պատրաստուած հեղուկները, մածուկներն ու փոշիները։ Համեմունքային բոյսերու սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանաւորուած են այդ բոյսերու տարբեր օրգաններուն մէջ պարունակուող եթերաիւղերով։

Համեմունքներ
Համեմունքներ
Ենթատեսակ համեմունք?
Բաղադրամասեր
Հիմնական անուշաբույր բույս?
Համեմունքներ
Համեմունքներ

Համեմունքները կ՜օգտագործուին խոհարարութեան, սնունդի արդիւնաբերութեան (պահածոներ, հրուշակեղէն, հացաբուլկեղէն, լեկիոր, օղի եւ այլն), օծանելիքի արտադրութեան եւ բժշկութեան մէջ։ Կերակուրներու եւ պահածոներու համար կ՜օգտագործուին սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սեւ, սպիտակ, կարմիր ու բուրաւէտ պղպեղներ, դափնիի տերեւ եւ այլն։ Ըմպելիքներու, անուշներու, հրուշակեղէնի, հացաբուլկեղէնի պատրաստման համար կ՜օգտագործուին դարչին, մեխակ, կոճապղպեղ (իմբիր), հիլ, անիսոն, վանիլ, մշկընկոյզ, սեւ սոնիճ եւ այլն։ Պանիրի որոշ տեսակներու կը խառնեն ուրց, թարխուն, սոխ, սոխուկ եւ այլ բանջարներ։ Համեմունքներու շարքին կը դասուին նաեւ աղանիւթերը, գլիկոզիդները եւ այլն։ Համեմունքները ախորժաբեր են եւ կը նպաստեն մարսողութեան։

Համեմունքային բոյսերը տարածուած են գրեթէ ամբողջ աշխարհին մէջ, սակայն առաւել արժէքաւոր են արեւադարձային երկիրներու մէջ աճողները (մեծ մասամբ՝ ծառեր)։ Անոնցմէ են դարչինը, մեխակը, մշկընկոյզը, վանիլը, հիլը, բուրաւէտ ու սեւ պղպեղները եւ այլն։ Հնագոյն ժամանակներուն անոնք մշակուած են նաեւ Հայաստանի մէջ. տարածուած համեմունքային բոյսերէն են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, ազատքեղը, մանանեխը, սոխը, սխտորը, ուրցը եւ այլն։

Յաճախ օգտագործուող համեմունքներ

Խոտեր ու համեմունքներ.

  • Դարչին (ռուս.՝ Корица, լատ.՝ Cinnamomum aromaticum)
  • Քրքում (ռուսКуркума, լատCurcuma longa)
  • Կոճապղպեղ (ռուս.՝ Имбирь,լատ.՝  Zingiber officinale)
  • Վայրի սուսամբար (ռուս.՝ Орегано,լատ.՝ Oregano)
  • Սխտոր (ռուս.՝ чеснок, լատ.՝ Allium sativum)
  • Պապրիկա (ռուս.՝ Паприка, լատ.՝ Paprika)

Այս անծանօթ համեմունք չէ։ Այն կարմիր պղպեղն է։

Համեմունքներու շուկան ներկայիս

Համեմունքներու կլոպալ արտադրողներէն առաջատար երկիր կը համարուի Հնդկաստանը (անգլspices):

Համեմունքների արտադրութիւնը 2009 թուականին, հազար տօննայ
Դասակարգում Երկիր 2010 2011
1 Հնդկաստան 1,474,900 1,525,000
2 Պանկլատէշ 128,517 139,775
3 Թուրքիա 107,000 113,783
4 Չինաստան 90,000 95,890
5 Փաքիստան 53,647 53,620
6 Իրան 18,028 21,307
7 Նեփալ 20,360 20,905
8 Քոլումպիա 16,998 19,378
9 Եթովպիա 27,122 17,905
10 Շրի Լանկա || 8,293 || 8,438
Համաշխարհային 1,995,523 2,063,472
Source: UN Food & Agriculture Organization

Պատկերասրահ

Ծանօթագրութիւններ

Գրականութիւն

  • Пряности // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Ароматические средства // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Corn, Charles. Scents of Eden: A History of the Spice Trade. New York։ Kodansha, 1999.
  • Czarra, Fred (2009)։ Spices: A Global History։ Reaktion Books։ էջ 128։ ISBN 978-1-86189-426-7 
  • Dalby, Andrew. Dangerous Tastes: The Story of Spices. Berkeley։ University of California Press, 2002.
  • Freedman, Paul. Out of the East: Spices and the Medieval Imagination. New Haven։ Yale UP, 2008.
  • Keay, John. The Spice Route: A History. Berkeley։ U of California P, 2006.
  • Krondl, Michael. The Taste of Conquest: The Rise and Fall of the Three Great Cities of Spice. New York։ Ballantine Books, 2007.
  • Miller, J. Innes. The Spice Trade of the Roman Empire. Oxford։ Oxford UP, 1969.
  • Morton, Timothy. Poetics of Spice: Romantic Consumerism and the Exotic. Cambridge UP, 2000.
  • Turner, Jack (2004)։ Spice: The History of a Temptation։ Knopf։ ISBN 0-375-40721-9 


Յօդուածներ

  • «Food Bacteria-Spice Survey Shows Why Some Cultures Like It Hot»։ ScienceDaily։ մարտի 5, 1998։ արտագրուած է՝ 2008 թ․ դեկտեմբերի 20–ին։ «...Garlic, onion, allspice and oregano, for example, were found to be the best all-around bacteria killers (they kill everything)» 
  • Sallam Kh.I., Ishioroshi M, Samejimab K. (December 2004)։ «Antioxidant and antimicrobial effects of garlic in chicken sausage»։ Lebensm. Wiss. Technol. 37 (8): 849–855։ PMC 1805705։ PMID 17330154։ doi:10.1016/j.lwt.2004.04.001 
  • Billing Jennifer, Sherman Paul W. (March 1998)։ «Antimicrobial Functions of Spices: Why Some Like it Hot»։ The Quarterly Review of Biology 73 (1): 3–49։ PMID 9586227։ doi:10.1086/420058 
  • «Common Kitchen Spices Kill E. Coli O157:H7»։ օգոստոսի 18, 1998։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1999-10-05-ին։ արտագրուած է՝ 2014-11-26։ «...The study is the first in the United States that looks at the effect of common spices on E. coli O157:H7. Previous studies have concluded spices kill other foodborne pathogens. 'In the first part of our study, we tested 23 spices against E. coli O157:H7 in the laboratory', Fung said. 'We found that several spices are good at killing this strain of E. coli.'» 
  • «The Lure and Lore of Spices»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-11-ին։ արտագրուած է՝ 2014-11-26։ «If the appearance of spices were to reflect their real importance in the history of the world, the bottles of spices would be filled with bright glittery substances, diamonds, rubies, emeralds or gold would be appropriate. When you opened the bottle, a poof of vibrantly colored, mystically fragrant, magical smoke would slowly billow softly throughout the room.» 
  • «Spice»։ Encyclopedia of Spices, Spice Blends by Region, The Spice Trade։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-21-ին։ արտագրուած է՝ 2008 թ․ դեկտեմբերի 20–ին 
  • International Organization for Standardization (2009)։ «67.220: Spices and condiments. Food additives»։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 23 

Արտաքին յղումներ

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  Համեմունքներ 

Tags:

Համեմունքներ Յաճախ օգտագործուող համեմունքներՀամեմունքներ ու շուկան ներկայիսՀամեմունքներ ՊատկերասրահՀամեմունքներ ԾանօթագրութիւններՀամեմունքներ ԳրականութիւնՀամեմունքներ Արտաքին յղումներՀամեմունքներԱնգլերէնԲուսաբանութիւնԾաղիկՌուսերէն

🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

Թենի ՎարդանեանԱմերիկայի Միացեալ ՆահանգներՄատակասքարԴանիաԱրածանիԵթովպիաՎահան ՉերազԳեղարդի վանքԱքքայի Պաշարում (1799)ՈւիքիփետիաԿորիւնAirbusԱբգար ԴպիրԼոռի (մարզ)Նոր ԶելանտաՄալեզիա1602 թուականԽորէն ՍինանեանՄարմնի ՋրանուազումՀայոց Ցեղասպանութեան Զոհերու ՅուշահամալիրԱմերիկա1852 թուականՍեխՏարածութիւնՇողակաթ (ամսագիր)Մուհամմէտ ԱլիԷմմա Ուաթսըն2001Ճիմի ՈւէյլզԱշոտ Ա. ԲագրատունիՅովհաննէս ՇիրազՀունգարիաՌանչպարների ԿանչըԹենիսWindows 10Ծովից ծով ՀայաստանԲժշկութիւն1642 թուականԾարիրԳրիգոր ԱրծրունիՅունարէնՕքլըտնի ՀամալսարանԱտանայի ԿոտորածԿոստան ԶարեանՕձունի ԵկեղեցինԱղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիԱղեքսանտրիաԱւարայրի ՃակատամարտԱպրիլՈւոլթ Տիզնի ԸնկերութիւնԱրփիար ԱրփիարեանՀանրապետութիւն1918Ֆրիկ (բանաստեղծ)Ծիր ԿաթինԱմպԼեւոն (անձնանուն)Ջաւախք1 ԱպրիլԻրաւունքՏարօն ԱճէմօղլուՃաքարթաԱփրիկէԱնագՎանադինԼիբանանԿաթոլիկ եկեղեցի🡆 More