- Լատինագիր ձեւը՝ LEVON
- Անունէ ստեղծուած մականուն՝ Լեւոնեան
Լեւոն |
---|
Սեռ | արական |
---|
Նշանակութիւն | առիւծ |
---|
Ծագում |
---|
Ծագման լեզու | Յունարէն |
---|
Անուան այլ ձեւեր |
---|
Փաղաքշական ձեւեր | Լեւ |
---|
Կապուած յօդուածներ | «Լեւոն» սկսող էջեր |
---|
Եւրոպական լեզուներուն մէջ տարածուած համանման անուններն են՝ Լէոյ (Leo), Լէոն (Leon, ֆրանսերէն՝ Léon) Լէոնարտ (Leonard), Լէոնարտոյ (Leonardo), Լէոփոլտ (Leopold), Լէոնիտ (ռուս.՝ Леонид), Լեւան (վրաց.՝ ლევან):
Անունը Կրողներ
- Լեւոն Աթաբեկեան (1877-1918, Պաքու) բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ
- Լեւոն Աբրահամեան (ծն. 1947) ազգագրագէտ, պատմաբան
- Լեւոն Ասմարեան (1922-1993) գականագէտ
- Լեւոն Արիսեան (ծն.1903-սպ.1938) պետական գործիչ
- Լեւոն Արոնեան (ծն. 1982) ճատրակի վարպետ
- Լեւոն Գարմէն (Տէր Ստեփանեան, 1915-1966) բանաստեղծ եւ խմբագիր
- Լեւոն Ստեփան Զօրեան (1926-1996) ճարտարապետ
- Լեւոն Ժամկոչեան (Ծն.1946) նկարիչ
- Լեւոն Լարենց (Քիրիշճեան, 1882-1915) խմբագիր եւ թարգմանիչ
- Լեւոն Խեչոյեան (1955-2014) հայրենի արձակագիր
- Լեւոն Կիւրեղեան (1871-1950) ճարտարապետ
- Լեւոն Հայրապետեան (1949-2017) գործարար, բարերար
- Լեւոն Ղալումեան (1940-2017) ճարտարապետ
- Լեւոն Մանասէրեան (Ծն.1925) նկարիչ
- Լեւոն Մելքոնեան (1924-2001) ճարտարապետ
- Լեւոն Մեսրոպ (1880-1960) գրող եւ բանասէր
- Լեւոն Շանթ (Նահաշպետեան-Սեղբոսեան, 1869, Կ.Պոլիս-1951, Պէյրութ) թատերագիր
- Լեւոն Չորմիսեան (1896-1980) պատմագէտ
- Լեւոն Չորպաճեան (ծն. 1942) ընկերաբան
- Լեւոն Զաւէն Սիւրմէլեան (անգլերէն՝ Levon Zaven Surmelian, 1905-1995) հայազգի ամերիկացի գրող
- Լեւոն Վարդանեանց (1893-1971) հայ խորհրդային երկրաբան
- Լեւոն Տապաղեան (1933-2017) թրքահայ պատմագէտ
- Լեւոն Տէր-Պետրոսեան (ծն. 1945, Հալէպ) Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ
- Լեւոն Քաթըրճեան (ծն. 1940, Հալէպ) երգիչ
- Կիլիկիոյ հայոց թագաւորներ
Ծանօթագրութիւններ
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Լեւոն (անձնանուն), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.