Դէպքեր
Մայիս
- 28 Մայիս․ Հայաստանի Հանրապետութեան հռչակում
Յունիս
Յուլիս
- 24 Յուլիս․ կը հրապարակուի ՀՀ անդրանիկ կառավարութեան կազմը
Օգոստոս
- 1 Օգոստոս․ Երեւանի քաղաքային ակումբի դահլիճին մէջ տեղի կ՛ ունենայ Հայաստանի խորհուրդի անդրանիկ նիստի հանդիսաւոր բացումը՝ հիւրերու եւ 46 պատգամաւորներու մասնակցութեամբ
Սեպտեմբեր
- 15 Սեպտեմբեր․ թրքական բանակը անակնկալօրէն կը յարձակի պոլշեւիկեան իշխանութեան տակ գտնուող Պաքուի վրայ, քաղաքին 70 000 հայերուն կէսը կը բռնէ գաղթի ճամբան իսկ մնացած հայ բնակչութենէն 20 000 թուրքերը սուրէ կ՛ անցընեն
Հոկտեմբեր
- 30 Հոկտեմբեր․ կը ստորագրուի Մուտրոսի զինադադարը եւ օսմանեան բանակը Կովկասէն կը նահանջէ
Դեկտեմբեր
Ծնունդներ
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1918 ծնունդներ
- Փետրուար 15՝ Էլըն Արպուս (անգլերէն՝ Allan Franklin Arbus, մ.2013), ամերիկացի լուսանկարիչ
- Փետրուար 25՝ Էտուարտ Սարապեան (մ.1984), ճարտարապետ
- Մայիս 11՝ Ռիչըրտ Ֆէյնմըն (անգլերէն՝ Richard Phillips Feynman, մ.1988), ամերիկացի ֆիզիքագէտ
- Յուլիս 18՝ Նելսոն Մանտելա (անգլերէն՝ Nelson Mandela, մ.2013), հարաւափրիկեացի քաղաքական գործիչ
- Սեպտեմբեր 17՝ Աշոտ Աբրահամեան (մ.1985), լեզուաբան
- Նոյեմբեր 5՝ Անդրանիկ Պաղտասարեան (մ.1991), աշխարհագէտ
- Դեկտեմբեր 11՝ Ալեքսանտր Սոլժենիցին (ռուս.՝ Александр Исаевич Солженицын, մ.2003), ռուս արձակագիր, հրապարակախօս
Մահեր
Ծանօթագրութիւններ
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article 1918 թուական, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.