Էտուարտ Սարապեան

Էտուարտ Աուետի Սարապեան (25 Փետրուար, 1918, Տոնի Ռոսթով - 9 Յունիս,1984 Երեւան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր շինարար (1959), ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ (1968)։

Պատկեր:Էդուարդ Սարապյան.jpg
Ծնած է 25 Փետրուար 1918(1918-02-25)
Ծննդավայր Տոնի Ռոսթով
Մահացած է 9 Յունիս 1984
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Ազգութիւն հայ

Ազգային-արցախեան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրագէտ Դաւիթ Սարապեանի հայրն է։

Կենսագրություն

1942-ին աւարտած է Թպիլիսիի վրացական ճարտարարուեստական հիմնարկը։ 1951-1959-ններուն՝ Երեւանի գլխաւոր ճարտարապետի տեղակալ, 1959-1964-ններուն՝ գլխաւոր ճարտարապետ։

1966-1979-ններուն՝ Առեւտրային եւ հասարակական սնունդի կազմակերպութիւններու նախագծային համամիութենական հիմնարկի հայկական մասնաճիւղի տնօրէն։ 1979-էն՝ Հայարդնախագիծ հիմնարկի նախագիծի գլխաւոր ճարտարապետ։

Էտուարտ Սարապեան 
Հայր եւ որդի Սարապեաններու յուշատախտակը Երեւանի մէջ

Ստեղծագործական Ուղի

Սարապեանի նախագիծերով (համահեղինակ) Երեւանի մէջ կառուցուած են «Արմենիա» հիւրանոցը (1956), Արհեստակցական միութիւններու տան եւ կապի նախարարութեան համալիրը (1957), Թանգարաններու շէնքը (1950-1981, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970), Երգահաններու տունը՝ Դեմիրճեան փողոցի բնակելի հատուածով (1957), Առեւտուրի տունը (1958), «Սայեաթ-Նովա» աղբիւր-յուշարձանը (1963), Պետական հանրախանութը (այժմ՝ «Տաշիր», 1977, ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթէ մետալ՝ 1978), Կեդրոնական փոստատունը (1978), «Հրազդան» հիւրանոցը (1978), Հանրապետութեան հրապարակի շատրուանները (1955), «Փարոս» ճաշարանը (1970), էջմիածինի՝ Առեւտրի կեդրոնը (1976), Տաշքենդի՝ Արդարադատութեան պալատը (1978), Վիեննայի՝ Սուրբ Հռիփսիմէ Եկեղեցին (1965-1968) եւ հայ համայնքի մշակութային կեդրոնը (1968

Պատկերասրահ

Ծանօթագրութիւններ

Tags:

Էտուարտ Սարապեան ԿենսագրությունԷտուարտ Սարապեան Ստեղծագործական ՈւղիԷտուարտ Սարապեան ՊատկերասրահԷտուարտ Սարապեան ԾանօթագրութիւններԷտուարտ Սարապեան1918 թուական19591968 թուական1984 թուական25 Փետրուար9 ՅունիսԵրեւանՃարտարապետութիւն

🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

Ծովից ծով ՀայաստանԼաստիվեր2005ՊուտտայականութիւնԱշոտ Ա. ԲագրատունիՍողոմոն ԹեհլիրեանԱրմէն ԳարօԺորժ ԿառվարենցՄանոս ԽածիտաքիսՆերսիսեան Դպրոց (Թիֆլիս)Մուհամմէտ ԱլիՍիամանթօՀայ նոր գրականութիւնՉինաստանՀարոլտ ՓինթըրՎազգէն ՇուշանեանՇահան ՇահնուրԱրագածԿենաց ԾառըԱյծքաղԿորուսեալ ԹռչուններըԱծանցաւոր բառերԱրեւելք (թերթ, Իսթանպուլ)Նոր ԶելանտաՀրաբուխԱրեւմտահայերէն ՈւիքիփետիաՇունՀայերը Եգիպտոսի մէջՎարդան ՄամիկոնեանՀանրապետութիւնՍարիղամիշՍպի (ֆիլմ, 2014)ԻնտոնեզիաՎերածնունդՎլատիմիր ԼենինՕրբելի ԵղբայրներՄոլորակներՕմար ՇարիֆԱհարոն (անձնանուն)11 ԱպրիլՄխիթար ՀերացիՓարիզ1930Սուէզի ՋրանցքըԱնգլիաՎասպուրականՆիկոլ ԴումանՎահէ (անձնանուն)ՀաճընԹուրքիաԱզատուհի Սիմոնեան ԳալայճեանՊուէնոս ԱյրէսԱլպեան լեռներՄուսթաֆա Քեմալ ԱթաթուրքԿովՄկրտիչ ԽրիմեանԽոսրովի ԱնտառԱնժելա ՍարաֆեանՏղմուտ (գետ)Վահրամ (անձնանուն)10 ՄարտԵրկրորդ Ղարաբաղեան Պատերազմ (2020)Անրի Թրուայա1755 թուական21 ՅուլիսՄԱԿՄակդիրՀրանդ (անձնանուն)ՄոլտովաԻսիսՀայաստանԻսրայէլԱսպետներու ամրոց (Հոմս)Արեգ ՏիրազանՍերժ Աւետիքեան🡆 More