Կաղապար:Տեղեկաքարտ Ծրագիր
Մոզիլլա Ֆայրֆոքս (ամերիկեան անգլերէնով արտասանութիւն՝ [moʊˈzɪlə ˈfaɪɹfɑks]), հայտնի նաեւ կարճ Firefox անուանմամբ, ազատ ցանցային դիտարկիչ (բրաուզեր)՝ Gecko շարժիչի հիման վրայ աշխատող։ Դիտարկիչի նախագծումով եւ տարածումով կ՛զբաղուի «Mozilla Corporation» ընկերութիւնը։
2014-ի Յունուար մինչեւ նոյեմբեր ամսուայ կտրվուածքով «Mozilla Firefox»-ը կը համարվուի 3-րդ ամենատարածված դիտարկիչը աշխարհի մէջ, ունենալով 18,14 տոկոս մասնաբաժին ըստ gs.statcounter.com կայքէջի տուեալներու։ Հայաստանի դիտարկիչը երկրորդ տեղն է՝ 16,05 տոկոսով։ Որոշ պետութիւններու մէջ դիտարկիչը նաեւ առաջատար դիրք ունի մասնավորապէս՝ Իրանի մէջ, որտեղ շուկայական մասնաբաժինը կը կազմէ 44,19 տոկոս։
Դիտարկիչը պաշտոնապէս կը թողարկէ Մայքրոսոֆթ Վինդոուզ, ՕԷս Տաս, Լինուքս եւ Անդրոիդ օպերացիոն համակարգիչներու համար։ Գոյութիւն ունին նաեւ ոչ պաշտոնական տարբերակներ այլ տիպի օպերասիոն համակարգիչներու համար։ Դիտարկիչի կոդը կը համարվուի ազատ եւ կը տարածուի եռակի լիցենզիայով՝ GPL/LGPL/MPL։
Սկզբնական շրջանին այս ցանցային դիտարկիչը ունեցած է տարբեր անուանումներ՝ Ֆենիքս, այնուհետեւ Ֆայրբիրդ։ Այնուհետեւ ցանցային դիտարկիչը կը ստանայ չինարեն թարգմանուած Կրակոտ Աղվես անվանումը, որ հայտնի կը դառնայ Ֆայրֆոքս անունով։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Մոզիլլա Ֆայրֆոքս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.