Համեմունքներ

Համեմունքներ (ռուս.՝ припра́вы, անգլ.՝ condiment), համեմունքները սուր հոտ և համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներն են, տերևները, սերմերը, պտուղները և դրանցից պատրաստված հեղուկները, մածուկներն ու փոշիները։ Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են այդ բույսերի տարբեր օրգաններում պարունակվող եթերայուղերով։

Համեմունքներ
Համեմունքներ
Համեմունքներ
Ենթատեսակհամեմունք
Հիմնականանուշաբույր բույս
Համեմունքներ Spices Վիքիպահեստում
Համեմունքներ
Համեմունքներ

Համեմունքներն օգտագործվում են խոհարարության, սննդի արդյունաբերության (պահածոներ, հրուշակեղեն, հացաբուլկեղեն, լիկյոր, օղի և այլն), օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Կերակուրների և պահածոների համար օգտագործում են սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սև, սպիտակ, կարմիր ու բուրավետ պղպեղներ, դափնու տերև և այլն։ Ըմպելիքների, մուրաբաների, հրուշակեղենի, հացաբուլկեղենի պատրաստման համար օգտագործում են դարչին, մեխակ, կոճապղպեղ (իմբիր), հիլ, անիսոն, վանիլ, մշկընկույզ, սև սոնիճ և այլն։ Պանրի որոշ տեսակների խառնում են ուրց, թարխուն, սոխ, սոխուկ և այլ բանջարներ։ Համեմունքների շարքին են դասվում նաև աղանյութերը, գլիկոզիդները և այլն։ Համեմունքներն ախորժաբեր են և նպաստում են մարսողությանը։

Համեմունքային բույսերը տարածված են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն առավել արժեքավոր են արևադարձային երկրներում աճողները (մեծ մասամբ՝ ծառեր)։ Դրանցից են դարչինը, մեխակը, մշկընկույզը, վանիլը, հիլը, բուրավետ ու սև պղպեղները և այլն։ Հնագույն ժամանակներից դրանք մշակվել են նաև Հայաստանում. տարածված համեմունքային բույսերից են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը և այլն։

Հաճախ օգտագործվող համեմունքներ

Խոտեր ու համեմունքներ.

Սա անծանոթ համեմունք չէ։ Այն կարմիր պղպեղն է։

Համեմունքների շուկան ներկայումս

Համեմունքների գլոբալ արտադրողներից առաջատար երկիր է համարվում Հնդկաստանը (անգլ.՝ spices):

Համեմունքների արտադրությունը 2009 թվականին,
հազար տոննա
Դասակարգում Երկիր 2010 2011
1 Համեմունքներ  Հնդկաստան 1,474,900 1,525,000
2 Համեմունքներ  Բանգլադեշ 128,517 139,775
3 Համեմունքներ  Թուրքիա 107,000 113,783
4 Համեմունքներ  Չինաստան 90,000 95,890
5 Համեմունքներ  Պակիստան 53,647 53,620
6 Համեմունքներ  Իրան 18,028 21,307
7 Համեմունքներ  Նեպալ 20,360 20,905
8 Համեմունքներ  Կոլումբիա 16,998 19,378
9 Համեմունքներ  Եթովպիա 27,122 17,905
10

Համեմունքներ  Շրի Լանկա || 8,293 || 8,438

Համաշխարհային 1,995,523 2,063,472
Source: UN Food & Agriculture Organization

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Пряности // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Ароматические средства // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Corn, Charles. Scents of Eden: A History of the Spice Trade. New York։ Kodansha, 1999.
  • Czarra, Fred (2009). Spices: A Global History. Reaktion Books. էջ 128. ISBN 978-1-86189-426-7.
  • Dalby, Andrew. Dangerous Tastes: The Story of Spices. Berkeley։ University of California Press, 2002.
  • Freedman, Paul. Out of the East: Spices and the Medieval Imagination. New Haven։ Yale UP, 2008.
  • Keay, John. The Spice Route: A History. Berkeley։ U of California P, 2006.
  • Krondl, Michael. The Taste of Conquest: The Rise and Fall of the Three Great Cities of Spice. New York։ Ballantine Books, 2007.
  • Miller, J. Innes. The Spice Trade of the Roman Empire. Oxford։ Oxford UP, 1969.
  • Morton, Timothy. Poetics of Spice: Romantic Consumerism and the Exotic. Cambridge UP, 2000.
  • Turner, Jack (2004). Spice: The History of a Temptation. Knopf. ISBN 0-375-40721-9.

Հոդվածներ

Արտաքին հղումներ

Համեմունքներ Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համեմունքներ» հոդվածին։
Համեմունքներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համեմունքներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Համեմունքներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 112 Համեմունքներ 

Tags:

Համեմունքներ Հաճախ օգտագործվող համեմունքներՀամեմունքներ ի շուկան ներկայումսՀամեմունքներ ՊատկերասրահՀամեմունքներ Տես նաևՀամեմունքներ ԾանոթագրություններՀամեմունքներ ԳրականությունՀամեմունքներ Արտաքին հղումներՀամեմունքներԱնգլերենԲույսԾաղիկՀեղուկՊտուղՌուսերենՍերմՏերև

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ջրային ռեսուրսներՈրոտանԱրյունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Մաշկային հիվանդություններԱրյան ճնշումԵվրոպայի դրոշներԱյրին (նորավեպ)Եռանկյան մակերեսՇեղանկյունԽոսքի մասերՄուսթաֆա Քեմալ ԱթաթուրքՀայաստանի լեռներՍպիտակուցներԱլմա-Աթայի հռչակագիրԳրիգոր ԼուսավորիչՄեր հայրենիքԱլգորիթմԿաթվածԵրակների վարիկոզ լայնացումՏեղերՎիլյամ ՍարոյանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԱստվածաշունչՄարդու պապիլոմավիրուսՀոմանիշՉինաստանՆապոլեոն ԲոնապարտԳուրգեն ՄահարիՀայաստանի Կարմիր գիրքԱրևմտյան ՀայաստանՀովհաննես ՇիրազՀայաստանի ՍահմանադրությունՀայկական կամավորական շարժում (1914-1918)Ծիրանի փողըՀանրապետության հրապարակ (Երևան)Ամբողջ թիվԱրտարգանդային հղիությունԻսլամՍողոմոն ԹեհլիրյանՈրովայնի ճողվածքՀակահիստամինային դեղերՆեմեսիս գործողությունՎանի հերոսամարտԱրագածոտնի մարզՎազգեն Ա ԲուխարեստցիՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Դանթեական առասպելՄակարիոս IIIՄարմաշենի վանքԱրյուն կղանքումՆախադաշտանային համախտանիշԵզդիներԿլիմայի փոփոխությունԲանաստեղծությունՇաքիի ջրվեժԻնգա և Անուշ ԱրշակյաններԱսորեստանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայկյան տոմարԵգիպտոսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀեշտոցային արտադրությունՀայաստանի անկախության հռչակագիրԷլվինա ՄակարյանԴեռահասի հոգեբանությունՄեծ ՀայքԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՄիավորված ազգերի կազմակերպությունԲայԴաշտադեմի ամրոցԵրևանի բուսաբանական այգիԱռաջին համաշխարհային պատերազմՎիքի🡆 More