Ճամայքա (անգլերէն՝ Jamaica), կղզի-պետութիւն Կեդրոնական Ամերիկայի մէջ։ Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ։ Ընդգրկուած է բրիտանական համընկերութեան մեջ։ Մայրաքաղաքն է Քինկսթընը։
Ճամայքա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Cornwall County?, Միդլսեքս? եւ Սարրի? | ||||
Պետական լեզու | անգլերէն | ||||
Մայրաքաղաք | Քինկսթըն | ||||
Օրէնսդիր մարմին | Ճամայքայի խորհրդարան? | ||||
Երկրի ղեկավար | Չարլզ Գ․ | ||||
Կառավարութեան ղեկավար | Andrew Holness? | ||||
Ազգաբնակչութիւն | 2 697 983 մարդ (2011)[1] | ||||
Օրհներգ | Jamaica, Land We Love? եւ Մեծն Բրիտանիոյ օրհներգ | ||||
Կարգախօս | Out of Many, One People, От множеството - един народ, Get All Right եւ Allan o lawer, un bobl | ||||
Հիմնադրուած է | 1962 թ. | ||||
Արժոյթ | Ճամայքայի տօլար? | ||||
Ժամային համակարգ | UTC-5 եւ America/Jamaica?[2] | ||||
Հեռաձայնային համակարգ | +1876 | ||||
Համացանցի յղում | .jm? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,709[3] | ||||
gov.jm |
Հնագոյն բնակիչները եղեր են Էրըուաքներու (The Arawak are a group of indigenous peoples) հնդկական ցեղերը։ Անոնց կղզին կ'անուանէին Հայմաքա («Աղբիւրներու կղզի»․ լաւ ջուրի առկայութեան համար)։ 1494 թուականին Քրիստափոր Քոլումպոսը յայտնաբերեց կղզին եւ այն՝ ի պատիւ Սպանիոյ թագաւորական ընտանիքի, անուանեց Ֆերտինանտի եւ Իզապէլայի կղզի։ Բայց այդ անուանումը չարմատաւորուեցաւ եւ պահպանուեցաւ հնդկական անուանումը՝ Ճամայքա ձեւով։
Մինչեւ 1962 թուականը Ճամայքան կը գտնուէր Անգլիայի տիրապետութեան տակ։ 1962 թուականի Օգոստոսի 6-ին ձեռք կը բերէ անկախութիւն։ Կը գործէ Սահմանադրութիւն (1997 թուականի բարեկարգութիւնով եւ փոփոխութիւններով)։ Պետութեան պաշտօնական ղեկավարը կը համարուի բրիտանական միապետը՝ Մեծ Բրիտանիոյ թագուհի Էլիզապեթ II-ը, ներկայացուած զօրավար-նահանգապետի կողմէ, որ կը նշանակուի Ճամայքայի վարչապետի խորհուրդով։ զօրավար-նահանգապետը կը ստորագրէ բոլոր օրէնսդրութիւնները եւ կը նշանակէ վարչապետ։ զօրավար-նահանգապետին կից կը գործէ խորհրդակցական հիմնարկ՝ բաղկացած 6 հոգիներէ - Գաղտնի խորհուրդ։ Զօրավար-նահանգապետը վարչապետի խորհուրդով կը նշանակէ նաեւ կառավարութեան անդամները։
Ճամայքայի բնակչութիւնը 2004 թուականի Յուլիսի դրութեամբ կը կազմէր 2 միլիոն 713 հազ. 130 մարդ, բնակչութեան խտութիւնը 1 քառ. քմ. կը կազմէր 243 մարդ։ Ճամայքայի բնակչութեան միջին տարիքը 26,8-ն է, 28,2 %-ը կը կազմեն 14 տարեկանէն ցած, 65 %-ը՝ 14-ից մինչեւ 64 տարեկան, 6,9 %-ը 65 տարեկանէն բարձր բնակիչները։
Ուիքիպահեստ նախագիծի Ճամայkա ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |
Կաղապար:Հիւսիսային Ամերիկայի երկիրներ
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ճամայքա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.