Օնիքա Թանիա Մարաժ, ծանօթ՝ Նիքի Մինաժ անունով (անգլերէն՝ Nicki Minaj), (8 Դեկտեմբեր 1982(1982-12-08), Սեն Ճէյմզ, Սպանիոյ նաւահանգիստը, Թրինիտատ), ամերիկացի «ռեփըր», երաժշտահան, դերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, արուեստագիտուհի, երաժշտուհի, գործարար եւ նորաձեւութեան տիպար:։
Նիքի Մինաժ անգլերէն՝ Onika Maraj | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Onika Tanya Maraj |
Նաեւ յայտնի է իբրեւ | Nicki Minaj |
Ծնած է | 8 Դեկտեմբեր 1982[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Սեն Ճէյմզ, Սպանիոյ նաւահանգիստը, Թրինիտատ |
Քաղաքացիութիւն | Թրինիտատ Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Ափրիկեցի-ամերիկացի[2] եւ Հնդկա քարիպիըն[3] |
Ուսումնավայր | Ֆիորելլօ Հ. Լա Կուարտիա Երկրորդական վարժարան |
Տեսակ | Հիփ-հոփ, փոփ երաժշտութիւն, փոփ-ռեփ?, Ժամանակակից «Ար եւ Պի», Պարային փոփ, Թրեպ երաժշտություն? եւ EDM? |
Մասնագիտութիւն | ռեփեր, երգչուհի, Երգահան, կինոդերասանուհի, դերասանուհի, տեսողական արուեստագէտ, մատուցող, ռադիոհաղորդավար, երգերու հեղինակ, երգահան, Հնչիւնաւորող, երաժիշտ, մարդապատկեր |
Անդամութիւն | Ամերիկացի երաժշտական խումբ |
Ամուսին | Քենեթ Փեթի |
Կայքէջ | nickiminajofficial.com(անգլերէն) |
Ծնած է 8 Դեկտեմբեր 1982-ին, Թրինիտատ եւ Թոպէյկոյի մէջ։ Ան ունի հնդկական, չինական եւ ափրիկեան արմատներ։ Յաճախած է «Elizabeth Blackwell Middle School 210» դպրոցը, ուր սորված է սրինգ նուագել։ Դպրոցը աւարտելէ ետք, ընդունուած է «Fiorello H. LaGuardia» երաժշտական դպրոցը: Մարաժ մականունը հնդկական է, իսկ Օնիքա անունը՝ ափրիկեան։ Նիքի Սեն Ճէյմզ քաղաքին մէջ ապրած է մեծ մօրը հետ մինչեւ հինգ տարեկան, որովհետեւ մինչ այդ իր ծնողները ապրելու վայր մը կը փնտռէին Նիու Եորքի մէջ։ Նիքի մօրը հետ յաճախ կ'այցելէր Նիու Եորք, մինչեւ անոր մօտ վերջնականապէս տեղափոխուիլը։ Նիքիի հայրը հարբեցող եւ թմրամոլ էր։ Ան յաճախ կը ծեծէր կինը, նոյնիսկ օր մը փորձած էր սպաննել զինք՝ տունը հրկիզելով։ Ընտանեկան վէճերը պատճառ կը հանդիսանային, որ Նիքի յաճախ բացակայէր տունէն։ Երբեմն ան օրերով կը նստէր իր ինքնաշարժին մէջ՝ ստեղծագործութիւններ յօրինելով, որոնք աւելի ուշ վերածուած են երգերու։
Անոր տաղանդը յայտնաբերած է «ռեփըր» Լիլ Ուէյն::
Օգոստոս 2009-ին Նիքի Մինաժ պայմանագիր մը կնքած է «Young Money Entertainment» խումբին հետ։ Պայմանագիրին ժամկէտին աւարտէն ետք ան կը սկսի աշխատիլ իր ալպոմին՝ «Pink Friday»-ին վրայ, որուն հրատարակումէն մէկ շաբաթ ետք «Billboard 200»-ի վրայ գրաւած է երկրորդ դիրքը, իսկ քանի մը շաբաթ ետք՝ գլխաւորած է զայն։ 2010-ին, Մինաժ կը դառնայ միակ կին անհատ արուեստագիտուհին աշխարհի վրայ, որուն 7 երգերը միաժամանակ կը գտնուին «Billboard Hot 100»-ի սիւնակին մէջ։ Նիքիի երկրորդ` «Your Love» երգը գրաւած է «Billboard Hot Rap Songs» սիւնակին առաջին հորիզոնականը։ «Pink Friday» ալպոմը հրատարակելէ մէկ ամիս ետք կը ստանայ հաւաստագիր մը՝ «Recording Industry Association of America», «RIAA»-ի կողմէ։ Աւելի ուշ՝ «Super Bass» երգը կը դառնայ համաշխարհային նշանաւոր եւ ճանչցուած, 2011-ի ամրան լաւագոյն երգը Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ։ Նիքի Մինաժ մասնակցած է շարք մը ֆիլմերու մէջ՝ դերեր ստանձնելով Քամերոն Տիազի, Լեզլի Մանի, Քէյթ Ափթոնի, Նիքոլայ Քոսթըրի, Վալդաունի եւ ուրիշներու հետ։
Նիքի Մինաժ իր առաջին «Playtime Is Over Dirty Money Records» հաւաքածոն հրատարակած է 2007-ին։ Իր երկրորդ «Sucka Free» հաւաքածոն՝ 12 Ապրիլ 2008-ին։ 2009-ին Լիլ Ուէյն զինք յայտնաբերելէ ետք, պայմանագիր մը ստորագրած է «Young Money Entertainment»ի հետ, ուր ան հանդիսացած է իբրեւ միակ աղջիկ «ռեփըր»ը։ Ցարդ ան այս խումբին անդամներէն մէկն է:
«Young Money Entertainment» մուտք գործելէ ետք, կը սկսի աշխատիլ իր առաջին «Pink Friday» ալպոմին վրայ։ Այս ալպոմը կը հրատարակուի 19 Նոյեմբեր 2010-ին։ Սկաւառակը ծախուած է երկու տարբերակներով՝ 13 երգ եւ 17 երգ: «Pink Friday» ալպոմին հասոյթը ներկայիս կը կազմէ 3,8 միլիոն տոլար: Ալպոմին 8 երգերն են`
Ամէնէն յաջող երգը կը համարուի «Super Bass»-ը, որ դարձած է համաշխարհային նշանաւոր երգ մը։ «Pink Friday» ալպոմին շնորհիւ Նիքի Մինաժ համաշխարհային ճանաչում կ'ունենայ։ 2011-ին Նիքի Մինաժի կատարած երկու երգերը կը ներառուին ֆրանսացի ձայնի հաղորդավար՝ Դաւիթ Կեթթայի ալպոմին մէջ։ Ինչպէս նաեւ ան մասնակցութիւն կ'ունենայ «Սառցէ դարաշրջան» ժապաւէնին ստեղծման մէջ՝ հնչիւնաւորելով գլխաւոր հերոսներէն մէկը։ Տարեվերջին սկսած է ձայանգրել Բ. միազարկ ալպոմը՝ «Pink Friday: Roman Reloaded»-ը։
Նոյեմբեր 2011-ին Նիքի Մինաժ իր «twitter»-ի էջին վրայ կը յայտնէ իր նոր ալպոմին խորագիրն ու հրապարակման ամսեթիւը: Հետաքրքրութիւն յառաջացնելու նպատակով ան կը հրապարակէ «Stupid Hoe» երգը, որուն հիման վրայ նկարահանուած տեսահոլովակը կ'արգիլուի 87 երկիրներու մէջ։ 14 Փետրուար 2012-ին հրապարակուած «Starships» երգը հետագային նշանաւոր եւ համաշխարհային ճանաչում ունեցող երգ մը կը դառնայ։ Նիքի Մինաժ կը մասնակցի Մատոնայի ալպոմին ձայնագրութեան՝ անոր հետ կատարելով երկու երգ։ 2 Ապրիլ 2012-ին կը հրապարակուի Նիքիի միւս ալպոմը, որ կը կոչուի «Pink Friday: Roman Reloaded», որ կը պարփակէ 19 երգ։ Աւելի ուշ կը յայտարարուի, թէ Նիքի Մինաժ կ'աշխատի իր նոր եւ առաջին մինի- ալպոմին վրայ, որ հետագային կը հրատարակուի 19 Նոյեմբեր 2012-ին։
«Twitter»-ի միջոցով Նիքիի ուղղուած հարցումի մը, թէ արդեօ՞ք Գ. ալպոմը «The Pinkprint» պիտի կոչուի, ան բացասական պատասխան Կու տայ։ Սակայն աւելի ուշ կը պարզուի, թէ ալպոմը այդպէս պիտի կոչուէր։ 21 Մայիս 2014-ին, Նիքի Մինաժ կը հրապարակէ «Pills N Potions»-ը, «The Pinkprint» ալպոմին առաջին երգը։ Օգոստոս 2014-ին կը հրապարակէ 2-րդ երգը՝ «Anaconda» անուանումով, ապա հինգ երգ՝ «Only», «Bed of Lies», «Truffle Butter», «The Night Is Still Young» եւ «Trini Dem Girls»։ «The Pinkprint» ալպոմը կը հրապարակուի 12 Դեկտեմբեր 2014-ին:
Նիքի Մինաժ իր համերգներու եւ տեսահոլովակներու ընթացքին յաճախ կ'օգտագործէ զարդարուն զգեստներ եւ կեղծամներ, որուն համար ալ զինք կը նմանեցնեն Լէյտի Կակային, եւ յաճախ ալ զինք կ'անուանեն «Սեւ Լէյտի Կակա»: Նիքի Մինաժի սիրելի յարդարողներն են՝ Ալեքսանտր Մակ Քուինը, Տոանթելա Վերսաչին եւ Քրիստիան Լուպուտէն։ «The Huffington Post»-ը Նիքի Մինաժի ոճը անուանած է «ռիսքային», «հագուստի խիզախ ընտրութիւն» եւ «ոչ աւանդական»՝ նշելով, որ անոնք շատ գունագեղ են եւ «խենթ»։ Նիքի Մինաժ հրաւիրուած է տարբեր փառատօններու ներկայ գտնուելու։ Ան 2011-ին «Victorias Secret» ձեռնարկին «Super Bass» երգով հանդէս եկած է։
«New York Magazine»-ի հետ հարցազրոյցի մը ընթացքին ան կ'ըսէ, թէ իր ընտանեկան հարցերէն խուսափելու համար յաճախ ինքզինք կը պատկերացնէր իբրեւ ուրիշ մարդ։ «Քուքի»ն իր առաջին կերպարն էր, որ երկար ժամանակ մը իրեն կ'ընկերակցի։ Ապա ի յայտ կու գայ «Հարաժուքու Պարպին», յետոյ՝ «Նիքի Մինաժ»ը:
Նիքիի սիրած գոյնը վարդագոյնն է։
18 Նոյեմբեր 2010-ին, Նիքի կը ներկայացնէ իր նոր Ալթըր էկօն, զոր անուանած է «Նիքի Թէրէզա»: Ինչպէս նաեւ 6 Դեկտեմբեր 2010-ին «Lopez Tonight»-ին մէջ Նիքի հաղորդավարին կը ներկայացնէ իր Ալթըր էկօն` սպանական ոճով, զոր անուանած է «Ռոսա». կ'արտասանուի իբրեւ «Ռ-ռ-ռ-ռ-ռոսա»: Այդ օրերուն Նիքի գունաւոր մազ ունէր:
Իր ալպոմին հրապարակման համար ան կը ստեղծէ նոր Ալթըր էկօ մը՝ «Ռոման Սոլանսկի»ն: Նիքի Մինաժ կ'ըսէ, թէ «Ռոման» իր զոյգ եղբայրն է։ Նիքի կ'ըսէ նաեւ, որ ինքն այդ Ալթըր էկօն կ'ընդունի, երբ շատ ջղային ըլլայ։ «Ռոման» կոպիտ կերպար մըն է Լոնտոնէն:
«Ռոման» մայր մը ունի, որուն անունը «Մարթա Սոլանսկի» է։ «Ռոման»ին մայրը Մեծն Բրիտանիայէն է։ «Ռոման» ու իր մայրը առաջին անգամ կը յայտնուին «Roman’s Revenge» երգին մէջ։ Մարթա կերպարը կը ներկայացուի նաեւ «Moment 4 Life» երգին տեսահոլովակին մէջ, ուր ան կը հանդիսանայ Նիքի Մինաժի կնքամօր դերով։
Ան սիրավէպեր ունեցած է Տրէյքի եւ Լիլ Ուէյնի հետ։ 10 տարիէն աւելի ապրած է Սաֆարի Սամուէլսի հետ, սակայն անկէ բաժնուած է 2014-ին։
2010-2015 թուականներուն եղած է միակ ռեփըրը, որ 5 անգամ անընդմէջ յաղթած է «ՊԷԹ» («BET Awards») մրցոյթին։
2010 - Awards BET Awards
Լաւագոյն ակումբ (Young Money) (ախոյեան)
2010 - Teen Choice Awards
2010 - MTV Video Music Awards
2010 MOBO Awards
2011 - MTV Video Music Awards
2011 - American Music Awards
2011 - BET Awards
2012 - Grammy Awards
2012 - Video Music Awards
2012 BET Awards
2013 - American Music Awards
2013 - Billboard Music Awards
2013 - BET Awards
2014 - Awards BET Awards
2014 - MTV Europe Music Awards
Անուանում | Տարի | Դիրքի գագաթնակէտ | Հաւաստագիր | Ալպոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աւստրալիա | Քանատա | Ֆրանսա | Իրլանտա | Նիու Զիլանտա | Շուէտ | Անգլիա | Ամերիկա | ԱմերիկայինՀիփ Հոփ երգեր | Ամերիկայի Ռեփ | ||||
«Massive Attack» (Շոն Ճամեթի հետ) | 2010 | - | - | - | - | - | - | 40 | 122 | 65 | 13 | - | |
«Your Love» | - | 43 | - | - | - | - | 71 | 14 | 4 | 1 |
| Pink Friday | |
«Check It Out» (Will.i.am-ի հետ) | 21 | 14 | - | 14 | - | - | 11 | 24 | 100 | 14 | |||
«Right Thru Me» | - | 60 | - | - | - | - | 71 | 26 | 4 | 3 |
| ||
«Moment 4 Life» (Տրեյքի հետ) | - | 27 | 65 | 37 | - | - | 22 | 13 | 1 | 1 |
| ||
«Roman’s Revenge» (Էմինեմի հետ) | 2011 | - | - | - | - | - | - | 30 | 85 | 23 | 1 | ||
«Did It On’em» | - | - | - | - | - | - | - | 49 | 3 | 4 |
| ||
«Super Bass» | 6 | 6 | - | 17 | 3 | 43 | 8 | 3 | 6 | 2 |
| ||
«Girls Fall Like Dominoes» | 99 | - | - | 28 | 13 | - | 24 | 119 | - | 22 | |||
«Fly» (Ռիհանայի հետ) | 18 | 55 | - | 14 | 13 | - | 16 | 19 | 20 | 9 |
| ||
«Starships» | 2012 | 2 | 4 | 5 | 2 | 2 | 3 | 2 | 5 | 85 | 10 |
| Pink Friday: Roman Reloaded |
«Right by My Side» (Քրիս Պրաունի հետ) | - | - | 122 | 97 | - | - | 40 | 51 | 21 | 2 | |||
«Beez in the Trap» (Թու Ճէյնսի հետ) | - | - | - | 76 | - | - | 56 | 48 | 7 | 10 | US: Ոսկեայ | ||
«Pound the Alarm» | 10 | 40 | 52 | 13 | 12 | 44 | 9 | 15 | - | 18 | US: Փլաթինէ | ||
«Va Va Voom» | 36 | 18 | 68 | 13 | 20 | 68 | 20 | 22 | - | 24 | US: Փլաթինէ | Pink Friday: Roman Reloaded - The Re-Up | |
«The Boys» (Քէյսի Վենթուրայի հետ) | - | - | - | 99 | - | - | 113 | 57 | - | 41 | |||
Freedom | - | - | - | - | - | - | 17 | 30 | - | 31 | |||
High School (Լիլ Ուէյնի հետ) | 2013 | 57 | 81 | 91 | 47 | - | - | 31 | 51 | 15 | 22 | US: Ոսկեայ | |
Pills N Potions | 2014 | 24 | 7 | 2 | 14 | 53 | 71 | 29 | 17 | - | 31 | AUS: Ոսկեայ | The Pinkprint |
Anaconda | 2 | 1 | 1 | 18 | 24 | 56 | - | 2 | 1 | 1 | US: Փլաթինէ | ||
Only | - | - | - | - | - | - | - | 12 | - | 1 | US: Փլաթինէ | ||
Feeling Myself (Beyonce-ի հետ) | 43 | 12 | |||||||||||
Get On Your Knees (Արիանա Կրանտէի հետ) | 88 | 26 | |||||||||||
Truffle Butter (Տրէյքի ու Լիլ Ուէյնի հետ) | 14 | 4 |
Անուանում | Տարի | Բեմադրիչ |
---|---|---|
Massive Attack (Շոն Կարեթի մասանկցութեամբ) | 2010 | Հայփ Ուիլիամզ |
Your Love | Director X | |
Check It Out (Will.i.am-i մասնակցութեամբ) | Ռիչ Լի | |
Right Thru Me | Տայան Մարթել | |
Moment 4 Life (Տրէյքի մասնակցութեամբ) | Քրիս Ռոպինսըն | |
Super Bass | 2011 | Սանա Համրի |
Did It On’em | Ձայնի հաղորդավար՝ Սքուփ Տու | |
Fly (Ռիհանայի մասանկցութեամբ) | Սանա Համրի | |
Stupid Hoe | 2012 | Հայփ Ուիլիամ |
Beez in the Trap (2 Chainz-ի մասնակցութեամբ) | Պեննի Պում | |
Starships | Էնթընի Մենտլըր | |
Right by My Side (Քրիս Պրաունի մասնակցութեամբ) | Պեննի Պում | |
Pound the Alarm | ||
I Am Your Leader (Cam’ron-ի Ռիք Ռոսի մասնակցութեամբ) | Քոլին Թիլի | |
Come on a Cone | Քրիս Լի | |
The Boys (Քեսի Վենթուրայի մասնակցութեամբ) | Քոլին Տիլի | |
Va Va Voom | Հայփ Ուիլիամզ | |
Freedom | Քոլին Տիլի | |
High School (Լիլ Ուէյնի մասնակցութեամբ) | 2013 | Պենի Պում |
Up in Flames | Քրիս Լի | |
Lookin Ass Nigga | 2014 | Նեյպիլ |
Pills N Potions (Game-ի մասնակցութեամբ) | Տայան Մարթել | |
Anaconda (ՏրԷյքի մասնակցութեամբ) | Քոլին Տիլի | |
Only (Տրէյքի, Լիլ Ուէյնի եւ Քրիս Պրաունի մասնակցութեամբ) | Հանան Լուքաս Տեւիս | |
The Pinkprint Movie (Մոնֆրետայի մասնակցութեամբ) | Թեյլըր Քոէն
|
|style="width:50%; "|
Անուանում | Տարի | Բեմադրիչ |
---|---|---|
5 Star (Remix) Yo Gotti Gucci Mane-ի եւ Trina-ի մասնակցութեամբ | 2009 | Rage |
Up Out My Face Մրայա Քերի | 2010 | Նիք Քենոն |
My Chick Bad Լուտաքրիս | Թաժ Սթենսպերի | |
Lil Freak Աշեր | Էնթընի Մենտլըր | |
Knockout Լիլ Ուեյն | Տուէյն Քարտըր | |
Get It All Շոն Գարեթ | Ճիլ Կրին | |
Hello Good Morning (Remix) Թիթի Ռիք Ռոսի մասնակցութեամբ | Հայփ Ուիլիամզ | |
All I Do Is Win (Remix) DJ Khaled «շարք մը արուեստագէտներու մասնակցութեամբ» | Տայօ | |
Bottoms Up Թրէյ Սոնկս | Էնթընի Մենտլըր | |
2012 (It Ain’t the End) Ճէյ Շոն | Էրիք Ուայթ | |
Letting Go (Dutty Love) Շոն Էինկսթըն | Լիթլ Իքս | |
Lookin' at Me Pearl Future | Էվին Ռեյմոնտ | |
Monster Քանյէ Ուեսթ Jay Z-ի եւ Ռիք Ռոսի մասնակցութեամբ | Ճէյք Անվա | |
I Ain’t Thru Քէյշա Քոուլ | Պենի Պում | |
The Creep Տը Լոնլի Այլնտ | 2011 | Ակիվա Շաֆըր |
Where Them Girls At Դաւիթ Կեթթա Ֆլօու Ռայտայի մասնակցութեամբ | Տէյվ Մայըրզ | |
Y.U. Mad Պրտմէն Լիլ Ուէյնի մասնակցութեամբ | Ճիլ Կրին | |
Fireball (Willow Smith song) Ուիլօու Սմիթ | Հայփ Ուիլիամզ | |
Dance (A$$) (Remix) Պիկ Շոն | Մայք Վաքս, Մայք Կարսըն | |
Turn Me On Դաւիթ Կեթթա | 2012 | Սանճի Սանաքա |
Give Me All Your Luvin' Մատոնան M.I.A-ի մասնակցութեամբ | Մեկա Ֆորս | |
Take It to the Head Ձայնի հաղորդավար՝ Քյալէտ Քրիս Պրաուն եւ Ռիք Ռոսի մասնակցութեամբ | Էոլին Թիլի | |
I Luv Dem Strippers Թու Ճէյնզ | Պենի Պում | |
Out of My Mind Փ.Օ.Փ. | ||
Get Low Վակա Ֆլոկա Ֆլէյմ Թայքայի եւ Ֆլօու Ռայտայի մասնակցութեամբ | ||
Beauty and a Beat Ճասթին Պիպըր | Ճասթին Պիպըր | |
Girl on Fire (Inferno Version) | Սոֆի Միւլլեր | |
Freaks Ֆրենչ Մոնթան | 2013 | Էյֆ Ռիվերա |
Tapout Rich Gang Լիլ Ուէյնի, Future-ի, Birdman-ի եւ Mack Maine-ի մասնակցութեամբ | Հանան Լիւքս Տէյվիս | |
I’m Out Սիարա | ||
Somebody Else Mario | Ալեքսանտր Մուրս | |
Get Like Me Նելլի «Ֆարել Ուիլիամզի մասնակցութեամբ» | Քոլին Թիլի | |
Clappers Ուէյլ «Ճուսի Ճէյի մասնակցութեամբ» | Պենի Պում | |
#TWERKIT Պասթա Ռայմս | Director X | |
Love More Քրիս Պրաուն | Քրիս Պրաուն | |
I Wanna Be with You DJ Քյալէդ Ռիք Ռոսի եւ Future-ի մասնակցութեամբ | Քոլին Թիլի | |
I B On Dat 'Միք Միլ Fabulous-ի եւ French Montana-ի մասնակցութեամբ | Ուիլ Նկօ | |
Give It All To Me Mavado | Քրիս Լի | |
My Nigga (Remix) YG «Լիլ Ուէյնի մասնակցութեամբ» | 2014 | Մոշն Ֆեմիլի |
Senile Young Money «Թայգայի եւ Լիլ Ուէյնի մասնակցութեամբ» | Քոլին Թիլի | |
So Bad Քամրոն | Անթուան Սմիթ | |
Low Ճիւսի Ճէյ Lil Bibby-ի եւ Young Thug-ի մասնակցութեամբ | Պենի Պում | |
Bang Bang Ճէսի Ճէյ «Արիանա Կրանտէի մասնակցութեամբ» | Հանան Լիւքս Տէյվիս | |
She Came To Give It To You Աշըր | Ֆիլիփ Անտելմըն | |
No Love (Remix) Օկիւսթ Ալսիան | Պենի Պում |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Նիքի Մինաժ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.