Օզոնային Շերտ

Օզոնային շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։

Օզոնային Շերտ
Անտարկտիդայի օզոնային ճեղքը
Օզոնային Շերտ
Օզոնային շերտի խնդրին նվիրված բելառուսական փոստային նամականիշ։

Հայտնաբերում

Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։

Ընդհանուր բնութագիր

Գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։

Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։

Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։

Օզոնային շերտի խոռոչներ

1985 թվականին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։

Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։

Օզոնային շերտի պահպանությունը Հայաստանում

Հայաստանում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թ-ին Արագածի հարավային լանջին՝ 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։

1999 թվականից Հայաստանը անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։

Հետաքրքիր տեղեկություններ

  • 1995 թվականից սեպտեմբերի 16-ը հայտարարվել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օր։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Andrew Dessler. The Chemistry and Physics of Stratospheric Ozone. Academic Press. 2000
  • Seinfeld, John H.; Pandis, Spyros N. (1998). Atmospheric Chemistry and Physics։ From Air Pollution to Climate Change. John Wiley and Sons, Inc. ISBN 0-471-17816-0.
  • И.К. Ларин Химия озонового слоя и жизнь на Земле // Химия и жизнь - XXI век. — 2000. — № 7. — С. 10–15.

Tags:

Օզոնային Շերտ ՀայտնաբերումՕզոնային Շերտ Ընդհանուր բնութագիրՕզոնային Շերտ Օզոնային շերտի խոռոչներՕզոնային Շերտ Օզոնային շերտի պահպանությունը ՀայաստանումՕզոնային Շերտ Հետաքրքիր տեղեկություններՕզոնային Շերտ Տես նաևՕզոնային Շերտ ԾանոթագրություններՕզոնային Շերտ ԳրականությունՕզոնային ՇերտՄթնոլորտՕզոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գրիգոր ԶոհրապԲանաստեղծությունՎարդանանք (պատմավեպ)ԷնդոմետրիոզԱրցախյան շարժումՍև խոռոչՄյունխհաուզենի համախտանիշԳոշավանքԱռաքյալներՀայաստանի զինված ուժերԵրկրորդ համաշխարհային պատերազմՊրիզմաՍակավարյունությունՆապոլեոն ԲոնապարտԱրյան խումբԼեոնարդո դա ՎինչիՄուսա լեռան հերոսամարտՄակաբուծությունՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՎագրՈւթոտանիներՕձերՀայաստանի անկախության հռչակագիրՍրտամկանի ինֆարկտՕլիմպիական խաղերԷնվեր փաշաՄուսա լեռԿենդանիների հատկանիշների ցանկԾիծեռնակաբերդի բլուրՀամաստեղություններԱլպիական մանուշակ (պատմվածք)Օրալ սեքսԱռաջին համաշխարհային պատերազմԸնձառյուծՌուբեն ՍևակՅակով ԶարոբյանՐաֆֆիՀայաստանի Ազգային ժողովՄամփրե արքանՀեպատիտ BՀրաբուխՀայաստանի Հանրապետության նախագահՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Վարդանանց պատերազմՆոյՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԽաչատուր ԱբովյանԱնժելա ՍարաֆյանՏոտոԳեյմինգԱկրոստիքոսԱնմոռուկԿարսՄխիթարյան միաբանությունԿարեն ԴեմիրճյանՄոմիկՔառօրյա պատերազմՖայլ (այլ կիրառումներ)iga2bՂարաքիլիսայի ճակատամարտԴրաստամատ ԿանայանԹորոս ՌոսլինՀայաստանի լեռներՍննդային շղթաԶուգահեռագիծՄաշկաբորբՄատյան ողբերգությանԱրեգակՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՄայրիկ (ֆիլմ)ԵղջերուներՄեծ Հայքի նահանգների ցանկԿարմիր գիրքSourՊարզ նախադասությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր🡆 More