Քավություն (անգլ.՝ Atonement), ռազմական դրամա ֆիլմ, որը նկարահանել է Ջո Ռայթը, Իեն ՄաքՅուենի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմս Մաքէվոյը և Քիրա Նայթլին։ Ֆիլմը նկարահանվել է ոչ միայն Միացյալ Թագավորությունում և Ֆրանսիայում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Վենետիկի կինոփառատոնում, իսկ էկրաններին է բարձրացել սեպտեմբերի 7-ին։ Ֆիլմը ստացել է 2 Ոսկե Գլոբուս՝ «Լավագույն ֆիլմ (դրամա)» և «Լավագույն սաունդթրեք» անվանագերում, բացի դրանից ևս 5 անգամ նոմինացվել է։ Բացի դրանից 12 անգամ նոմինացվել BAFTA մրցանակաբաշխությանը, որոնցից հաղթել է երկուսը։ Նաև յոթ անգամ մոնինացվել է Օսկարին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Սերը միացրեց։ Վախը բաժանեց։ Հույսը կյանքի բերեց»։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1935 թվականին։ 13-ամյա Բրայոնին ունի հիանալի տաղանդ և երևակայություն ու գրում է պիեսներ։ Նա գիտի, որ տան ծառայի որդին՝ Ռոբբին, սիրում է իր քրոջը՝ Սեսիլիային, և նրանց սերը փոխադարձ է։ Բայց երբ նրա զարմուհին բռնաբարության զոհ է դառնում, Բրայոնին վստահորեն ցուցմունք է տալիս Ռոբբիի դեմ։ Ռոբբիին տանում են բանտ, իսկ Սեսիլիան չի հավատում քրոջ ասածներին, և երկու քույրերը թշնամանում են միմյանց հանդեպ։ Բանտից Ռոբբիին ուղարկում են Երկրորդ համաշխարհային պատերազմ, իսկ Սեսիլիան այդ ժամանակ աշխատում է հիվանդանոցում որպես բուժքույր։ Ռոբբին պատերազմում է Ֆրանսիայի օգտին և մասնակցում Դյունկերկի օպերացիային։
Ֆիլմի վերջում էկրաններին է հայտնվում ծերացած Բրայոնին, որ հարցազրույցի ժամանակ ասում է՝ գիրք է գրել և անվանել այն «Քավություն»։ Նա նաև ավելացնում է, որ այն լինելու է իր վերջին գիրքը, քանի որ շուտով մահանալու է։ Նրա գիրքը կենսագրական է․ ուղղակի գրքի վերջում նա մի փոքր փոփոխում է իր քրոջ և Ռոբբիի կյանքը։ Բրայոնին նրանց երջանկություն է տալիս, որից նրանք իր պատճառով զրկվեցին։
Դերասան | Դեր |
---|---|
Ջեյմս Մաքէվոյ | Ռոբբի Թյորներ |
Քիրա Նայթլի | Սեսիլիա Թալլիս |
Սիրշա Ռոնան | Բրայոնի Թալլիս (13 տարեկան) |
Ռամոնա Գարայ | Բրայոնի Թալլիս 18 տարեկան |
Վանեսա Ռեդգրեյվ | Բրայոնի Թալլիս (77 տարեկան) |
Գարրիեթ Ուոլթեր | Էմիլի Թալլիս |
Պատրիկ Քենեդի | Լեոն Թալլիս |
Բրենդա Բլեթին | Գրեյս Թյորներ |
Ջոնո Թեմփլ | Լոլա Քուինսի |
Բենեդիկտ Քամբերբեչ | Վանդակի տեքստ |
Ջերեմի Ռենյե | Լյուք |
Դենիել Մեյս | Թոմմի Նեյթթլ |
Նոնսո Անոզի | Ֆրենք Մեյս |
Էնթոնի Մինգելլա | լրագրող |
Ֆելիքս Ֆոն Սիմսոն | Պիեռո Կիունսի |
Չառլի Ֆոն Սիմսոն | Ջեքսոն Կիունսի |
Նախապրեմիերային ֆիլմը ցույցադրվեց օգոստոսի 29 2007 թվականին Վենետիկի կինոփառատոնում։ 35-ամյա Ջո Ռայթը դարձավ ամենաերտասարդ դեծիսորներից մեկն է, որ այդպիսի պատվի է արժանացել։ Սեպտեմբերի 7-ին ֆիլմը մեծ էկրան բարձրացավ։ Աշնան ընթացքում 2007 թվականին կինոնկարը ցուցադրվեց տարբեր փառատոնների ժամանակ ինչպիսիք են՝ Տորոնտո (սեպտեմբերի 10), Վանկուվեր (սեբտեմբեր 27), Ռիո դե Ժանեյրո (հոկտեմբեր 2), Ջակարտա (դեկտեմբեր 8) և այլն. դեկտեմբերի 7ին՝ 2007 թվականի ֆիլմի սկավարակները օրիգինալ սկսվեցին վաճառվել ԱՄՆ-ում։
Ներքևում ներկայացված է ֆիլմի պրեմիերաների օրերը տարբեր երկրներում։ IMDb.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քավություն (ֆիլմ)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քավություն (ֆիլմ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.