Վարսակ: բույսերի ցեղ

Վարսակ (լատին․՝ Avéna, հուն․՝ αἰγίλωψ), հացազգիների ընտանիքի միամյա բույսերի ցեղ, ներառում է մեծ տարածում ունեցող ցանովի վարսակ տեսակը, որն արդյունաբերական մասշտաբներով մշակվել է որպես սննդի և կերային բույս, իսկ որոշ տեսակներ հազարամյակների ընթացքում աճեցվել են որպես սննդի աղբյուր մարդու և ընտանի կենդանիների համար։ Այն լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում։ Որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են աշխարհի տարբեր երկրներում և աճում են որպես մոլախոտ։ Վարսակի տեսակներն ունեն ուտելի սերմեր, սակայն դրանք փոքր են և շատ տեսակներինը դժվար են հավաքվում։

Վարսակ
Վարսակ: Բուսաբանական նկարագիր, Դասակարգում, Կիրառություն և նշանակություն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Aveneae
Ցեղ Վարսակ (Avena)
L., 1753

Բուսաբանական նկարագիր

Վարսակ: Բուսաբանական նկարագիր, Դասակարգում, Կիրառություն և նշանակություն 
Ցանովի վարսակ (Avena sativa): Բուսաբանական նկարազարդում Օ. Վ. Թոմեի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Միամյա խոտաբույս է։ Արմատը փնջաձև է։ Ցողունը կանգուն, հանգուցավոր ծղոտ է, բարձրությունը՝ 60-120 սմ։ Տերևները նշտարաձև են, մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ կողքի թեքված հուրան է՝ կազմված խոշոր, թեքված, կողքերից սեղմված 2-3 երկսեռ ծաղիկներով հասկիկներից։

Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը թեփուկավոր կամ մերկ հատիկ է։ Հատիկի մակերեսը ծածկված է երկար, բարակ, միմյանց սեղմված մազմզուկներով։ Վարսակ հատիկակերային բույս է։

Դասակարգում

Հիմնականում տարածված է Հին աշխարհի բարեխառն երկրներում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում շատ քիչ տեսակներ կան։

Տնտեսական տեսանկյունից վարսակի ամենակարևոր տեսակներն են ցանովի վարսակը, կերային վարսակը, սովորական վարսակը։ Վարսակի մյուս տեսակները մոլախոտեր են, դրանցից է վնասակար մոլախոտը։

Ըստ The Plant List տվյալների բազայի՝ ցեղը ներառում է 22 տեսակ։

Հայաստանի տարածքում վայրի վիճակում տարածված է 6 (7) տեսակ՝ խրփուկ (A. fatua), վարսակ Լյուդովիկի (A. ludoviciana), վարսակ մորուսավոր (A. barbata) և այլն։ Հանդիպում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճամփեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ցանքերում։ Մշակության մեջ տարածված է վարսակ ցանովին (A. sativa)։

Տեսակներ
  • Avena abyssinica Hochst. — Աբիսսինյան վարսակ
  • Avena aemulans Nevski
  • Avena barbata Pott ex H.F.Link — Մորուսավոր վարսակ
  • Avena brevis Roth
  • Avena byzantina K.Koch
  • Avena chinensis (Fisch. ex Roem. & Schult.) Metzg.
  • Avena clauda Durieu — Կասկածելի վարսակ
  • Avena eriantha Durieu
  • Avena fatua L. — Խրփուկ
  • Avena × haussknechtii Nevski [= Avena sativa × Avena sterilis]
  • Avena longiglumis Durieu
  • Avena maroccana Gand. — Մարոկկական վարսակ
  • Avena murphyi Ladiz.
  • Avena nuda L. — Մերկ վարսակ
  • Avena prostrata Ladiz.
  • Avena sativa L.Ցանովի վարսակ
  • Avena saxatilis (Lojac.) Rocha Afonso
  • Avena sterilis L. — Անպտուղ վարսակ
  • Avena strigosa Schreb. — Փշոտ վարսակ
  • Avena vaviloviana (Malzev) Mordv.
  • Avena ventricosa Balansa
  • Avena volgensis (Vavilov) Nevski — Վոլգայի վարսակ
    Մշակովի տեսակներ

Մեկ տեսակն ունի կոմերցիոն մեծ նշանակություն որպես հացահատիկային բույսեր, իսկ մյուս չորսն ունեն փոքր կամ տեղային նշանակություն։

  1. Avena sativa – սովորական վարսակ, ունի գլոբալ նշանակություն և սովորաբար կոչվում է պարզապես վարսակ,
  2. Avena abyssinica – Եթովպիական վարսակ, բնիկ է Եթովպիայում, Էրիթրեայում և Ջիբութիում, կլիմայավարժեցվել է Եմենում և Սաուդյան Արաբիայում,
  3. Avena byzantina, քիչ քանակով աճեցվում է Հունաստանում և Միջին Արևելքում, առկա է Իսպանիայում, Ալժիրում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Հարավային Ամերիկայում և այլն,
  4. Avena nuda – մերկ վարսակ, որ կատարում է հիմնականում այն դերը Եվրոպայում, ինչ A. abyssinica տեսակը Եթովպիայում։ Այն երբեմն ներառվում է A. sativa տեսակի մեջ և նախկինում լայնորեն աճեցվում էր Եվրոպայում, քանի դեռ չէր փոխարինվել այդ տեսակով։ Քանի որ A. nuda տեսակն ավելի սննդարար է, քան սովորական վարսակը, նրա նշանակությունը մեծացել է վերջին տարիներին, հատկապես օրգանական գյուղատնտեսության մեջ։
  5. Avena strigosa – փշոտ վարսակ կամ սև վարսակ, աճեցվում է որպես անասնակեր Արևմտյան Եվրոպայի որոշ տարածքներում և Բրազիլիայում։
    Վայրի տեսակներ

Վարսակի որոշ տեսակներ աճում են վայրի ձևով, երբեմն որպես մոլախոտ գյուղատնտեսական հողատարածքներում։ Դրանք հայտնի են որպես վայրի վարսակ։ Աճում են մշակովի վարսակի ցանքատարածություններում, և դժվար է դրանց դեմ պայքարել քիմիական եղանակով, քանի որ ցանկացած ստանդարտ հերբիցիդ, որ կարող է պայքարել դրանց դեմ, կվնասի նաև բերքը։ Այդ պատճառով էլ պետք է պետք է կիրառել հատուկ հերբիցիդներ։

  1. Avena aemulans - Եվրոպական Ռուսաստան
  2. Avena barbata – բարակ վայրի վարսակ - Պորտուգալիայից և Մորոկկոյից Տաջիկստան
  3. Avena brevis – կարճ վարսակ - Կենտրոնական և Հարավային Եվրոպա
  4. Avena chinensis - Գերմանիա, Ավստրիա, ներմուծվել է Չինաստան, Բելառուս
  5. Avena clauda - Բալկաններ, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա
  6. Avena eriantha - Հյուսիսային Աֆրիկա, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Կովկաս
  7. Avena fatua – սովորական վայրի վարսակ - Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, կլիմայավարժեցվել է Ավստրալիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, տարբեր կղզիներում
  8. Avena longiglumis - Հյուսիսային Աֆրիկա, Իսրայել, Իսպանիա, Պորտուգալիա, Սարդինիա
  9. Avena maroccana – Մարոկկոական վարսակ - Մարոկկո
  10. Avena murphyi - Մարոկկո, Իսպանիա
  11. Avena prostrata - Մարոկկո, Իսպանիա
  12. Avena saxatilis - Սիցիլիա և մոտակա փոքր կղզիներ
  13. Avena sterilis – ձմեռային վայրի վարսակ - Միջերկրածովյան երկրներ, Արևելյան Աֆրիկա, Ասիա, ներմուծվել է Հյուսիսային Եվրոպա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա,
  14. Avena strigosa - Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, ներմուծվել է Եվրոպայի այլ տարածքներ, ինչպես նաև Ավստրալիա, Նոր Զելանդիա և Հյուսիսային և Հարավային Ամերիկա
  15. Avena vaviloviana - Էրիթրեա, Եթովպիա
  16. Avena ventricosa - Հյուսիսային Աֆրիկա, Միջին Արևելք
  17. Avena volgensis - Եվրոպական Ռուսաստան

Կիրառություն և նշանակություն

Օգտակար նյութերի բազմազանությունը, դրանց բավարար քանակությունը և համաչափությունը թույլ են տալիս վարսակի հատիկը, օսլան, փաթիլները օգտագործել բազմաթիվ հիվանդությունների դեպքում որպես դիետիկ կազդուրող սննդամթերք, մաշկային հիվանդությունների բուժման համար։

Բուժիչ հատկություններ ունեն նաև խոտը և հատիկի թեփը։ Արտադրվում է վարսակի դեղատնային ոգեթուրմ, որն ունի հանգստացնող հատկություն։ Վարսակի հատիկի կալորիականությունը 370 կկալ է, փաթիլներինը՝ 305 կկալ, եփված վիճակում զգալիորեն ավելի քիչ՝ 55 կկալ։ Այս ցուցանիշով հում վարսակը քիչ է տարբերվում մյուս հատիկավոր բույսերից, սակայն եփված վիճակում զգալիորեն զիջում է բրնձին (105 կկալ) և եգիպտացորենին (90)։

Պարունակում է 11-18 տոկոս սպիտակուց։ Ամինաթթուների բաղադրությամբ առավել մոտ է մարդու մկանների սպիտակուցին։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ լիզին և տրիպտոֆան, շատ կարևոր է, որ, ի տարբերություն ցորենի, գարու, աշորայի (տարեկան), չի պարունակում «ալերգածին» (ցելիակիա) գլյուտեն։ Ճարպերի պարունակությամբ՝ 4-6,5 տոկոս, գերազանցում է այլ հացահատիկներին։ Վարսակում պարունակվող օսլան (40-60 տոկոս) կտրուկ չի բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ, քանի որ դանդաղ է յուրացվում՝ ապահովելով օրգանիզմը գլյուկոզայով և գլիկոգենով։

Վարսակը պարունակում է նաև բավարար քանակի վիտամին E (3,4 մգ), նիկոտինաթթու (PP, 1,1 մգ), պանտոտենաթթու (B5), 0,9 մգ), ֆոլացին (B9, 29 մկգ), պիրիդոքսին (B6, 0,27 մգ), ռիբոֆլավին (B2, 0,11 մգ), վիտամին K։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Овёс // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
  • Лоскутов И. Г. Овес (Avena L.) Распространение, систематика, эволюция и селекционная ценность. — СПб., 2007.
  • Лоскутов И. Г., Кобылянский В. Д., Ковалева О. Н. Итоги и перспективы исследования мировой коллекции овса, ржи и ячменя // Труды по прикладной ботанике, генетике и селекции. —Санкт-Петербург, 2007. — Т. 164. — ISBN 0202 - 3628. Архивировано из первоисточника 2 Նոյեմբերի 2014.
  • Мальцев А. И. Овсюги и овсы. — Л.: Изд-во Всесоюзн. ин-та прикл. ботаники и новых культур, 1930. — 506 с.
  • Рожевиц Р. Ю. Род 132. Овёс — Avena // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 259. — 778 + XXXIII с. — 5175 экз.
  • Ordem Gramineae em Jussieu, Antoine Laurent de (1789). "Genera Plantarum, secundum ordines naturales disposita juxta methodum in Horto Regio Parisiensi exaratam
  • Quinion, Michael (1999): World Wide Words: Sow one's wild oats. Web posted 1999-NOV-27. Retrieved 2007-OCT-17.
  • Zohary, Daniel; Hopf, Maria; Weiss, Ehud (2012). Domestication of Plants in the Old World: The Origin and Spread of Domesticated Plants in Southwest Asia, Europe, and the Mediterranean Basin (Fourth ed.). Oxford: University Press.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Վարսակ: Բուսաբանական նկարագիր, Դասակարգում, Կիրառություն և նշանակություն 
Վարսակ: Բուսաբանական նկարագիր, Դասակարգում, Կիրառություն և նշանակություն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսակ» հոդվածին։
Վարսակ: Բուսաբանական նկարագիր, Դասակարգում, Կիրառություն և նշանակություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսակ» հոդվածին։

Tags:

Վարսակ Բուսաբանական նկարագիրՎարսակ ԴասակարգումՎարսակ Կիրառություն և նշանակությունՎարսակ ԾանոթագրություններՎարսակ ԳրականությունՎարսակ Արտաքին հղումներՎարսակԱսիաԵվրոպաԼատիներենՀացազգիներՀունարենՍերմՑեղ (կատեգորիա)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մովսես ԳորգիսյանՕվկիանոսՄակարիոս IIIՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունՈրոտանՍպիտակուցներՍննդային շղթաԿոտայքի մարզՄաշկային հիվանդություններԻնդոնեզիաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԴեղաբույսերԼադանիվաՀեպատիտ BՎրաստանՈրոշիչՇաքիի ջրվեժԿլիմայի փոփոխությունԲաղանիս ԱյրումԾաղկեվանք (Արա լեռ)Կապ (խոսքի մաս)Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱռաջին համաշխարհային պատերազմՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՍևանավանքՀայաստանի լեռներՀանրապետության օրՎիտամին CԲրեստ-Լիտովսկի պայմանագիրՇեշտԲաքուՍարդարապատի հերոսամարտՀայերԲնական թիվՄեղուներՀաղպատի վանական համալիրՏրդատ ԱՎարդենիսԱդրբեջանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԵղիշե ՉարենցՀավասարասրուն սեղանՀիպերթիրեոզՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՔարահունջՏրդատ ԳԲիբլիական (պոեմ)Կառավարում (տնտեսագիտություն)Զինվորական կոչումներԱռնո ԲաբաջանյանՆախադաշտանային համախտանիշՔրիստոնեությունՖուտուրիզմԳլխուղեղԴուբայՍտեփանակերտՀայոց պատմությունՎազգեն ՍարգսյանՇիրակի մարզՀայաստանի Ազգային ժողովՊարացետամոլԳեղարդի վանքՆոյեմբերյանՁեռնաշարժությունԱնմոռուկ (խորհրդանիշ)Դավիթ ԲեկԲողոքի ցույցեր Տավուշում (2024)ԹարախակույտՄակարավանքՏողադարձՖարինգիտԱլեքսանդր ՇիրվանզադեՍտրեպտոկոկային ֆարինգիտԱրմավիր🡆 More