Սալիմա Ղազալի

Սալիմա Ղազալի (ֆր.՝ Salima Ghezali 1958, Բուիրա), ալժիրցի իրավապաշտպան, լրագրող, գրող և քաղաքական գործիչ։ Սախարովի անվան մրցանակի և Օլոֆ Պալմե մրցանակի դափնեկիր (1997)։

Սալիմա Ղազալի
Դիմանկար
Ծնվել է1958
ԾննդավայրԲուիրա
ՔաղաքացիությունՍալիմա Ղազալի Ալժիր
ԿրթությունԱլժիրի համալսարան
Մասնագիտությունլրագրող, կանանց իրավունքների պաշտպան, գրող և իրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններպատգամավոր
ԿուսակցությունԱշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Սալիմա Ղազալի Salima Ghezali Վիքիպահեստում

Կենսագրություն

Սալիմա Ղազալին ծնվել է 1958 թվականին, Ալժիրում։ 1980-ականներին նա միացել է Ալժիրի ֆեմինիստական շարժմանը։ Ըստ նրա, նրա սերնդի մարդիկ ոգեշնչված էին Ալժիրի անկախության համար մղվող պատերազմում կին զինվորների օրինակով և հավատում էին, որ կանայք պետք է ունենան հավասար իրավունքներ։ Նա մանկավարժական կրթություն է ստացել և աշխատել Արհեստակցական միությունում։ Ղազալին կանանց իրավունքների, մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարի ակտիվիստ է, «Կանայք Եվրոպայից և Մագրեբից» ասոցիացիաների հիմնադիրն է (ֆր.՝ Femmes d'Europe et du Maghreb), Կանանց զարգացման աջակցության ասոցիացիայի նախագահը, NYSSA կանանց ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը։ 1993 թվականին դարձել է ալժիրական La Nation շաբաթաթերթի խմբագիրը։

1991 թվականին՝ Ալժիրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո, Սալիմա Ղազալին պացիֆիստական դիրք է զբաղեցրել։ La Nation-ը պաշտպանում էր մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը՝ քննադատելով ինչպես կառավարության, այնպես էլ իսլամիստների գործողությունները։ 1996 թվականին արգելվել է շաբաթաթերթի թողարկումը։ 2011 թվականին այն կրկին սկսել է թողարկվել համացանցում։ Ղազալիին շնորհվել են մի շարք մրցանակներ իր գործունեության համար։

2017 թվականի մայիսին Ղազալին պատգամավոր է ընտրվել Սոցիալիստական ուժերի ճակատից։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին նրան զրկել են մանդատից՝ Ահմեդ Գաիդ Սալահին ուղղված բաց դիմումի հրապարակումից հետո։

Մրցանակներ

Մատենագրություն

  • Les amants de Shahrazade (1999)
  • Jours intranquilles (2009)

Ծանոթագրություններ

Սալիմա Ղազալի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալիմա Ղազալի» հոդվածին։

Tags:

Սալիմա Ղազալի ԿենսագրությունՍալիմա Ղազալի ՄրցանակներՍալիմա Ղազալի ՄատենագրությունՍալիմա Ղազալի ԾանոթագրություններՍալիմա Ղազալի1958d:Q722522Սախարովի անվան մրցանակՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անուղղակի խնդիրՈսկիԱրարատԱրյան ընդհանուր հետազոտությունՔարահունջՖարինգիտԵվրոպաՍնկերՎիտամին B12 անբավարարությունԱնկախ պետությունների դրոշներԲյուզանդական կայսրությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԱստվածաշունչԻրավական նորմԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԿարեն ԴեմիրճյանՏեղեկատվական տեխնոլոգիաներԱրմավիրՄարիամ ԱստվածածինՍիլվա ԿապուտիկյանՍահմանական եղանակԾաղիկՏիեզերագնացությունԴանիել ՎարուժանԱրտաշատՀաշվապահական հաշվառումԾավալԿունիլինգուսՅուԹյուբԱբովյան (քաղաք)ՉեռնոգորիաԲարդ ստորադասական նախադասությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկSinopharm GroupԻսրայել ՕրիՀամո ՍահյանՊանամաՍամվել (վեպ)Աֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՈւկրաինա«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՎիլյամ ՍարոյանՀայկյան տոմարԽաչատուր ԱբովյանՆերարգանդային պարույրԿասկադ համալիրՀովհաննես ԹումանյանԹթվածինՑորենՀայաստանի ՍահմանադրությունՎարդավառՆոյՀաննիբալԿենդանակերպՏիգրան ԱվինյանԱրգանդԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿելվինՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԿատաղությունՈրովայնային ցավՆոր ԿտակարանՄատենադարանԳեղամ ՍարյանՀեքիաթԲեզոարյան այծՍրտամկանի ինֆարկտBTSԿանադաՄեջքի ցավՇախմատՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴուբայՏնտեսական աճԲաժանարարների աղյուսակԱռանց ընտանիքի (վիպակ)🡆 More