Չաժաշ

Չաժաշ (վրաց.՝ ჩაჟაში), գյուղ Վրաստանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի մխարեի Մեստիայի շրջանում։

Գյուղ
Չաժաշ
վրաց.՝ ჩაჟაში
Չաժաշ
Չաժաշ գյուղը 2016 թվականի դրությամբ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամեգրելո-Զեմո Սվանեթ
ՇրջանՄեստիայի շրջան
ԲԾՄ2160 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներՍվաներեն
Բնակչություն28 մարդ (2014)
Ազգային կազմՍվաններ
Տեղաբնականունչաժաշցի
Ժամային գոտիUTC+4
Չաժաշ (Վրաստան)##
Չաժաշ (Վրաստան)
Չաժաշ

Գյուղը գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթայի հարավային ստորոտին՝ Ինգուրի գետի վերին հովտում՝ ծովի մակարդակից 2160 մետր բարձրության վրա։

Գյուղի միջնադարյան պատմամշակութային օբյեկտները ներառված են Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Աշխարհագրություն

Չաժան տեղակայված է Վրաստանի հյուսիսային հատվածում՝ Սվանեթի պատմական երկրամասում։

Համարվում է Ուշգուլի սվանական համայնքի ամենամեծ գյուղը, ինչպես նաև Վրաստանի և ամբողջ Եվրոպայի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։

Գտնվում է ծովի մակարդակից 2160 մետր բարձրության վրա, տեղանքը ևս բարձրադիր է։ Չաժանը շրջկենտրոն հանդիսացող Մեստիա քաղաքի հետ միացված է ավտոխճուղով։ Գյուղից քաղաք ընկած հեռավորությունը կազմում է 45 մետր։

Բնակչություն

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Չաժաշի բնակչությունը կազմում է 28 մարդ։

Գյուղի բնակիչները սվաններն են, որոնք համարվում են վրացիների ազգագրական խմբերից մեկը։ 2002 թվականից ի վեր գյուղի բնակիչների թիվը կրճատվել է ութ մարդով։

Մշակութային ժառանգություն

Չաժաշ 
Չաժաշի սվանական աշտարակների համալիրը

Չաժաշում պահպանվել է միջնադարյան և նոր շրջանի վաղ շինությունների համալիր։ Այն ներառում է 13 լավ պահպանված սվանական աշտարակներ։ Գյուղում կան նաև միջնադարում շահագործված երեք կամ հինգ հարկանի մի շարք բնակելի շենքեր։ Այստեղ է գտնվում նաև Չաժաշի միջնադարյան ամրոցը։ Ըստ վարկածի՝ Վրաց թագավորության հզորագույն միապետը՝ Թամար թագուհին, այստեղ ունեցել է ամառանոց։

Համալիրը ներառում է նաև երկու քարե վրաց ուղղափառ եկեղեցիներ և հարակից մի քանի օժանդակ շինություններ։ Եկեղեցիները կրում են Սուրբ Գևորգի և Քրիստոս փրկչի անունները (ամենայն հավանականությամբ դրանք կառուցվել են համապատասխանաբար 10-րդ և 12-րդ դարերում)։ Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է Թամար թագուհու ամրոցի մի մասը։ Երկրորդ եկեղեցին առատորեն զարդարված են միջնադարյան որմնանկարներով։

2000 թվականին Վրաստանի կառավարությունն ու Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը միմյանց հետ կնքել են համաձայնագիր, համաձայն որի այդ կազմակերպությունը պետք է վերականգնողական գործողություններ իրականացնի գյուղի տարածքում։ Գյուղի միջնադարյան պատմամշակութային օբյեկտները ներառված են Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Չաժաշ ԱշխարհագրությունՉաժաշ ԲնակչությունՉաժաշ Մշակութային ժառանգությունՉաժաշ Տես նաևՉաժաշ ԾանոթագրություններՉաժաշԳյուղՄեստիայի շրջանՍամեգրելո-Զեմո ՍվանեթՎրաստանՎրացերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ)Վիտամին B12 անբավարարությունԴերանունԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՍտեփանավանի դենդրոպարկԱղավնիներԴեղատնային երիցուկՕրգազմՀայերենԱնորոշ դերբայԾավալՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՍուրբ Յոթ ՎերքՍրբանային սեքսՕշինդրՌեջեփ Թայիփ ԷրդողանՍևանա լիճՓորկապությունՕստեոարթրոզՀորոսկոպՊապ թագավորԷջմիածնի Մայր ՏաճարՀավասարասրուն սեղանԹութակներ (ընտանիք)ՎահանագեղձՌուսաստանի քաղաքների ցանկՍեռական հերպեսԱրգանդԹութքԳլխուղեղի ուռուցքՍողոմոն ԹեհլիրյանՎարդավառԵրևանի պետական համալսարանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀաղպատի վանական համալիրԴիմաշ ԿուդայբերգենՊարարտանյութերՄիքայել ՆալբանդյանԺիլբերտի համախտանիշԿենդանիների հատկանիշների ցանկՃողվածքՎարդանանց պատերազմԿրիաներԱրշիլ ԳորկիՀայկական ֆիլմերի ցանկՇախմատՄանրանկարչությունՇիրակի մարզՈւսուցման մեթոդներ և հնարներԻլյա ՌեզնիկԱրգենտինաՄեծապատիվ մուրացկաններԱրմեն Տիգրանյան (երգահան)Վանի թագավորության արքաների ցանկԴաշտանային ցիկլԱխթալայի վանքԳոյական անունՖեյսբուքՀիպոթիրեոզԿրոնը ՀայաստանումՕձերԱնկախ պետությունների դրոշներԴեռահասի հոգեբանությունԱրտաշեսյանների թագավորությունԱռաջին համաշխարհային պատերազմՍանահինի վանական համալիրՎլադիմիր ԼենինԴեղանյութերՀաստ աղիքների բորբոքումԱկնաղբյուր (Տավուշի մարզ)ՁկներՄարտիրոս ՍարյանԴաշտանադադարԱլեքսանդր ՊուշկինԲնական թիվ🡆 More