Վրաց Թագուհի Թամար: վրաց թագուհի

Թամար թագուհի (վրաց.՝ თამარ მეფე, մոտ 1166, Մցխեթ, Վրաստան - հունվարի 18, 1213, Տաբախմելա), Վրաստանի թագուհի 1184 թվականից (1178 թվականից հոր՝ Գեորգի III-ի գահակից)։

Թամար
Վրաց Թագուհի Թամար: վրաց թագուհի
Ծնվել է՝1166
ԾննդավայրՄցխեթ, Վրաստան
Մահացել է՝հունվարի 18, 1213
Վախճանի վայրՏաբախմելա
Գելաթի վանք
ԵրկիրՎրաց Թագուհի Թամար: վրաց թագուհի Վրաց թագավորություն
ՏոհմԲագրատիոնիներ
քաղաքական գործիչ
ՀայրԳեորգի III
ՄայրԲուրդուխան
ԵրեխաներԳեորգի VI Լաշա և Ռուսուդան
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Գործունեություն

Թամարի հայրը՝ Գեորգի III-ը (թագավորել է 1156–84 թթ.-ին), 1178 թ.-ին նրան նշանակել է գահակից։ Ինքնուրույն գահակալել է հոր մահից (1184 թ.) հետո։

Գահակալության առաջին տարիներին ֆեոդալական ավագանին հանդես է եկել թագավորական իշխանության սահմանափակելու պահանջով։ Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իրավունքները, սակայն զրկվել է պետական հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից։ Թամարի օրոք վրացական պետությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին։

Պետության և անձամբ թագուհու նեցուկն են դարձել Սարգիս Զաքարյանը և նրա որդիներ Զաքարե Բ-ն ու Իվանե Ա-ն։ Վերջիններս ազատագրելով Հայաստանի Բագրատունիների թագավորության տարածքը ստեղծեցին Զաքարյան Հայաստանը և պետական ունիայով գործակցեցին Թամար թագուհու գլխավորած Վրաստանի պետության հետ՝ ստանձնելով այդ երկրի բարձրագույն ռազմա-քաղաքական պաշտոնները։ Նրանք գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ։

1195 թ.-ին վրացական և հայկական զորքերը՝ Զաքարե Բ Մեծի հրամանատարությամբ, Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեկ Աբուբեքիրին և նրա դաշնակիցներին։ Հաջողությամբ են պսակվել նաև Թամարի ռազմական արշավանքները Սև ծովի առափնյա շրջան (որտեղ 1204 թ.-ին հիմնադրվել էր Տրապիզոնի կայսրությունը), Խլաթի սուլթանության՝ Շահ-Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210 թ.)։ Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և Էրզրումի ամիրները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիսկովկասյան լեռնականների տիրակալները։

Վրաց Թագուհի Թամար: վրաց թագուհի 
Վրաստանը Թամար թագուհու կառավարման ավարտին

Զաքարե Բ Մեծի մղած պատերազմների շնորհիվ ազատագրվել է Հյուսիս-արևելյան Հայաստանը, կազմավորվել և հզորացել է Զաքարյանների իշխանապետությունը։ Իվանե Ա-ն ճնշել է կովկասյան լեռնականների ապստամբությունը Թամարի դաժան հարկային քաղաքականության դեմ։ Թամարի թագավորության տարիները Վրաստանում և Հայաստանում նշանավորվել են շինարարական ծավալուն գործունեությամբ, մշակույթի առաջնթացով։ Թամարը 1185 թ.-ին ամուսնացել է Վլադիմիր-Սուզդալյան իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի (Գեորգի) հետ, երկրորդ անգամ՝ 1189 թ.-ին՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի (մահացել է 1207 թ.-ին) հետ։

Թամար թագուհուն է նվիրված Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Նրա կերպարին անդրադարձել է Ալեքսանդր Վերմիշևը՝ «Ամիրսպասալարը» վեպում։ Վրաց և ռուսաց եկեղեցիները Թամար թագուհուն կարգել են սրբերի դասը՝ որպես տոնելի սուրբ։ 1917 թ.-ից վրաց եկեղեցին ամեն տարի մայիսին նշում է սբ Թամարի տոնը՝ Թամարոբան։ Ախալցխայում կանգնեցվել է Թամար թագուհու հուշարձանը։

Ծանոթագրություններ

Վրաց Թագուհի Թամար: վրաց թագուհի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար (վրաց թագուհի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 134 Վրաց Թագուհի Թամար: վրաց թագուհի 

Tags:

1166117811841213d:Q600474Գեորգի IIIՀունվարի 18ՄցխեթՎրաստանՎրացերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ներգործական սեռԿարմիր կիրակիԱրաբական խալիֆայությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԼիոնել ՄեսսիՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԲրազիլիաՍերմԱծանցԱնահիտ ՊարսամյանՀայաստանի ՍահմանադրությունՇուշիի ազատագրումՀիսուսի ծնունդԴուբայի ԷմիրությունՀացԺողովրդավարությունՄշակույթԵս և նաՕհան ԴուրյանԹաթուլ ԿրպեյանՕլիմպիական խաղերԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀայերեն հայհոյախոսությունՄոսկվաՎերաբերական (խոսքի մաս)ԴարձվածքԱնտառՄիջին ականջի բորբոքումԵգիպտոսՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀարավային ԿորեաՀովհաննես ԱդամյանԱրեգակՄիացյալ ԹագավորությունՄամուլԱնսեռ բազմացումՀեշտոցի սնկային վարակԴաշտանԳևորգ Մարզպետունի (վեպ)ՋուրԱրձակՀայկ և ԲելՄատյան ողբերգությանՆիկոլ ՓաշինյանՀայաստանի ազգային հերոսԽաչակրաց արշավանքներՎերք Հայաստանի (վեպ)ԷվոլյուցիաՄագաղաթԱրմավիրի մարզԿաթվածՍպարտակի ապստամբությունՈրոտանի կիրճՕվկիանիաՓայծաղՄուշեղ ԳալշոյանՄեքսիկաԱմինաթթուՄողեսներՎիրուսներՆապաստակներՀովհաննես ԱյվազովսկիԹիթեռներՄարդու առնանդամԱդոլֆ ԱնդերսենԽոնարհումՍերգեյ ՓարաջանովԱրցախյան ազատամարտՀատկացուցիչԲջիջՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՄարդու ատամՄոնղոլական կայսրությունՍան Ստեֆանոյի պայմանագիրԱզատությունՑեղասպանությունՖրանսուա ՌաբլեԱրամ Խաչատրյան🡆 More