Շրթնածաղիկներ

Շրթնածաղիկներ, խուլեղինջազգիներ (լատին․՝ Labiatae, Lamiaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Ընդգրկում է խոտաբույսեր, կիսաթփեր, թփեր, հազվադեպ՝ լիաններ և ոչ մեծ ծառեր։ Տերևները պարզ են, առանց տերևակիցների, հակադիր կամ օղակաձև դասավորված։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, գլխավորապես ծաղկաբույլերով։ Բաժակը ձուլաթերթ Է, հնգաթև, հնգատամ կամ երկշուրթ խողովակավոր։ Պսակը երկշուրթ Է, ձուլաթերթ։ Առէջքները չորսն են (2 զույգ), հազվադեպ՝ երկուսը։ Վարսանդը կազմված է երկու պտղատերևիկից։ Սերմնարանը վերնադիր է, քառաբուն, յուրաքանչյուր բնում զարգանում է մեկ սերմնաբողբոջ։ Պտուղը հավաքական է, կազմված չորս միասերմ մանր ընկուզիկներից։ Մեծ մասի ցողունը քառանիստ է՝ գեղձային մազիկներով ծածկված։ Փոշոտվում են գլխավորապես միջատների միջոցով։ Շրթնածաղիկի ընտանիքն ընդգրկում է շուրջ 250 ցեղ և շուրջ 3500 տեսակ տարածված ամենուրեք, առավելապես միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։

Խուլեղինջազգիներ
Շրթնածաղիկներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Martinov, 1820

Հայաստանում

Շրթնածաղիկով շատ հարուստ է Հայկական լեռնաշխարհը։ Հայաստանում ամենատարածված ցեղերն են՝ անանուխը (լատին․՝ Mentha), կատվադաղձը (լատին․՝ Nepeto), եղեսպակը (լատին․՝ Salvia), ուրցը (լատին․՝ Thy mus), ուրցադաղձը (լատին․՝ Ziziphora), խուլեղինջը (լատին․՝ Lamium), թթվիճը (լատին․՝ Betonica), վիշապագլուխը (լատին․՝ Dracocephalum), սաղավարտուկը (լատին․՝ Scutellaria), լերդախոտը (լատին․՝ Teucrium), պատրինջ դեղատու (լատին․՝ Melissa officinalis) և այլն։ Շրթնածաղիկը օգտագործվում են օծանե լիքի (նարդոս, հազրեվարդ), տեխնիկական յուղերի (պերիլլա և այլն) արտադրության, բժշկության (անանուխ, առյուծագի) մեջ։ Համեմունքային շրթնածաղիկները (ռեհան, ուրց, ուրցադաղձ, անանուխ և այլն) լայն կիրառություն ունեն հայկ․ կերակրատեսակների և ազգային պանիրների պատրաստման մեջ։ Կան բազմաթիվ մեղրատու տեսակներ։

Ծանոթագրություններ

Շրթնածաղիկներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրթնածաղիկներ» հոդվածին։
Շրթնածաղիկներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրթնածաղիկներ» հոդվածին։

Tags:

ԵրկշաքիլավորներԼատիներենԾաղիկԾաղկաբույլՍերմնարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿիպրոսԱմենայն Հայոց ԿաթողիկոսՌուբեն ՍևակՉակերտներՈրովայնային ցավԳեղարքունիքի մարզԻլհամ ԱլիևԱլեքսանդրապոլի պայմանագիրԴատաԼեքսՄիացյալ ԹագավորությունԱշտարակ (քաղաք)Ըղձական եղանակԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄակդիրՀավասարասրուն սեղանՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԿոնՂըզըլհաջըլիԱվետիք ԻսահակյանՆատրիումի քլորիդԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀամբարձում (տոն)Յոհան ԳուտենբերգՔանդակագործությունՕվկիանիաՕձերՀայաստանի գետերի ցանկՄեսրոպ ՄաշտոցՆապաստակներԶուգահեռագիծԿապույտ հազՄրջյուններՎլադիմիր ԼենինՆևրոզներԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՑրված սկլերոզԴավիթ ԲեկԽոր ՎիրապԿենդանիներՎրաստանԽատուտիկ սովորականԳագիկ ԱԼոբիՄաշկային հիվանդություններԿապանՁկներԼևոն Տեր-ՊետրոսյանԹվական անունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՕհմի օրենքԷջմիածնի Մայր ՏաճարՔրիստոնեությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԽոսքի մասերՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱրաբական Միացյալ ԷմիրություններԱՄՆ-ի նախագահների ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ռևմատոիդ արթրիտԲնությունՀեշտոցԲադերՆախադասությունԱնալ սեքսԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀենրիխ ՄխիթարյանԱսիաԻտալիաՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՆախադասության գլխավոր անդամներՊարույր ՍևակԼիմֆոմաԲացատրական բառարանԱծխաջուր🡆 More