Մարի Անտուանետ Բրաուն-Շերման

Մարի Անտուանետ Բրաուն-Շերման (անգլ.՝ Mary Antoinette Brown-Sherman, հոկտեմբերի 27, 1926(1926-10-27), Մոնրովիա, Լիբերիա - հունիսի 3, 2004(2004-06-03), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), լիբերիացի մանկավարժ, Աֆրիկայի համալսարանի առաջին կին նախագահը։

Մարի Անտուանետ Բրաուն-Շերման
Ծնվել էհոկտեմբերի 27, 1926(1926-10-27)
ԾննդավայրՄոնրովիա, Լիբերիա
Մահացել էհունիսի 3, 2004(2004-06-03) (77 տարեկան)
Մահվան վայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունՄարի Անտուանետ Բրաուն-Շերման Լիբերիա
ԿրթությունԿոռնելի համալսարան, Ռեդկլիֆ քոլեջ, Լիբերիայի համալսարան, Քորնելի համալսարանի գյուղատնտեսական քոլեջ և College of West Africa?
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և գրող
ԱշխատավայրԼիբերիայի համալսարան

Կենսագրություն

Մարի Անտուանետ Հոփ Գրիմսը ծնվել է Մոնրովիայում Լուիս Արթուր Գրիմսի և Վիկտորիա Էլիզաբեթ Ջելեմոյի ընտանիքում։ Հայրը եղել է պետական պաշտոնյա, զբաղեցրել է Լիբիայի գերագույն դատարանի գլխավոր դատավորի պաշտոնը։ Եղբայրը՝ Ժոզեֆ Ռուդոլֆ Գրիմսը, 1960-1972 թվականներին եղել է Լիբերիայի գլխավոր քարտուղարը։ Մայրը եղել է վաի էթնիկ խմբի ներկայացուցիչ և մեծացել է Լիբերիայի 20-րդ նախագահ Ժոզեֆ Չիզմանի ընտանիքում։ Մարի Անտուանետը ազգակցական կապ ունի նաև Լիբերիայի 15-րդ նախագահ Արթուր Բարքլեյի և 18-րդ նախագահ Էդվին Բարքլեյի հետ։ Նա գրել է իր նախապապերի՝ Բարքլեյների պատմությունը։

1947 թվականին ավարտել է Լիբերիայի համալսարանը, 1949 թվականին Ռադքլիֆ քոլեջից ստացել է ուսուցչի որակավորում, 1967 թվականին Կոռնելի համալսարանից ստացել է դոկտորի կոչում, դոկտորական ատենախոսության թեման է եղել «Կրթությունն ու ազգային զարգացումը Լիբերիայում, 1800-1900»։

Կարիերա

1950 թվականին դասավանդել է Լիբերիայի համալսարանի կրթության ֆակուլտետում, 1958 թվականին նշանակվել է Լիբերիայի համալսարանի ուսուցիչների քոլեջի դեկան, 1975-1978 թվականներին եղել է համալսարանի կրթական հարցերով փոխնախագահը, 1978-1984 թվականներին՝ համալսարանի նախագահը։ Նրա նախագահության տարիներին համալսարանն ընդլայնել է կրթական ծրագրերն ու հնարավորությունները, բարելավել է կրթաթոշակների ֆինանսավորման հարցերը։

1980 թվականին նախագահ Սամուել Դոուն փորձեց Մարի Անտուանետ Բրաուն-Շերմանին նշանակել կրթության քարտուղար, սակայն վերջինս հրաժարվեց այդ պաշտոնից։ 1984 թվականին, երբ լիբերիական բանակը զինված ներխուժել է համալսարան և հաստատությունը մի քանի տարով փակվեց, նա ազատվեց պաշտոնից։ 1986 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ օգնել է ստեղծելու Լիբերիայի համալսարանի ուսանողների ընկերակցությունը։ Մարի Անտուանետը գրել է մոր կենսագրականը, որը տպագրվել է 2005 թվականին։

Անձնական կյանք

Մարի Անտուանետ Բրաուն-Շերմանն ամուսնացել է երկու անգամ՝ 1950 և 1973 թվականներին։ Առաջին ամուսինը եղել է բանկիր Կեդրիկ Բրաունը, ով մահացել է 1962 թվականին։ Նրանք ունեցել են երեք երեխա։ Նրանց դուստրը՝ Լդուսիա Բրաունը, երեխա հասակում մահացել է ավտովթարից։

Երկրորդ ամուսինը՝ Ջորջ Ֆլամմա Շերմանը, եղել է Լիբերիայի կրթության քարտուղար, նախկին դեսպան։ Մահացել է 1999 թվականին՝ Ալցհայմերի հիվանդությամբ մի քանի տարի տառապելուց հետո։

Մարի Անտուանետը մահացել է 2004 թվականին։ Թաղված է Նյու Յորքի Բևյու գերեզմանատանը։ Նրա հիշատակին է նվիրված 2005 թվականին հրատարակված «Լիբերիական հետազոտությունների ուսումնասիրությունը»։

Ծանոթագրություններ

Tags:

Մարի Անտուանետ Բրաուն-Շերման ԿենսագրությունՄարի Անտուանետ Բրաուն-Շերման ԿարիերաՄարի Անտուանետ Բրաուն-Շերման Անձնական կյանքՄարի Անտուանետ Բրաուն-Շերման ԾանոթագրություններՄարի Անտուանետ Բրաուն-Շերման19262004Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱֆրիկաԼիբերիաՀյուստոնՀոկտեմբերի 27Հունիսի 3ՄոնրովիաՏեխաս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄաշկաբորբՇտերնի անվան կոնսերվատորիաԱուտիզմԱնանուխՔրիստոնեությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՔութեշՁնծաղիկՄեծ ՀայքԱվարայրի ճակատամարտPills n PotionsԱրտավազդ Ա ՄամիկոնյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄաշկ (մարդու)Պարբերական հիվանդությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Ռոբերտ ՔոչարյանՄեդիագրագիտությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄիզուղիների ինֆեկցիաներԱրշակ ԲԿենսաբանական դասակարգումԻտալիաՔեոփսի բուրգՀոգնակի թիվԸնտանիքՄոսկվաՐաֆֆիՀայաստանի ձկների ցանկՌամադան (ամիս)Վիտամին CԳաստրիտՌապոնեՕսմանյան կայսրությունԱրյունահոսությունՍիրտՄԻԱՎՀայաստանի գետերի ցանկԱղավնիներՁեռքբերովի անօգնականությունՎագինիզմՎիտամինՏնտեսական աճՇաղկապենաբորբԴուբայՇաքարային դիաբետԱղասի ԱյվազյանՀեռուստատեսային կենտրոնԵվրոպաՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՄարդու անատոմիաԴերբայական դարձվածՔաղաքագիտությունՀաղարծնի վանքԱրտաշեսյանների թագավորությունՀայկական թատրոնԱվշային համակարգԵս և նաԱզոտՎերաբերական (խոսքի մաս)Գրիգոր ԼուսավորիչԱրաբական Միացյալ ԷմիրություններԳլանՊյութագորասի թեորեմԴանիաԵնթակաՓորկապությունՍեռական հարաբերությունԱրմավիրի մարզԿարճատեսությունԵռանկյան մակերեսSinopharm GroupՕվկիանոսՀամանուններԴիլիջանՀարակատար դերբայ🡆 More