1975 թվականից մինչև 1983 թվականը Հայկական ցեղասպանության նկատմամբ արդարության համար մարտիկները տասնյակ հարձակումներ են գործել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում թուրք դիվանագետների վրա՝ որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների։
ՀՑԱՄ-ը՝ որպես հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն ստեղծվել է 1972 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության 20-րդ համագումարում, որը կայացել է Վիեննայում (Ավստրիա)։ Գործել է 1975-1983 թվականներին, հիմնական նպատակը եղել է թուրք պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողությունների օգնությամբ համաշխարհային հանրության ուշադրությունը դարձնելու Հայկական հարցի վրա, Թուրքիային ստիպել ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, բանակցություններ սկսել հայերի հետ և վերադարձնել Արևմտյան Հայաստանի բռնագրավված հողերը Հայաստանին։
Գործունեության հիմնական շրջանները եղել են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Կազմակերպությունը հարձակումներ է գործել թուրք դիվանագետների վրա նրանց համարելով պաշտոնական Թուրքիայի ներկայացուցիչներ։ Հնարավոր է, որ ՀՑԱՄ-ն ուղիղ կապ է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ։
Ամսաթիվ | Տարածաշրջան | Գործողություն | Գործողությանը մասնակից այլ խմբավորումներ |
---|---|---|---|
Թուրք դեսպան Իսմայիլ Էրեզի, ինչպես նաև նրա վարորդ Թալիփ Եների սպանությունն իր սեփական մեքենայում, երբ նրանք կանգնած էին խցանման մեջ։ | |||
Թուրք դեսպան Դանիշ Տունալիգիլայի և նրա վարորդի սպանությունն իր սեփական գրասենյակում։ Վրիժառուները, որոնց հաջողվել էր թաքնվել, զինված են եղել ավտոմատ զենքերով՝ արտադրված Իսրայելում, Մեծ Բրիտանիայում և Հունգարիայում։ | |||
Թուրք դեսպանի սպանությունը։ | |||
Թուրքական «Գրանտի» բանկի շվեյցարական մասնաճյուղի և շենքի պայթյունը, որտեղ գտնվում էր աշխատանքի հարցերով թուրքական կցորդը։ Թուրքիայի զբոսաշրջության բյուրոյի հիմնարկում տեղադրված 3-րդ ռումբը վնասազերծվել է նախքան պայթյունը։ | |||
Հռոմում հարձակում Վատկիանում թուրքիայի դեսպանի վրա, որը ստացված վնասվածքներից ավելի ուշ մահացել է։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի ավտոմեքենայի վրա։ Հարձակման ժամանակ սպանվել են դեսպանի կինը և թոշակի անցած դեսպանը։ Ազգությամբ իսպանացի վարորդը վնասվածքներ է ստացել և մահացել է հիվանդանոցում։ | |||
Պայթյուն British Airways և TWA շենքերում։ | |||
Անցկացվել են թուրքական 4 հաստատությունների պայթյուններ՝
| |||
Թուրքական դեսպանի որդու սպանությունը։ | |||
Զբոսաշրջության հարցերով թուրքական կցորդի սպանությունը։ | |||
Պայթյուն Turkish Airlines-ի շենքում։ | |||
Պայթյուններ British Airways, TWA, Swissair և Sabena Airlines շենքերում։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որի արդյունքում դեսպանը ստացել է թեթև վնասվածքներ։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որի արդյունքում դեսպանը ստացել է թեթև վնասվածքներ։ | |||
Բևեռլի Հիլզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի գնդակոծությունը բռնկվող խառնուրդներով, ինչը հանգեցրել է այդ շենքի աննշան վնասվածքների։ | |||
Հոլիվուդի ճանապարհորդության գործակալության շենքում պայթյուն, որը ղեկավարում էր ծագումով թուրք ամերիկացին։ | |||
Պայթյուն ՄԱԿ-ում թուրքական դիվանագիտական առաքելության գրասենյակում պայթյուն, որի հետևանքով 4 ամերիկացիներ վիրավորվել են, զգալի վնասներ են հասցվել հարևան շենքերին։ | |||
Պայթյուններ British Airways, Lufthansa և Sabena Airlines շենքերում։ | |||
Թուրքական գլխավոր հյուպատոսի և նրա թիկնապահի սպանություն։ | |||
Հարձակում Թուրքիայի դեսպանատան աշխատանքի հարցերով կցորդի վրա, որը մի շարք վիրահատություններից հետո ապաքինվել է։ | |||
Պայթյուն համաժողովների կենտրոնում։ | |||
Բևեռլի Հիլզում թուրքական հյուպատոսության շենքում պայթյուն։ | |||
Թուրքական գլխավոր հյուպատոսի սպանությունը։ | |||
Պատվավոր թուրքական հյուպատոսի նվերային խանութի պայթյունը։ | |||
Հարձակում առևտրական հարցերով թուրքական կցորդի վրա, որը լուրջ վնասվածքներ է ստացել հայերի կողմից։ | ՀԱՀԳԲ և Հայկական ազատագրական ճակատ | ||
60-ամյա պատվավոր թուրքական հյուպատոսի սպանությունը։ Դրանից երկար ժամանակ առաջ ՀՑԱՄ-ը պահաջում էր հյուպատոսի հրաժարական տալ, հակառակ դեպքում նա կգնդակահարվի։ | |||
Ռազմական հարցերով թուրքական կցորդի սպանությունը։ | |||
Թուրքական կցորդի սպանությունը նրա տան մոտակայքում, երբ նա վերադառնում էր տուն՝ ճաշի։ Նրա հետ վիրավորվել է նրա կինը, ով 8 ամիս կոմայից հետո հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով։ | |||
Ռազմական հարցերով թուրքական կցորդի սպանությունը։ | |||
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որը մահացել է հարձակումից երեք օր անց։ | |||
Բելգիայում Թուրքիայի դեսպանատան կցորդի սպանությունը։ | ՀԱՀԳԲ, Հայկական հեղափոխական բանակ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ՀՑԱՄ-ի ռազմագործողությունների ցանկ կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article ՀՑԱՄ-ի ռազմագործողությունների ցանկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.