Կառլսոն (շվեդ.՝ Karlsson), գրական հայտնի կերպար՝ ստեղծված շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կողմից։ Կառլսոնն ապրում է Ստոկհոլմի Վասաստան շրջանի բազմաբնակարան շենքի տանիքի փոքրիկ տնակում։ Կառլսոնի լավագույն ընկերը յոթնամյա (Կառլսոնի հետ ծանոթության պահին) Սվանտեն է՝ Սվանտեսոն ընտանիքի փոքր տղան, որին կոչում էին Մանչուկ մականունով (բնօրինակում Lillebror՝ Եղբայրիկ, Ապերիկ, Փոքրիկ եղբայր)։
Կառլսոն | |
---|---|
Տեսակ | գրական հերոս, գեղարվեստական անձ և անիմացիոն կերպար |
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Ներկայացված է | Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը, Կառլսոնը, որն ապրում է տանիքում, վերադարձավ, Karlsson is Sneaking Around Again?, Karlsson on the Roof?, Karlsson på taket?, Փոքրիկն ու Կառլսոնը և Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը (ներկայացում) |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Բնակության վայր | Ստոկհոլմ և Տանիք |
Դերը կատարել են | Վասիլի Լիվանով |
Վիքիքաղվածք | Կառլսոն |
Karlsson-on-the-Roof Վիքիպահեստում |
Նկարագրված է հետևյալ եռագրությունում.
Կառլսոնի մասին բոլոր երեք գրքերը նկարազարդել է էստոնական ծագմամբ շվեդ նկարչուհի Իլոն Վիկլանդը։ Հենց նրա նկարազարդումներն են հայտնի ամբողջ աշխարհում։
Շվեդիայում Կառլսոն ազգանունը տարածվածությամբ երրորդն է. 2008 թվականին գրանցվել է այդ ազգանունը կրող 201681 մարդ։ Գրքերում Կառլսոնի անունը չի հիշատակվում, նա ամենուր իրեն անվանում է «պարզապես Կառլսոն և ուրիշ ոչինչ»։
Կառլսոնը նկարագրվում է որպես «փոքրիկ, հաստլիկ, ինքնահավան մարդուկ»։ Իսկ ինքն իրեն ներկայացնում է որպես «գեղեցիկ, խելացի և ուժերի ծաղկման շրջանում գտնվող չափավոր գեր տղամարդ»։
Կառլսոնը կարողանում է թռչել.
Չնայած ղեկային միջոցի բացակայությանն ու ռեակտիվ մոմենտի հակազդեցությանը՝ Կառլսոնը կարող է ազատ շարժվել օդում, կախվել և վարժ մանևրել։
Զանգվածային լրատվական միջոցներում, որոնք հետաքրքրված էին Կառլսոնի ֆենոմենով, նրան սկզբում անվանել են «թռչող տակառիկ»։ Հետաքրքիր է, որ նույն կերպ (Flygande tunnan – թռչող տակառ) անվանվել է 1950-1955 թվականներին ստեղծված Շվեդիայի օդուժի SAAB 29 կործանիչ ինքնաթիռը։
Կառլսոնն ապրում է տանիքի փոքրիկ տնակում, որը թաքնված էր ծխնելույզի հետևում։
Կառլսոնը ծխամորճ է ծխում։
Կառլսոնի շարժիչն ունի խլացուցիչ, որը նա օգտագործում է չաղմկելու համար այն ժամանակ, երբ թռչում է որպես ուրվական։ Երկրորդ գրքում հիշատակվում է, որ սովորական իրավիճակներում Կառլսոնի շարժիչն ուղղաթիռի նման ձայն է արձակում, այն արձանագրել է նաև հեռուստատեսության թղթակիցը, երբ եղել է Սվանտեսոնների տանը և հրավիրել է Հիլդուր Բոքին (շվեդ.՝ Fröken Hildur Bock)՝ խոհարարական շոուին մասնակցելու համար։
Կառլսոնը հաճախ 5 էրե է վճարում այն իրերի համար, որոնք վերցնում է առանց հարցնելու։
Կառլսոնի սիրելի խոսքերն են. «Հանգիստ, միայն թե հանգիստ» («Lugn, bara lugn») և «Դատարկ բան է, մանրուք» («Det är en världslig sak»): Նա դրանք արտասանում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է վերցնում կամ ջարդում։
Հայրենիքում՝ Շվեդիայում, Կառլսոնին չեն սիրում՝ նրան համարելով «անտաշ, եսասեր, դավաճան, պարծենկոտ ու սադրիչ»։
Կառլսոնի սինդրոմը 3-7 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկություն է, որոնք զգում են երևակայական ընկերոջ պահանջմունք։
Լինդգրենի եռագրությունում Մանչուկը բավական երեսառած երեխա է, սիրված և՛ ծնողների, և՛ ընկերների (Քրիստերի և Գունիլայի) կողմից։ Սակայն խորհրդային մուլտֆիլմում նա ներկայանում է որպես միայնակ երեխա, որն ընդհանրապես ոչ մի ընկեր չունի և զրկված է ծնողների ուշադրությունից։ Գրքում Մանչուկի մայրը տնային տնտեսուհի է, և ֆրյոկեն Բոկը հրավիրվում է տղային հետևելու այն ընթացքում, երբ մայրը գնում է բուժման։ Մուլտֆիլմում Մանչուկի մայրը Խորհրդային Միության կանանց մեծ մասի նման գնում է աշխատանքի, ինչն ավելի է սաստկացնում տղայի միայնությունը։ Կառլսոնի կերպարը նույնպես մուլտֆիլմում բավական մեղմ է. նա ավելի շատ հանդես է գալիս որպես իր մանկությունից բաժանվել չցանկացող զվարճալի կատակաբան, քան թե անուղղելի չարաճճի ու գիժ։
Ի տարբերություն մուլտֆիլմի, գրքում ոչ մի անգամ չի հիշատակվում, որ Կառլսոնի սիրելի ուտելիքը մուրաբան է։ Ըստ գրքի՝ Կառլսոնի սիրելի ուտեստներն են մսով տեֆտելին ու հարած սերուցքով տորթը, ինչպես նաև քաղցր թխվածքը։ Դրանից բացի, օրիգինալ գրքում ֆրյոկեն Բոկը ոչ մի ընտանի կենդանի չունի (խորհրդային էկրանավորման մեջ նա ունի կատու՝ Մաթիլդան) և նա երբեք չի հաշտվում Կառլսոնի հետ։
Կառլսոնը երբեք չի խանդում Մանչուկին իր շան նկատմամբ, ինչպես լինում է խորհրդային մուլտֆիլմում։ Խանդը դրսևորվում է նրա ընկերների՝ Քրիստերի ու Գունիլայի նկատմամբ։
Трубочист, трубочист Ты меня научи, Как волшебником стать И как Карлсон летать... |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կառլսոն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.