Կաթնամթերք

Կաթնամթերք, կաթնաթթվային մթերքներ են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, ացիդոֆիլինը, թանը, չորթանը, կեֆիրը, սերուցքը, յուղազրկված կաթը, շիճուկը և այլն։

Կաթնամթերք
Կաթնամթերքի տեսականի

Սերուցք

Սերուցքը բարձր յուղայնության կաթնամթերք է, որը ստանում են կաթի զտմամբ։ Սերուցքով պատրաստում են տարբեր ուտեստներ, առավել հաճախ՝ քաղցր կերակրատեսակներ և ըմպելիքներ։ Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ։ Սերուցքը խնոցիով հարելով կարելի է ստանալ կարագ և թան։

Թթվասեր

Թթվասերը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային բակտերիաներով թթվեցնելով։ Թթվասերով համեմում են որոշ կերակրատեսակներ, օգտագործում են քաղցր կերակրատեսակներ և խմորեղեն պատրաստելիս։

Կաթնաշոռ

Կաթնաշոռը պատրաստում են՝ անարատ կամ պաստերացրած կաթը թթվեցնելով և շիճուկը հեռացնելով։ Կաթնաշոռը լինում է յուղալի, կիսայուղալի և յուղազերծված։ Կաթնաշոռի սպիտակուցում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ, որոնց շնորհիվ այն բացառիկ արժեքավոր սննդամթերք է։ Այն հարուստ է ոսկրերի աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով։ Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ։

Մածուն

Մածունը թթու կաթնամթերք է։ Առաջինը պատրաստել են Հայկական լեռնաշխարհում. այն համարվում է զուտ հայկական ուտեստ։ Մածունը ստանում են եռացրած և հովացրած (մինչև 40–45օC) կաթը մերելով. հիմնականում որպես մերան օգտագործվում է պատրաստի մածունը, դրա չլինելու դեպքում՝ մակարդախոտը։ Թունավորումների դեպքում մածունն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց։

Ացիդոֆիլին

Ացիդոֆիլինը կաթնաթթվային սննդամթերք է. պատրաստում են անարատ կամ զտված կաթը կաթնաթթվային և ացիդոֆիլային ցուպիկի մաքուր մանրէախմբերով թթվեցնելով։ Օգտագործվում է բուժական սննդում։

«Նարինե»

«Նարինեն» սննդային հավելում է, որը պատրաստում են կաթը մանրէաբան Լ. Հ. Երզինկյանի առաջարկած մանրէներով թթվեցնելով։ Օգտագործվում է սալմոնելոզի, դիսբակտերիոզի, գաստրիտի ժամանակ, սակայն վերջինիս էֆեկտիվությունն ապացուցված չէ։ «Նարինեն» պատենտավորված է, արտադրվում է նաև արտերկրում, օրինակ՝ Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր։[փա՞ստ]

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Молочные продукты, Александр Михайлович Прохоров, 1969-1978

Tags:

Կաթնամթերք ՍերուցքԿաթնամթերք ԹթվասերԿաթնամթերք ԿաթնաշոռԿաթնամթերք ՄածունԿաթնամթերք ԱցիդոֆիլինԿաթնամթերք «Նարինե»Կաթնամթերք ԾանոթագրություններԿաթնամթերք ԳրականությունԿաթնամթերքԹանԹթվասերԿաթնաշոռՄածունՉորթան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հարցական նշանՈսկորՀնդկաստանԵհովայի վկաներԱզոտԵղանակի քերականական կարգԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Սաուդյան ԱրաբիաԹմրամիջոցՍև անգղՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԲրազիլիաԵրազՇվեդիաԳյումրիԱնգկոր ՎատԽոյ (կենդանակերպի նշան)ԼիմֆոմաԵվրոպական միությունԴանիել ՎարուժանԼիտրԻջևանԱսպիրինՕլիմպիական խաղերԾառՄիքայել ՆալբանդյանՀամակարգային կարմիր գայլախտՀին ՀռոմԴաշտանային ցիկլԱդոլֆ ՀիտլերԱկսել ԲակունցԱլեքսանդր ՊուշկինԱլպիական մանուշակ (պատմվածք)ՀեքիաթՍիֆիլիսԱկնեՓարվանա (բալլադ)ԹութքԹուրքիաՕպերացիոն համակարգՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԲույսերԱզատի ջրամբարԳեղարդի վանքՀունգարիաՀայերԿոկորդաբորբԳեղարքունիքի մարզՉակերտներՏիեզերագնացությունՎի (երգիչ)Հայոց պատմությունԴավիթ ԲեկԱշտարակ (քաղաք)Դեռահասի հոգեբանությունՍտենտավորումՀունական դիցաբանությունԱրեգակԵրկրորդ համաշխարհային պատերազմԼիոնել ՄեսսիBTSՎերածնունդԾաղկազարդԱռաքյալներՁեռքբերովի անօգնականությունՎարդանանք (պատմավեպ)ՀեկտարԱսիաԱվստրիաՀոլանդերեն ՎիքիպեդիաԻտալիաՕլիմպոսի աստվածներՀայկական հարցՔարերի սիմֆոնիաՆերարգանդային պարույրՍրտային անբավարարությունԱբիսինյան կատուԿելվին🡆 More