Լուկաս Սելարայան: արգենտինահայ ֆուտբոլիստ

Լուկաս Մանուել Սելարայան (իսպ.՝ Lucas Manuel Zelarayán, հունիսի 20, 1992(1992-06-20), Կորդովա, Արգենտինա), արգենտինահայ ֆուտբոլիստ, «Կոլամբուս Քրյու» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականիկիսապաշտպան։

Լուկաս Սելարայան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ
Լուկաս Սելարայան
Լուկաս Սելարայան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ
Քաղաքացիությունը Լուկաս Սելարայան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ Արգենտինա և Լուկաս Սելարայան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1992(1992-06-20) (31 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Արգենտինա Բելգրանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Արգենտինա Բելգրանո 75 (10)
2016-2020 Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես 113 (21)
2020-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլամբուս Քրյու 97 (38)
Ազգային հավաքական
2021-ներկա Հայաստան Հայաստան 8 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Լուկաս Սելարայանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում։ 2012 թվականի մրցաշրջանում նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմի հայտացուցակում։ Ապրիլի 26-ին Արգենտինայի գավաթի խաղարկության «Ռոսարիո Սենտրալի» դեմ խաղում Սելարայանը նշել է իր նորամուտը «Բելգրանոյի» կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լուկաս Պարոդիին։ 2013 թվականի մարտի 2-ին «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում Լուկասն իր նորամուտն է նշել նաև արգենտինական Պրիմերայում։ 2014 թվականի ապրիլի 7-ին «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Բելգրանոյի» կազմում։

2016 թվականի սկզբին Սելարայանը տեղափոխվել է մեքսիկական «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 4,5 մլն եվրո։ Հունվարի 10-ին «Տոլուկայի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի Ապերտուրայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռաֆայել Սոբիսին։ Փետրվարի 6-ին «Չիապասի» դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «վագրերի» կազմում։ Նույն թվականին նա օգնել է ակումբին հաղթելու առաջնությունում, իսկ մեկ տարի անց Լուկասը կրկնել է հաջողությունը։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սելարայանը տեղափոխվել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) «Կոլամբուս Քրյու» ակումբ։ Սելարայանն իր նորամուտը նշել է «Նյու Յորք Սիթի ՖԱ»-ի դեմ խաղում՝ 56-րդ րոպեին խփելով հաղթական գոլը։ 2020 թվականի կանոնավոր առաջնության ավարտին նա ճանաչվել է լիգայի տարվա լավագույն նորեկ։ 2020 թվականի MLS-ի գավաթի «Սիեթլ Սաունդերս ՖԱ»-ի դեմ եզրափակիչ խաղում Սելարայանը խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Թիմը հաղթել է 3-0 հաշվով և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել MLS-ի գավաթը։ Այդ ելույթից հետո Սելարայանը ճանաչվել է MLS-ի գավաթի ամենաարժեքավոր խաղացող։ Թեև վնասվածքի պատճառով Սելարայանը զգալի ժամանակ բաց է թողել, այնուամենայնիվ մրցաշրջանն ավարտել է՝ «Կոլումբուսի» կազմում անցկացնելով 21 խաղ և դառնալով 8 գոլի հեղինակ։

Միջազգային կարիերա

Արգենտինայում ծնված Սելարայանը հոր կողմից ունի հայկական ծագում։ Նա Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնելու հրավեր է ստացել 2018 թվականի հունիսին։ 2021 թվականի հոկտեմբերին նա ընդունել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։ Նորամուտը Հայաստանի հավաքականում նա նշել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (1–1)՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

Նվաճումներ

Ակումբային

«ՈՒԱՆԼ Տիգրես»

  • Մեքսիկայի չեմպիոն (2)՝ 2016, 2017
  • Clausura՝ 2019
  • Մեքսիկայի չեմպիոնների չեմպիոն (3)՝ 2016, 2017, 2018
  • Չեմպիոնների գավաթ՝ 2018

«Կոլամբուս Քրյու»

  • MLS-ի գավաթ՝ 2020
  • Չեմպիոնների գավաթ՝ 2021

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լուկաս Սելարայան: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Նվաճումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Սելարայան» հոդվածին։

Tags:

Լուկաս Սելարայան Ակումբային կարիերաԼուկաս Սելարայան Միջազգային կարիերաԼուկաս Սելարայան ՆվաճումներԼուկաս Սելարայան ԾանոթագրություններԼուկաս Սելարայան Արտաքին հղումներԼուկաս Սելարայան1992ԱրգենտինաԻսպաներենԿիսապաշտպան (ֆուտբոլ)Կորդովա (Արգենտինա)Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀայերն ԱրգենտինայումՀունիսի 20

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սեղան (երկրաչափություն)Վիտամին DԳեղարդի վանքՍարդարապատի հերոսամարտՌոբերտ ՔոչարյանՕրգազմԷնդոմետրիոզՏիգրանակերտ (մայրաքաղաք)Աշխարհի բնակչությունՌափայել ՊատկանյանՕյկոֆոբիաՎերին ՈսկեպարԱնմոռուկԲագրատ ԳալստանյանԱքբար ՄեծԱդոլֆ ՀիտլերԱլան Ալեքսանդր ՄիլնԲուլղարիաԲագրատունիներԹոնդրակյաններԽոսքի մասերՄիջին ականջի բորբոքումՄոնղոլական կայսրությունՀայոց այբուբենի հուշարձանՄխիթարյան միաբանությունԶվարթնոց միջազգային օդանավակայանՄիացյալ ԹագավորությունԻնգա և Անուշ ԱրշակյաններԱնդրեյ ԲիտովԵվրասիաՄեր թաղը (պատմվածաշար)Սոս ՍարգսյանԱռաքյալներՕվկիանոսԱնուղղակի խնդիրԱրշակունիներԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՎարդան Ղուկասյան (Դոգ)ԳորտերՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայաստանի զինանշանՄոլորակԱլյումինԱրմավիրի մարզՍահմանական եղանակՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Աղիների բորբոքային հիվանդությունՀեշտոցի սնկային վարակԱրծիվներՓոքր ՄհերՀայկյան տոմարԱրյան ընդհանուր հետազոտությունՓիղԱրցախի պատմությունՊյութագորասի թեորեմԱլեքսանդր ՍպենդիարյանԲուլինգԲանաստեղծական կայուն ձևերՄաշկաբորբԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Մուսա լեռՎանԵրիկամաքարային հիվանդությունՀանրապետության հրապարակ (Երևան)Անհանգիստ ոտքերի համախտանիշՄարդու գլխուղեղՍուրբ Յոթ ՎերքԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱրշակ ԿարապետյանՄակդիրԻզմիրՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀարադրությունՂազարոս ԱղայանԱդանայում ծնվածը (ֆիլմ)🡆 More